Շլոմո Բենառցի. Խնայել վաղվա համար՝ վաղը
-
0:00 - 0:03Այսօր ես կխոսեմ ավելի շատ գումար տնտեսելու մասին,
-
0:03 - 0:06բայց ոչ այսօր, այլ վաղը:
-
0:06 - 0:08Ես կխոսեմ Վաղը Ավել Խնայելու մասին:
-
0:08 - 0:10Դա ծրագիր է, որը Ռիչարդ Թալերը՝
-
0:10 - 0:12Չիկագոյի համալսարանից, և ես
-
0:12 - 0:15մշակել ենք երևի 15 տարի առաջ:
-
0:15 - 0:17Ծրագիրը, կարելի է ասել,
-
0:17 - 0:19ֆինանսական վարքագծի օրինակ է
-
0:19 - 0:21խթանիչների վրա՝
-
0:21 - 0:24թե ինչպես է կարելի կիրառել ֆինանսական վարքագիծը:
-
0:24 - 0:27Դուք կարող եք հարցնել, թե ի՞նչ է ֆինանսական վարքագիծը:
-
0:27 - 0:30Եկեք պատկերացնենք, թե ինչպես ենք կառավարում մեր գումարները:
-
0:30 - 0:33Եկեք սկսենք վարկերից:
-
0:33 - 0:35Դա, կարծես, արդի թեմա է,
-
0:35 - 0:37առնվազն ԱՄՆ-ում:
-
0:37 - 0:39Շատ մարդիկ գնում են
-
0:39 - 0:42իրենց հնարավորության սահմաններում ամենամեծ տունը,
-
0:42 - 0:45և իրականում դրանից էլ մի քիչ մեծը:
-
0:45 - 0:48Եվ դրանից հետո գալիս է բռնագանձումը:
-
0:48 - 0:50Եվ նրանք սկսում են մեղադրել բանկերին նրանում,
-
0:50 - 0:53որ իրենք են եղել այն վատ մարդիկ, ովքեր տվել է այդ վարկը:
-
0:53 - 0:55Եկեք նաև մտածենք նրա մասին
-
0:55 - 0:57թե ինչպես ենք կառավարում ռիսկերը.
-
0:57 - 0:59օրինակ՝ ֆոնդային շուկաներում ներդրումները:
-
0:59 - 1:02Երկու տարի առաջ, երեք տարի առաջ, նույնիսկ չորս տարի առաջ
-
1:02 - 1:04շուկաների իրավիճակը լավ էր:
-
1:04 - 1:07Իհարկե, մենք էինք ռիսկ կրողները:
-
1:07 - 1:09Ապա ֆոնդային շուկաներն անկում ապրեցին,
-
1:09 - 1:11և մենք անմիջապես. «Վայ...
-
1:11 - 1:14Այդ կորուստները,
-
1:14 - 1:17դրանք էապես տարբերվում են
-
1:17 - 1:20նրանցից, թե ինչ էինք մենք իրականում սպասում,
-
1:20 - 1:22երբ շուկաները աճ էին ապրում»:
-
1:22 - 1:25Այսպիսով, հավանաբար մենք այդքան լավ չենք գործում,
-
1:25 - 1:27երբ հարցը վերաբերվում է ռիսկի դիմելուն:
-
1:27 - 1:30Ձեզանից քանի՞սը iPhone ունի:
-
1:30 - 1:33Որևէ՞ մեկը։ Հիանալի է:
-
1:33 - 1:36Ես կարող եմ գրազ գալ, որ ձեզանից շատերը
-
1:36 - 1:39ապահովագրել են իրենց iPhone-երը՝
-
1:39 - 1:42դուք անուղղակիորեն գնում եք ապահովագրություն՝ վճարելով ընդլայնված երաշխիքի համար:
-
1:42 - 1:44Ի՞նչ կլինի, եթե դուք կորցնեք ձեր iPhone-ը:
-
1:44 - 1:46Ի՞նչ, եթե մի այլ բան պատահի:
-
1:46 - 1:48Ձեզանից քանի՞սը երեխաներ ունի:
-
1:48 - 1:50Որևե՞ մեկը:
-
1:50 - 1:52Մի իջեցրեք ձեռ ձեռքերը,
-
1:52 - 1:55եթե դուք ունեք բավարար կյանքի ապահովագրություն:
-
1:55 - 1:57Ես տեսնում եմ, որ շատ ձեռքեր իջնում են:
-
1:57 - 1:59Ես կարող եմ կանխատեսել,
-
1:59 - 2:01ելնելով նրանից, որ դուք եք ներկայացուցչական նմուշը,
-
2:01 - 2:03որ ձեզանից շատերը
-
2:03 - 2:06ապահովագրում են իրենց iPhone-ը, ոչ թե կյանքը՝
-
2:06 - 2:08նույնիսկ, երբ երեխաներ ունեն:
-
2:08 - 2:11Մենք այդքան էլ լավ չենք գործում, երբ հարցը վերաբերվում է ապահովագրությանը:
-
2:11 - 2:15Ամերիկյան միջին ընտանիքը
-
2:15 - 2:18տարեկան ծախսում է 1,000 դոլար
-
2:18 - 2:20վիճակախաղերի վրա:
-
2:20 - 2:23Եվ ես գիտեմ, որ դա խենթ է հնչում:
-
2:23 - 2:26Ձեզանից քանի՞սն է տարեկան 1,000 դոլար ծախսում վիճակախաղերի վրա:
-
2:26 - 2:28Ոչ ոք:
-
2:28 - 2:31Դա մեզ ասում է, որ այս սենյակում ներկա չգտնվող մարդիկ
-
2:31 - 2:33ծախսում են ավելի քան հազար
-
2:33 - 2:36որպեսզի միջինում ստացվի հազար:
-
2:36 - 2:38Ցածր եկամուտ ունեցող մարդիկ
-
2:38 - 2:42ծախսում են ավելի քան հազար վիճակախաղերի վրա:
-
2:42 - 2:44Այսպիսով, ի՞նչ է դա մեզ ասում:
-
2:44 - 2:47Մենք այդքան էլ լավ չենք գործում, երբ հարցը վերաբերվում է գումարների կառավարմանը:
-
2:47 - 2:50Ֆինանսական վարքագիծը իրականում միավորում է
-
2:50 - 2:52հոգեբանությունը և տնտեսագիտությունը՝
-
2:52 - 2:54փորձելով հասկանալ
-
2:54 - 2:56մարդկանց ֆինանսական սխալները:
-
2:56 - 2:58Եվ ես կարող եմ կանգնել այստեղ
-
2:58 - 3:02իմ տրամադրության տակ մնացած 12 րոպե և 53 վայրկյանը
-
3:02 - 3:04և կատակել տարատեսակ եղանակների մասին,
-
3:04 - 3:06թե ինչպես ենք մենք կառավարում գումարները,
-
3:06 - 3:09և ի վերջո դուք կհարցնեք. «Ինչպե՞ս մենք կարող ենք օգնել մարդկանց»:
-
3:09 - 3:12Եվ դա է, ինչի վրա եմ ցանկանում կենտրոնանալ այսօր:
-
3:12 - 3:14Ինչպե՞ս վերցնել հասկացությունը
-
3:14 - 3:17մարդկանց ֆինանսական սխալների մասին
-
3:17 - 3:20և ապա վարքագծային մարտահրավերները վերածել
-
3:20 - 3:22վարքագծային լուծումների:
-
3:22 - 3:24Եվ այսօր ես պատրաստվում եմ խոսել նրա մասին,
-
3:24 - 3:26թե ինչպես Խնայել Ավելին Վաղը:
-
3:26 - 3:28Ես ուզում եմ անդրադարձ կատարել մի հարցի՝
-
3:28 - 3:30խնայողությունների խնդրին:
-
3:30 - 3:32Ահա էկրանի վրա ունենք
-
3:32 - 3:34մի ներկայացուցչական նմուշ՝
-
3:34 - 3:36բնութագրող 100 ամերիկացիների:
-
3:36 - 3:39Եվ մենք դիտարկելու ենք նրանց խնայողական վարքագծերը:
-
3:39 - 3:41Առաջին ուշագրավ բանը այն է, որ
-
3:41 - 3:43նրանց կեսը
-
3:43 - 3:45նույնիսկ չունեն հնարավորություն
-
3:45 - 3:47մուտք գործել 401(k) պլան:
-
3:47 - 3:50Նրանք չեն կարող հեշտությամբ խնայողություններ անել:
-
3:50 - 3:53Նրանք չեն կարող թույլ տալ իրենց գումարները ուղղել աշխատավարձից
-
3:53 - 3:55դեպի 401(k) պլան՝
-
3:55 - 3:57մինչև գումարը տեսնելը,
-
3:57 - 3:59մինչև այն շոշափելը:
-
3:59 - 4:02Իսկ ինչ վերաբերվում է մնացած կեսին,
-
4:02 - 4:05նրանցից ոմանք նախընտրում են չխնայել:
-
4:05 - 4:07Նրանք պարզապես շատ ծույլ են:
-
4:07 - 4:10Նրանք երբեք չեն ջանա մուտք գործել բարդ վեբկայք
-
4:10 - 4:13և 17 անգամ սեղմել մկնիկի կոճակը՝ 401(k) պլանին միանալու համար:
-
4:13 - 4:15Եվ դրանից հետո նրանք պետք է որոշեն, թե ինչպես են նրանք կատարելու ներդրում
-
4:15 - 4:17իրենց հասանելի 52 հնարավորությունից,
-
4:17 - 4:21և նրանք երբևիցե չեն լսել, թե ինչ է ֆինանսական ֆոնդային ներդրումը:
-
4:21 - 4:23Եվ նրանք գերբեռնվում են և պարզապես չեն անդամագրվում:
-
4:23 - 4:28Քանի՞ հոգի է ի վերջո խնայողություններ անում 401(k) պլանի միջոցով:
-
4:28 - 4:31Ամերիկացիների մեկ երրորդը:
-
4:31 - 4:33Երկու երրորդը այս պահին խնայողություններ չեն անում:
-
4:33 - 4:35Իսկ արդյոք նրանք բավարա՞ր խնայողություններ են անում:
-
4:35 - 4:37Հանենք նրանց,
-
4:37 - 4:39ով ասում է, որ շատ քիչ է խնայում:
-
4:39 - 4:41Միայն 10-ից մեկն է
-
4:41 - 4:44բավականաչափ խնայում:
-
4:44 - 4:4610-ից ինը
-
4:46 - 4:49կամ չեն կարող խնայել 401(k) պլանի միջոցով,
-
4:49 - 4:52և որոշում են չխնայել, կամ որոշում չեն կայացնում,
-
4:52 - 4:55կամ շատ քիչ են խնայում:
-
4:55 - 4:57Մեզ թվում է, մենք խնդիր ունենք,
-
4:57 - 4:59որ մարդիկ չափից շատ են խնայում:
-
4:59 - 5:01Եկեք տեսնենք:
-
5:01 - 5:03Մենք ունենք մեկ անձ,
-
5:03 - 5:06իրականում, պետք է կիսենք նրան,
-
5:06 - 5:09որովհետև արդյունքը մեկ տոկոսից էլ քիչ է:
-
5:09 - 5:12Կոպիտ հաշված, ամերիկացիների կես տոկոսն է
-
5:12 - 5:17համարում, որ խնայում է չափից շատ:
-
5:17 - 5:19Եվ ի՞նչ ենք պատրաստվում անել այս կապակցությամբ:
-
5:19 - 5:21Իրականում դրա վրա եմ ուզում կենտրոնանալ այսօր:
-
5:21 - 5:23Մենք պետք է հասկանանք,
-
5:23 - 5:25թե ինչու մարդիկ չեն խնայում,
-
5:25 - 5:27և ապա, հուսով եմ, կկարողանանք հակադարձել
-
5:27 - 5:29վարքագծային մարտահրավերները
-
5:29 - 5:31վարքագծային լուծումների,
-
5:31 - 5:34և ապա տեսնել, թե ինչքան ազդեցիկ կարող է դա լինել:
-
5:34 - 5:36Այսպիսով, թույլ տվեք մեկ վայրկյանով շեղվել,
-
5:36 - 5:38քանի որ մենք պատրաստվում ենք բացահայտել այն խնդիրները,
-
5:38 - 5:41այն մարտահրավերները, այն վարքագծային մարտահրավերները,
-
5:41 - 5:43որոնք խոչնդոտում են մարդկանց խնայելուց:
-
5:43 - 5:47Ես պատրաստվում եմ շեղվել և խոսել շոկոլադից ու բանաններից:
-
5:47 - 5:50Ենթադրենք, հաջորդ շաբաթ ևս կանցկացվեր մեկ այլ հիանալի TED միջոցառում:
-
5:50 - 5:52Եվ ընդմիջման ժամանակ
-
5:52 - 5:54այնտեղ կլիներ հյուրասիրություն
-
5:54 - 5:56և դուք կկարողանայիք ընտրել շոկոլադի և բանանի միջև:
-
5:56 - 5:59Ինչպես եք կարծում, ձեզանից որքա՞նը կնախընտրեր վերցնել բանան
-
5:59 - 6:01հաջորդ շաբաթվա ենթադրյալ TED միջոցառման ժամանակ:
-
6:01 - 6:03Ո՞վ բանան կնախընտրեր:
-
6:03 - 6:05Հիանալի է:
-
6:05 - 6:07Ես գիտականորեն կանխատեսում եմ,
-
6:07 - 6:10որ ձեզանից 74 տոկոսը բանան կնախընտրի:
-
6:10 - 6:14Համենայն դեպս այդպես է կանխատեսում մի հրաշալի ուսումնասիրություն:
-
6:15 - 6:18Եվ ապա օրեր հետո
-
6:18 - 6:22տեսնենք, թե ինչ են մարդիկ ուտում ի վերջո:
-
6:23 - 6:26Նույն մարդիկ, որ պատկերացրել են իրենց
-
6:26 - 6:28բանան ուտելիս,
-
6:28 - 6:30ի վերջո շոկոլադ են կերել
-
6:30 - 6:32մեկ շաբաթ անց:
-
6:32 - 6:34Ինքնատիրապետումը
-
6:34 - 6:37խնդիր չէ՝ ապագա ժամանակում:
-
6:37 - 6:39Դա խնդիր է միայն այս պահին,
-
6:39 - 6:43երբ շոկոլադը մեր դիմացն է:
-
6:43 - 6:46Ի՞նչ կապ ունի դա ժամանակի և խնայողությունների հետ,
-
6:46 - 6:49այս անհապաղ բավականության խնդիրը:
-
6:49 - 6:53Կամ, ինչպես տնտեսագետներն են անվանում, ներկայի պաշարմունք:
-
6:53 - 6:55Մենք մտածում ենք խնայողության մասին։ Մենք գիտենք, որ պետք է խնայենք:
-
6:55 - 6:58Մենք գիտենք, որ կանենք դա հաջորդ տարի, բայց այսօր գնանք և ծախսենք:
-
6:58 - 7:00Ծննդյան տոներն են մոտենում,
-
7:00 - 7:03մենք կարող ենք բազմաթիվ նվերներ գնել բոլոր ծանոթների համար:
-
7:03 - 7:07Այսպիսով, դա ներկայի պաշարմունքի խնդիրն է,
-
7:07 - 7:09որ հանգեցնում է մեզ մտածել խնայողության մասին,
-
7:09 - 7:11բայց բերում է ծախսելուն:
-
7:11 - 7:13Թույլ տվեք այժմ խոսել
-
7:13 - 7:15խնայողության մեկ այլ վարքագծային խոչընդոտի մասին,
-
7:15 - 7:17որը կապ ունի իներցիայի հետ:
-
7:17 - 7:19Բայց կրկին, մի փոքրիկ շեղում
-
7:19 - 7:22դեպի օրգանների նվիրատվության թեման:
-
7:22 - 7:25Տարբեր երկրները համեմատող մի հրաշալի հետազոտություն:
-
7:25 - 7:28Մենք դիտարկելու ենք երկու շատ նման երկրներ՝
-
7:28 - 7:31Գերմանիա և Ավստրիա:
-
7:31 - 7:33Եվ ահա Գերմանիայում,
-
7:33 - 7:35եթե դուք օրգան եք ուզում նվիրաբերել,
-
7:35 - 7:37Աստված մի արասցե, ինչ-որ վատ բան
-
7:37 - 7:39պատահի ձեզ հետ,
-
7:39 - 7:42երբ դուք ստանում եք վարորդական իրավունք կամ նույնականացման քարտ,
-
7:42 - 7:44դուք նշում եք անում վանդակում, որը ասում է.
-
7:44 - 7:46«Ես ցանկանում եմ նվիրաբերել իմ օրգանները»:
-
7:46 - 7:48Ոչ բոլորն են նշում անում վանդակներում:
-
7:48 - 7:50Դա ջանք է պահանջում։ Դու պետք է մտածես:
-
7:50 - 7:53Դա անում են տասներկու տոկոսը:
-
7:53 - 7:56Ավստրիան՝ հարևան երկիրը,
-
7:56 - 7:58փոքր-ինչ նման է, փոքր-ինչ տարբեր:
-
7:58 - 8:00Ինչու՞մն է տարբերությունը:
-
8:00 - 8:02Դե, դուք նույնպես ընտրություն ունենք:
-
8:02 - 8:04Դուք ընտրելու եք
-
8:04 - 8:07արդյոք ցանկանում եք նվիրաբերել օրգաններ, թե ոչ:
-
8:07 - 8:09Բայց երբ վարորդական իրավունք եք ստանում,
-
8:09 - 8:11դուք նշում եք անում վանդակում,
-
8:11 - 8:15եթե օրգան նվիրաբերել չեք ցանկանում:
-
8:15 - 8:17Ոչ ոք նշում չի անում:
-
8:17 - 8:19Դա մի տեսակ շատ ջանք է պահանջում:
-
8:19 - 8:22Մեկ տոկոսն են նշում անում վանդակում: Մնացածը ոչ մի բան չեն անում:
-
8:22 - 8:24Ոչինչ չանելը շատ տարածված է:
-
8:24 - 8:27Քիչ մարդիկ են վանդակներ նշում:
-
8:27 - 8:29Ինչպիսի՞ն են հետևանքները՝
-
8:29 - 8:31կյանքեր փրկելու
-
8:31 - 8:34և օրգանների հասանելիության:
-
8:34 - 8:36Գերմանիայում 12 տոկոսը նշում են անում վանդակում:
-
8:36 - 8:39Տասներկու տոկոսը օրգանների դոնոր են:
-
8:39 - 8:41Օրգանների հսկայական պակասություն,
-
8:41 - 8:43Աստված մի արասցե, եթե կարիքն ունեք:
-
8:43 - 8:46Ավստրիայում, կրկին, ոչ ոք նշում չի անում:
-
8:46 - 8:49Ուստի, մարդկանց 99 տոկոսը
-
8:49 - 8:51օրգանների դոնոր են:
-
8:51 - 8:53Իներցիա, գործողության բացակայություն:
-
8:53 - 8:55Ո՞րն է լռելյայն կարգավիճակը,
-
8:55 - 8:57երբ մարդ ոչ մի բան չի անում,
-
8:57 - 9:00երբ շարունակ հապաղում է, երբ վանդակներում նշում չի անում:
-
9:00 - 9:02Շատ հզոր է:
-
9:02 - 9:04Մենք կխոսենք
-
9:04 - 9:08նրա մասին, թե ինչ է պատահում, երբ մարդիկ գերբեռնված և վախեցած են
-
9:08 - 9:11կատարել իրենց 401(k) ընտրությունները:
-
9:11 - 9:14Պատրաստվում ենք արդյոք իրենց ավտոմատ կերպով միացնել համակարգին,
-
9:14 - 9:16թե՞ նրանք դուրս են մնալու:
-
9:16 - 9:19401(k) համակարգի չափազանց մեծաքանակ պլաններում,
-
9:19 - 9:21երբ մարդիկ ոչ մի բան չեն անում,
-
9:21 - 9:24նշանակում է, որ նրանք չեն խնայում կենսաթոշակի համար,
-
9:24 - 9:26եթե վանդակում նշում չեն անում:
-
9:26 - 9:29Իսկ վանդակում նշում անելը ջանք է պահանջում:
-
9:29 - 9:32Այսպիսով մենք զրուցեցինք մի քանի վարքագծային մարտահրավերների մասին:
-
9:32 - 9:35Եվս մեկը, մինչ մարտահրավերները լուծումների կհակադարձենք,
-
9:35 - 9:37որը կապված է կապիկների և խնձորների հետ:
-
9:37 - 9:39Ոչ, ոչ, ոչ, սա իրական ուսումնասիրություն է
-
9:39 - 9:43և այն մեծ կապ ունի վարքագծային տնտեսագիտության հետ:
-
9:43 - 9:46Կապիկների մի խումբ խնձոր է ստանում, նրանք շատ երջանիկ են:
-
9:46 - 9:48Մեկ այլ խումբ ստանում է երկու խնձոր, ապա մեկը խլում են:
-
9:48 - 9:50Նրանց մոտ դեռ մեկ խնձոր մնացել է:
-
9:50 - 9:53Նրանք շատ ջղայն են:
-
9:53 - 9:56Ինչու՞ վերցրիք մեր խնձորը:
-
9:56 - 9:59Սա կորստի զգացման նկատմամբ հակակրանք է:
-
9:59 - 10:01Մենք ատում ենք ինչ-որ բան կորցնել,
-
10:01 - 10:04նույնիսկ երբ դա մեծ ռիսկ չի ներկայացնում:
-
10:04 - 10:07Ձեզ դուր չէր գա, եթե գնայիք ու բանկոմատից
-
10:07 - 10:09հանեիք 100 դոլար
-
10:09 - 10:11և նկատեիք, որ կորցրել եք մեկ 20 դոլարանոց թղթադրամ:
-
10:11 - 10:13Դա շատ ցավալի է,
-
10:13 - 10:15թեև դա ոչ մի բան չի նշանակում:
-
10:15 - 10:19Այդ 20 դոլարը կարող էր թեթև ճաշ լինել:
-
10:19 - 10:23Այսպիսով, այս կորստի զգացման նկատմամբ հակակրանքը
-
10:23 - 10:26առաջ է գալիս ևս, երբ հարցը վերաբերվում է խնայողություններին,
-
10:26 - 10:28որովհետև մարդիկ, հոգեկան,
-
10:28 - 10:31զգացմունքային, և բնազդային առումով,
-
10:31 - 10:33խնայողությունները ընկալում են որպես կորուստ,
-
10:33 - 10:36որովհետև պետք է կրճատեմ ծախսերս:
-
10:36 - 10:38Այսպիսով խոսեցինք
-
10:38 - 10:40տարատեսակ վարքագծային մարտահրավերների մասին,
-
10:40 - 10:44որոնք ի վերջո կապ ունեն խնայողությունների հետ:
-
10:44 - 10:47Ամեն անգամ, երբ մտածում եք անհապաղ բավականության մասին,
-
10:47 - 10:50և բանանները ընդդեմ շոկոլադի,
-
10:50 - 10:53անմիջապես խնայելը պարզապես ցավալի է դառնում:
-
10:53 - 10:55Շատ ավելի հաճելի է
-
10:55 - 10:57անմիջապես ծախսել:
-
10:57 - 11:00Մենք խոսեցինք իներցիայի և օրգանների նվիրատվության
-
11:00 - 11:02և վանդակներում նշումներ կատարելու մասին:
-
11:02 - 11:04Եթե մարդիկ պետք է նշումներ անեն մեծ քանակությամբ վանդակներում,
-
11:04 - 11:06401(k) պլանին միանալու համար,
-
11:06 - 11:08նրանք շարունակելու են հապաղել
-
11:08 - 11:10և չեն անդամակցի:
-
11:10 - 11:12Եվ վերջապես, խոսեցինք կորստի նկատմամբ հակակրանքի
-
11:12 - 11:14և կապիկների ու խնձորների մասին:
-
11:14 - 11:17Եթե մարդիկ մտովի ընկալեն
-
11:17 - 11:20կենսաթոշակի համար խնայելը որպես կորուստ,
-
11:20 - 11:23նրանք կենսաթոշակի համար երբեք չեն խնայի:
-
11:23 - 11:25Այսպիսով, մենք ունենք այս մարտահրավերները,
-
11:25 - 11:27և ինչով Ռիչարդ Թալերը և ես
-
11:27 - 11:29միշտ հրապուրված ենք եղել՝
-
11:29 - 11:31վերցնել վարքագծային ֆինանսները,
-
11:31 - 11:33վերածել դա վարքագծային ֆինանսների՝ խթանիչների ազդեցության տակ,
-
11:33 - 11:35կամ վարքագծային ֆինանսներ 2.0,
-
11:35 - 11:37կամ վարքագծային ֆինանսներ գործողություններում,
-
11:37 - 11:41և հակադարձել մարտահրավերները լուծումների:
-
11:41 - 11:44Եվ մենք եկանք անհավանական պարզ լուծման՝
-
11:44 - 11:48կոչվող Խնայեք Գումարը, ոչ այսօր՝ Վաղը:
-
11:48 - 11:50Ինչպե՞ս է դա լուծելու բոլոր մարտահրավերները,
-
11:50 - 11:52որոնց մասին զրուցում էինք:
-
11:52 - 11:54Եթե դուք մտածեք
-
11:54 - 11:56բանանները ընդդեմ շոկոլադի խնդրի մասին,
-
11:56 - 11:59մեզ թվում է, որ հաջորդ շաբաթ բանան ենք ուտելու:
-
11:59 - 12:02Մենք կարծում ենք, որ ավելի շատ գումար ենք խնայելու հաջորդ տարի:
-
12:02 - 12:05Խնայիր Ավելին՝ Վաղը
-
12:05 - 12:07առաջարկում է աշխատողներին
-
12:07 - 12:09ավել գումար խնայել, միգուցե, հաջորդ տարի՝
-
12:09 - 12:11ապագայում մի օր,
-
12:11 - 12:13երբ մենք պատկերացնում ենք մեզ
-
12:13 - 12:15բանան ուտելիս,
-
12:15 - 12:17համայնքի համար կամավորական աշխատանք կատարելիս,
-
12:17 - 12:21ավելի շատ մարզվելիս և աշխարհի ճիշտ բաները անելիս:
-
12:21 - 12:24Նաև զրուցեցինք վանդակներում նշումներ անելու
-
12:24 - 12:27և գործողություն կատարելու դժվարության մասին:
-
12:27 - 12:29Խնայիր Ավելին՝ Վաղը
-
12:29 - 12:31դա հեշտացնում է:
-
12:31 - 12:33Դա ինքնաշխատ համակարգ է:
-
12:33 - 12:37Երբ դուք ասում եք, որ ցանկանում եք ավել գումար խնայել ապագայում,
-
12:37 - 12:39ասենք, ամեն հունվար,
-
12:39 - 12:42դուք ավտոմատ կերպով ավել գումար եք խնայելու
-
12:42 - 12:45և այդ գումարը ավտոմատ ձեր աշխատավարձից գնալու է 401(k) պլան
-
12:45 - 12:47մինչ դուք կտեսնեք այդ գումարը, մինչ ձեռք կտաք դրան
-
12:47 - 12:49մինչև ձեր մոտ կառաջանա
-
12:49 - 12:52անհապաղ բավականության խնդիրը:
-
12:52 - 12:55Բայց ինչ ենք անելու կապիկների
-
12:55 - 12:57և կորստի նկատմամբ հակակրանքի հետ:
-
12:57 - 12:59Կգա հաջորդ հունվարը,
-
12:59 - 13:01և մարդկանց կարող է թվա, որ եթե խնայեն ավելին,
-
13:01 - 13:04ապա ավելի քիչ են ծախսելու, և դա ցավալի է:
-
13:05 - 13:07Դե, միգուցե դա չպետք է միայն հունվարը լինի:
-
13:07 - 13:10Միգուցե պետք է մարդկանց դրդենք խնայել ավելին,
-
13:10 - 13:13երբ նրանք ավելի շատ գումար են վաստակում:
-
13:13 - 13:16Այդ դեպքում, երբ նրանք ավելի շատ գումար են վաստակում, երբ աշխատավարձի բարձրացում են ստանում,
-
13:16 - 13:20նրանք իրենց ծախսերը չեն կրճատի:
-
13:20 - 13:22Նրանք մի փոքր մասը
-
13:22 - 13:24աշխատավարձի հավելման կտանեն տուն
-
13:24 - 13:26և կծախսեն ավելի շատ,
-
13:26 - 13:28իսկ հավելման մյուս մասը
-
13:28 - 13:30կդնեն 401(k) պլանի մեջ:
-
13:30 - 13:32Ահա սա է այդ ծրագիրը,
-
13:32 - 13:34անհավանական պարզ,
-
13:34 - 13:36բայց ինչպես մենք կտեսնենք,
-
13:36 - 13:38չափազանց ազդեցիկ:
-
13:38 - 13:40Առաջին անգամ մենք այն իրականացրեցինք՝
-
13:40 - 13:42Ռիչարդ Թալերը և ես,
-
13:42 - 13:45դեռևս 1998-ին:
-
13:45 - 13:48Ամերիկյան մի միջին ձեռնարկությունում
-
13:48 - 13:50աշխատավորների դասի ներկայացուցիչներ՝
-
13:50 - 13:52պայքարող իրենց վճարումները կատարելու համար,
-
13:52 - 13:54բազմիցս ասում էին մեզ,
-
13:54 - 13:57որ չեն կարող անմիջապես ավել գումար խնայել:
-
13:57 - 14:00Այսօր ավել գումար խնայելը տարբերակ չէ:
-
14:00 - 14:02Մենք առաջարկեցինք նրանց խնայել
-
14:02 - 14:05երեք տոկոսով ավել
-
14:05 - 14:08ամեն անգամ, երբ նրանք աշխատավարձի բարձրացում են ստանում:
-
14:08 - 14:11Եվ ահա արդյունքները:
-
14:11 - 14:13Մենք տեսնում ենք երեք ու կես տարվա ժամանակահատվածում,
-
14:13 - 14:15աշխատավարձի չորս բարձրացում,
-
14:15 - 14:17մարդիկ, ովքեր պայքարում էին խնայողությունների համար
-
14:17 - 14:19խնայում էին իրենց աշխատավարձի երեք տոկոսը,
-
14:19 - 14:21երեք ու կես տարի հետո
-
14:21 - 14:24խնայում են գրեթե չորս անգամ ավելին,
-
14:24 - 14:27գրեթե 14 տոկոս:
-
14:27 - 14:29Եվ ահա այն կոշիկներն ու հեծանիվները
-
14:29 - 14:31և աղյուսակի վրայի այլ բաները,
-
14:31 - 14:33որովհետև ես չեմ ուզում պարզապես թվեր ասել
-
14:33 - 14:35օդի մեջ:
-
14:35 - 14:38Ես իրոք ուզում եմ մտածեմ այն փաստի մասին,
-
14:38 - 14:40որ չորս անգամ ավել խնայելը
-
14:40 - 14:42ահռելի տարբերություն է
-
14:42 - 14:44այն ապրելակերպի առումով,
-
14:44 - 14:46որը մարդիկ կարողանալու են իրենց թույլ տալ:
-
14:46 - 14:48Սա իրականություն է:
-
14:48 - 14:51Սա պարզապես թվեր չեն թղթի վրա:
-
14:51 - 14:53Մինչդեռ, երեք տոկոս խնայելով,
-
14:53 - 14:55մարդիկ կարող են մեկ զույգ սպորտային կոշիկ ավելացնել,
-
14:55 - 14:57որ քայլել կարողանան,
-
14:57 - 15:01որովհետև նրանք ուրիշ ոչինչ իրենց թույլ տալ չեն կարողանա, մինչդեռ
-
15:01 - 15:03երբ 14 տոկոս են խնայում,
-
15:03 - 15:06նրանք կարող են իրենց թույլ տալ հոյակապ կոշիկներ,
-
15:06 - 15:09որպեսզի քայլեն դեպի մեքենան, որը նրանք կվարեն:
-
15:09 - 15:11Սա իրական տարբերություն է:
-
15:11 - 15:16Այսօր, խոշոր ընկերությունների մոտ 60 տոկոսը
-
15:16 - 15:19ունեն նմանատիպ ծրագրեր:
-
15:19 - 15:22Դա Կենսաթոշակային պաշտպանության մասին օրենքի մաս է կազմում:
-
15:22 - 15:24Եվ ավելորդ կլինի ասել, որ Թալերին և ինձ
-
15:24 - 15:27բախտ է վիճակվել այդ ծրագրի մաս լինել
-
15:27 - 15:29և փոփոխություններ բերել:
-
15:29 - 15:31Թույլ տվեք ինձ ամփոփել
-
15:31 - 15:34երկու կարևոր ուղերձով:
-
15:34 - 15:37Մեկն այն է, որ ֆինանսական վարքագիծը
-
15:37 - 15:40շատ հզոր է:
-
15:40 - 15:43Սա միայն մեկ օրինակ է:
-
15:43 - 15:45Երկրորդ ուղերձն
-
15:45 - 15:47այն է, որ անելու շատ բան կա:
-
15:47 - 15:50Սա այսբերգի գագաթն է միայն:
-
15:50 - 15:53Եթե մտածում եք մարդկանց ու վարկերի մասին,
-
15:53 - 15:56և տներ առնելու ու դրանց համար վճարել չկարողանալու,
-
15:56 - 15:58ապա պետք է մտածենք դրա մասին:
-
15:58 - 16:01Եթե մտածում եք մարդկանց չափից ավելի ռիսկեր իրենց վրա վերցնելու մասին
-
16:01 - 16:04և իրենց վրա վերցրած ռիսկերի իրական չափերը չպատկերացնելու,
-
16:04 - 16:06կամ չափից ավելի փոքր ռիսկ կրելու,
-
16:06 - 16:08ապա պետք է մտածենք դրա մասին:
-
16:08 - 16:11Եթե մտածում եք մարդկանց մասին, ով տարեկան հազարավոր դոլար է ծախսում
-
16:11 - 16:13վիճակախաղերի վրա,
-
16:13 - 16:15ապա պետք է մտածենք դրա մասին:
-
16:15 - 16:17Իրականում դա միջինն է,
-
16:17 - 16:19ռեկորդը պատկանում է Սինգապուրին:
-
16:19 - 16:21Միջին ընտանիքը
-
16:21 - 16:24տարեկան ծախսում է 4,000 դոլար վիճակախաղերի վրա:
-
16:24 - 16:26Մենք դեռ անելու շատ բան ունենք,
-
16:26 - 16:28լուծելու շատ խնդիրներ
-
16:28 - 16:31կենսաթոշակային ոլորտում նույնպես,
-
16:31 - 16:33երբ գործը հասնում է նրան, թե ինչ են անում մարդիկ իրենց գումարների հետ
-
16:33 - 16:35թոշակի անցնելուց հետո:
-
16:35 - 16:37Վերջին հարցը.
-
16:37 - 16:40ձեզանից քանիսն են իրենց լավ պատկերացնում,
-
16:40 - 16:42որ թոշակի անցնելու մասին պլանավորելիս,
-
16:42 - 16:45ունեն կշռադատված ծրագիր
-
16:45 - 16:47թե ե՞րբ եք դուք անցնելու թոշակի,
-
16:47 - 16:50ե՞րբ եք հայցելու սոցիալական ապահովության նպաստները,
-
16:50 - 16:52ինչպիսի՞ ապրելակերպ եք ակնկալելու,
-
16:52 - 16:54ինչքա՞ն եք ծախսելու ամեն ամիս,
-
16:54 - 16:56որ ձեր փողերը չսպառվեն:
-
16:56 - 16:59Ձեզանից քանի՞սն են պատկերացնում, որ ունեն ապագայի կշռադատված պլան,
-
16:59 - 17:03երբ գործը վերաբերվում է թոշակի անցնելուց հետո ընդունվող որոշումներին:
-
17:04 - 17:07Մեկ, երկու, երեք, չորս:
-
17:07 - 17:09Երեք տոկոսից քիչ՝
-
17:09 - 17:11այս ավելի քան իմաստառու ունկնդիրների:
-
17:11 - 17:14Ֆինանսական վարքագիծը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու:
-
17:14 - 17:16Հնարավորությունները բազմազան են
-
17:16 - 17:20այն ավելի ու ավելի ազդեցիկ դարձնելու համար:
-
17:20 - 17:22Շնորհակալություն:
-
17:22 - 17:24(Ծափահարություններ)
- Title:
- Շլոմո Բենառցի. Խնայել վաղվա համար՝ վաղը
- Speaker:
- Shlomo Benartzi
- Description:
-
Շատ հեշտ է պատկերացնել գումար տնտեսել եկող շաբաթ, սակայն ի՞նչ կասեք այս պահին խնայելու մասին: Սովորաբար մենք պարզապես ուզում ենք ծախսել: Տնտեսագետ Շլոմո Բենառցին պնդում է, որ կենսաթոշակային տարիքի համար բավարար խնայելու համար հիմնական խոչընդոտը հենց դա է, և հարցնում. ինչպես մենք կարող ենք այդպիսի վարքագիծը վերածել լուծման:
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 17:24