Այսօր ես կխոսեմ ավելի շատ գումար տնտեսելու մասին, բայց ոչ այսօր, այլ վաղը: Ես կխոսեմ Վաղը Ավել Խնայելու մասին: Դա ծրագիր է, որը Ռիչարդ Թալերը՝ Չիկագոյի համալսարանից, և ես մշակել ենք երևի 15 տարի առաջ: Ծրագիրը, կարելի է ասել, ֆինանսական վարքագծի օրինակ է խթանիչների վրա՝ թե ինչպես է կարելի կիրառել ֆինանսական վարքագիծը: Դուք կարող եք հարցնել, թե ի՞նչ է ֆինանսական վարքագիծը: Եկեք պատկերացնենք, թե ինչպես ենք կառավարում մեր գումարները: Եկեք սկսենք վարկերից: Դա, կարծես, արդի թեմա է, առնվազն ԱՄՆ-ում: Շատ մարդիկ գնում են իրենց հնարավորության սահմաններում ամենամեծ տունը, և իրականում դրանից էլ մի քիչ մեծը: Եվ դրանից հետո գալիս է բռնագանձումը: Եվ նրանք սկսում են մեղադրել բանկերին նրանում, որ իրենք են եղել այն վատ մարդիկ, ովքեր տվել է այդ վարկը: Եկեք նաև մտածենք նրա մասին թե ինչպես ենք կառավարում ռիսկերը. օրինակ՝ ֆոնդային շուկաներում ներդրումները: Երկու տարի առաջ, երեք տարի առաջ, նույնիսկ չորս տարի առաջ շուկաների իրավիճակը լավ էր: Իհարկե, մենք էինք ռիսկ կրողները: Ապա ֆոնդային շուկաներն անկում ապրեցին, և մենք անմիջապես. «Վայ... Այդ կորուստները, դրանք էապես տարբերվում են նրանցից, թե ինչ էինք մենք իրականում սպասում, երբ շուկաները աճ էին ապրում»: Այսպիսով, հավանաբար մենք այդքան լավ չենք գործում, երբ հարցը վերաբերվում է ռիսկի դիմելուն: Ձեզանից քանի՞սը iPhone ունի: Որևէ՞ մեկը։ Հիանալի է: Ես կարող եմ գրազ գալ, որ ձեզանից շատերը ապահովագրել են իրենց iPhone-երը՝ դուք անուղղակիորեն գնում եք ապահովագրություն՝ վճարելով ընդլայնված երաշխիքի համար: Ի՞նչ կլինի, եթե դուք կորցնեք ձեր iPhone-ը: Ի՞նչ, եթե մի այլ բան պատահի: Ձեզանից քանի՞սը երեխաներ ունի: Որևե՞ մեկը: Մի իջեցրեք ձեռ ձեռքերը, եթե դուք ունեք բավարար կյանքի ապահովագրություն: Ես տեսնում եմ, որ շատ ձեռքեր իջնում են: Ես կարող եմ կանխատեսել, ելնելով նրանից, որ դուք եք ներկայացուցչական նմուշը, որ ձեզանից շատերը ապահովագրում են իրենց iPhone-ը, ոչ թե կյանքը՝ նույնիսկ, երբ երեխաներ ունեն: Մենք այդքան էլ լավ չենք գործում, երբ հարցը վերաբերվում է ապահովագրությանը: Ամերիկյան միջին ընտանիքը տարեկան ծախսում է 1,000 դոլար վիճակախաղերի վրա: Եվ ես գիտեմ, որ դա խենթ է հնչում: Ձեզանից քանի՞սն է տարեկան 1,000 դոլար ծախսում վիճակախաղերի վրա: Ոչ ոք: Դա մեզ ասում է, որ այս սենյակում ներկա չգտնվող մարդիկ ծախսում են ավելի քան հազար որպեսզի միջինում ստացվի հազար: Ցածր եկամուտ ունեցող մարդիկ ծախսում են ավելի քան հազար վիճակախաղերի վրա: Այսպիսով, ի՞նչ է դա մեզ ասում: Մենք այդքան էլ լավ չենք գործում, երբ հարցը վերաբերվում է գումարների կառավարմանը: Ֆինանսական վարքագիծը իրականում միավորում է հոգեբանությունը և տնտեսագիտությունը՝ փորձելով հասկանալ մարդկանց ֆինանսական սխալները: Եվ ես կարող եմ կանգնել այստեղ իմ տրամադրության տակ մնացած 12 րոպե և 53 վայրկյանը և կատակել տարատեսակ եղանակների մասին, թե ինչպես ենք մենք կառավարում գումարները, և ի վերջո դուք կհարցնեք. «Ինչպե՞ս մենք կարող ենք օգնել մարդկանց»: Եվ դա է, ինչի վրա եմ ցանկանում կենտրոնանալ այսօր: Ինչպե՞ս վերցնել հասկացությունը մարդկանց ֆինանսական սխալների մասին և ապա վարքագծային մարտահրավերները վերածել վարքագծային լուծումների: Եվ այսօր ես պատրաստվում եմ խոսել նրա մասին, թե ինչպես Խնայել Ավելին Վաղը: Ես ուզում եմ անդրադարձ կատարել մի հարցի՝ խնայողությունների խնդրին: Ահա էկրանի վրա ունենք մի ներկայացուցչական նմուշ՝ բնութագրող 100 ամերիկացիների: Եվ մենք դիտարկելու ենք նրանց խնայողական վարքագծերը: Առաջին ուշագրավ բանը այն է, որ նրանց կեսը նույնիսկ չունեն հնարավորություն մուտք գործել 401(k) պլան: Նրանք չեն կարող հեշտությամբ խնայողություններ անել: Նրանք չեն կարող թույլ տալ իրենց գումարները ուղղել աշխատավարձից դեպի 401(k) պլան՝ մինչև գումարը տեսնելը, մինչև այն շոշափելը: Իսկ ինչ վերաբերվում է մնացած կեսին, նրանցից ոմանք նախընտրում են չխնայել: Նրանք պարզապես շատ ծույլ են: Նրանք երբեք չեն ջանա մուտք գործել բարդ վեբկայք և 17 անգամ սեղմել մկնիկի կոճակը՝ 401(k) պլանին միանալու համար: Եվ դրանից հետո նրանք պետք է որոշեն, թե ինչպես են նրանք կատարելու ներդրում իրենց հասանելի 52 հնարավորությունից, և նրանք երբևիցե չեն լսել, թե ինչ է ֆինանսական ֆոնդային ներդրումը: Եվ նրանք գերբեռնվում են և պարզապես չեն անդամագրվում: Քանի՞ հոգի է ի վերջո խնայողություններ անում 401(k) պլանի միջոցով: Ամերիկացիների մեկ երրորդը: Երկու երրորդը այս պահին խնայողություններ չեն անում: Իսկ արդյոք նրանք բավարա՞ր խնայողություններ են անում: Հանենք նրանց, ով ասում է, որ շատ քիչ է խնայում: Միայն 10-ից մեկն է բավականաչափ խնայում: 10-ից ինը կամ չեն կարող խնայել 401(k) պլանի միջոցով, և որոշում են չխնայել, կամ որոշում չեն կայացնում, կամ շատ քիչ են խնայում: Մեզ թվում է, մենք խնդիր ունենք, որ մարդիկ չափից շատ են խնայում: Եկեք տեսնենք: Մենք ունենք մեկ անձ, իրականում, պետք է կիսենք նրան, որովհետև արդյունքը մեկ տոկոսից էլ քիչ է: Կոպիտ հաշված, ամերիկացիների կես տոկոսն է համարում, որ խնայում է չափից շատ: Եվ ի՞նչ ենք պատրաստվում անել այս կապակցությամբ: Իրականում դրա վրա եմ ուզում կենտրոնանալ այսօր: Մենք պետք է հասկանանք, թե ինչու մարդիկ չեն խնայում, և ապա, հուսով եմ, կկարողանանք հակադարձել վարքագծային մարտահրավերները վարքագծային լուծումների, և ապա տեսնել, թե ինչքան ազդեցիկ կարող է դա լինել: Այսպիսով, թույլ տվեք մեկ վայրկյանով շեղվել, քանի որ մենք պատրաստվում ենք բացահայտել այն խնդիրները, այն մարտահրավերները, այն վարքագծային մարտահրավերները, որոնք խոչնդոտում են մարդկանց խնայելուց: Ես պատրաստվում եմ շեղվել և խոսել շոկոլադից ու բանաններից: Ենթադրենք, հաջորդ շաբաթ ևս կանցկացվեր մեկ այլ հիանալի TED միջոցառում: Եվ ընդմիջման ժամանակ այնտեղ կլիներ հյուրասիրություն և դուք կկարողանայիք ընտրել շոկոլադի և բանանի միջև: Ինչպես եք կարծում, ձեզանից որքա՞նը կնախընտրեր վերցնել բանան հաջորդ շաբաթվա ենթադրյալ TED միջոցառման ժամանակ: Ո՞վ բանան կնախընտրեր: Հիանալի է: Ես գիտականորեն կանխատեսում եմ, որ ձեզանից 74 տոկոսը բանան կնախընտրի: Համենայն դեպս այդպես է կանխատեսում մի հրաշալի ուսումնասիրություն: Եվ ապա օրեր հետո տեսնենք, թե ինչ են մարդիկ ուտում ի վերջո: Նույն մարդիկ, որ պատկերացրել են իրենց բանան ուտելիս, ի վերջո շոկոլադ են կերել մեկ շաբաթ անց: Ինքնատիրապետումը խնդիր չէ՝ ապագա ժամանակում: Դա խնդիր է միայն այս պահին, երբ շոկոլադը մեր դիմացն է: Ի՞նչ կապ ունի դա ժամանակի և խնայողությունների հետ, այս անհապաղ բավականության խնդիրը: Կամ, ինչպես տնտեսագետներն են անվանում, ներկայի պաշարմունք: Մենք մտածում ենք խնայողության մասին։ Մենք գիտենք, որ պետք է խնայենք: Մենք գիտենք, որ կանենք դա հաջորդ տարի, բայց այսօր գնանք և ծախսենք: Ծննդյան տոներն են մոտենում, մենք կարող ենք բազմաթիվ նվերներ գնել բոլոր ծանոթների համար: Այսպիսով, դա ներկայի պաշարմունքի խնդիրն է, որ հանգեցնում է մեզ մտածել խնայողության մասին, բայց բերում է ծախսելուն: Թույլ տվեք այժմ խոսել խնայողության մեկ այլ վարքագծային խոչընդոտի մասին, որը կապ ունի իներցիայի հետ: Բայց կրկին, մի փոքրիկ շեղում դեպի օրգանների նվիրատվության թեման: Տարբեր երկրները համեմատող մի հրաշալի հետազոտություն: Մենք դիտարկելու ենք երկու շատ նման երկրներ՝ Գերմանիա և Ավստրիա: Եվ ահա Գերմանիայում, եթե դուք օրգան եք ուզում նվիրաբերել, Աստված մի արասցե, ինչ-որ վատ բան պատահի ձեզ հետ, երբ դուք ստանում եք վարորդական իրավունք կամ նույնականացման քարտ, դուք նշում եք անում վանդակում, որը ասում է. «Ես ցանկանում եմ նվիրաբերել իմ օրգանները»: Ոչ բոլորն են նշում անում վանդակներում: Դա ջանք է պահանջում։ Դու պետք է մտածես: Դա անում են տասներկու տոկոսը: Ավստրիան՝ հարևան երկիրը, փոքր-ինչ նման է, փոքր-ինչ տարբեր: Ինչու՞մն է տարբերությունը: Դե, դուք նույնպես ընտրություն ունենք: Դուք ընտրելու եք արդյոք ցանկանում եք նվիրաբերել օրգաններ, թե ոչ: Բայց երբ վարորդական իրավունք եք ստանում, դուք նշում եք անում վանդակում, եթե օրգան նվիրաբերել չեք ցանկանում: Ոչ ոք նշում չի անում: Դա մի տեսակ շատ ջանք է պահանջում: Մեկ տոկոսն են նշում անում վանդակում: Մնացածը ոչ մի բան չեն անում: Ոչինչ չանելը շատ տարածված է: Քիչ մարդիկ են վանդակներ նշում: Ինչպիսի՞ն են հետևանքները՝ կյանքեր փրկելու և օրգանների հասանելիության: Գերմանիայում 12 տոկոսը նշում են անում վանդակում: Տասներկու տոկոսը օրգանների դոնոր են: Օրգանների հսկայական պակասություն, Աստված մի արասցե, եթե կարիքն ունեք: Ավստրիայում, կրկին, ոչ ոք նշում չի անում: Ուստի, մարդկանց 99 տոկոսը օրգանների դոնոր են: Իներցիա, գործողության բացակայություն: Ո՞րն է լռելյայն կարգավիճակը, երբ մարդ ոչ մի բան չի անում, երբ շարունակ հապաղում է, երբ վանդակներում նշում չի անում: Շատ հզոր է: Մենք կխոսենք նրա մասին, թե ինչ է պատահում, երբ մարդիկ գերբեռնված և վախեցած են կատարել իրենց 401(k) ընտրությունները: Պատրաստվում ենք արդյոք իրենց ավտոմատ կերպով միացնել համակարգին, թե՞ նրանք դուրս են մնալու: 401(k) համակարգի չափազանց մեծաքանակ պլաններում, երբ մարդիկ ոչ մի բան չեն անում, նշանակում է, որ նրանք չեն խնայում կենսաթոշակի համար, եթե վանդակում նշում չեն անում: Իսկ վանդակում նշում անելը ջանք է պահանջում: Այսպիսով մենք զրուցեցինք մի քանի վարքագծային մարտահրավերների մասին: Եվս մեկը, մինչ մարտահրավերները լուծումների կհակադարձենք, որը կապված է կապիկների և խնձորների հետ: Ոչ, ոչ, ոչ, սա իրական ուսումնասիրություն է և այն մեծ կապ ունի վարքագծային տնտեսագիտության հետ: Կապիկների մի խումբ խնձոր է ստանում, նրանք շատ երջանիկ են: Մեկ այլ խումբ ստանում է երկու խնձոր, ապա մեկը խլում են: Նրանց մոտ դեռ մեկ խնձոր մնացել է: Նրանք շատ ջղայն են: Ինչու՞ վերցրիք մեր խնձորը: Սա կորստի զգացման նկատմամբ հակակրանք է: Մենք ատում ենք ինչ-որ բան կորցնել, նույնիսկ երբ դա մեծ ռիսկ չի ներկայացնում: Ձեզ դուր չէր գա, եթե գնայիք ու բանկոմատից հանեիք 100 դոլար և նկատեիք, որ կորցրել եք մեկ 20 դոլարանոց թղթադրամ: Դա շատ ցավալի է, թեև դա ոչ մի բան չի նշանակում: Այդ 20 դոլարը կարող էր թեթև ճաշ լինել: Այսպիսով, այս կորստի զգացման նկատմամբ հակակրանքը առաջ է գալիս ևս, երբ հարցը վերաբերվում է խնայողություններին, որովհետև մարդիկ, հոգեկան, զգացմունքային, և բնազդային առումով, խնայողությունները ընկալում են որպես կորուստ, որովհետև պետք է կրճատեմ ծախսերս: Այսպիսով խոսեցինք տարատեսակ վարքագծային մարտահրավերների մասին, որոնք ի վերջո կապ ունեն խնայողությունների հետ: Ամեն անգամ, երբ մտածում եք անհապաղ բավականության մասին, և բանանները ընդդեմ շոկոլադի, անմիջապես խնայելը պարզապես ցավալի է դառնում: Շատ ավելի հաճելի է անմիջապես ծախսել: Մենք խոսեցինք իներցիայի և օրգանների նվիրատվության և վանդակներում նշումներ կատարելու մասին: Եթե մարդիկ պետք է նշումներ անեն մեծ քանակությամբ վանդակներում, 401(k) պլանին միանալու համար, նրանք շարունակելու են հապաղել և չեն անդամակցի: Եվ վերջապես, խոսեցինք կորստի նկատմամբ հակակրանքի և կապիկների ու խնձորների մասին: Եթե մարդիկ մտովի ընկալեն կենսաթոշակի համար խնայելը որպես կորուստ, նրանք կենսաթոշակի համար երբեք չեն խնայի: Այսպիսով, մենք ունենք այս մարտահրավերները, և ինչով Ռիչարդ Թալերը և ես միշտ հրապուրված ենք եղել՝ վերցնել վարքագծային ֆինանսները, վերածել դա վարքագծային ֆինանսների՝ խթանիչների ազդեցության տակ, կամ վարքագծային ֆինանսներ 2.0, կամ վարքագծային ֆինանսներ գործողություններում, և հակադարձել մարտահրավերները լուծումների: Եվ մենք եկանք անհավանական պարզ լուծման՝ կոչվող Խնայեք Գումարը, ոչ այսօր՝ Վաղը: Ինչպե՞ս է դա լուծելու բոլոր մարտահրավերները, որոնց մասին զրուցում էինք: Եթե դուք մտածեք բանանները ընդդեմ շոկոլադի խնդրի մասին, մեզ թվում է, որ հաջորդ շաբաթ բանան ենք ուտելու: Մենք կարծում ենք, որ ավելի շատ գումար ենք խնայելու հաջորդ տարի: Խնայիր Ավելին՝ Վաղը առաջարկում է աշխատողներին ավել գումար խնայել, միգուցե, հաջորդ տարի՝ ապագայում մի օր, երբ մենք պատկերացնում ենք մեզ բանան ուտելիս, համայնքի համար կամավորական աշխատանք կատարելիս, ավելի շատ մարզվելիս և աշխարհի ճիշտ բաները անելիս: Նաև զրուցեցինք վանդակներում նշումներ անելու և գործողություն կատարելու դժվարության մասին: Խնայիր Ավելին՝ Վաղը դա հեշտացնում է: Դա ինքնաշխատ համակարգ է: Երբ դուք ասում եք, որ ցանկանում եք ավել գումար խնայել ապագայում, ասենք, ամեն հունվար, դուք ավտոմատ կերպով ավել գումար եք խնայելու և այդ գումարը ավտոմատ ձեր աշխատավարձից գնալու է 401(k) պլան մինչ դուք կտեսնեք այդ գումարը, մինչ ձեռք կտաք դրան մինչև ձեր մոտ կառաջանա անհապաղ բավականության խնդիրը: Բայց ինչ ենք անելու կապիկների և կորստի նկատմամբ հակակրանքի հետ: Կգա հաջորդ հունվարը, և մարդկանց կարող է թվա, որ եթե խնայեն ավելին, ապա ավելի քիչ են ծախսելու, և դա ցավալի է: Դե, միգուցե դա չպետք է միայն հունվարը լինի: Միգուցե պետք է մարդկանց դրդենք խնայել ավելին, երբ նրանք ավելի շատ գումար են վաստակում: Այդ դեպքում, երբ նրանք ավելի շատ գումար են վաստակում, երբ աշխատավարձի բարձրացում են ստանում, նրանք իրենց ծախսերը չեն կրճատի: Նրանք մի փոքր մասը աշխատավարձի հավելման կտանեն տուն և կծախսեն ավելի շատ, իսկ հավելման մյուս մասը կդնեն 401(k) պլանի մեջ: Ահա սա է այդ ծրագիրը, անհավանական պարզ, բայց ինչպես մենք կտեսնենք, չափազանց ազդեցիկ: Առաջին անգամ մենք այն իրականացրեցինք՝ Ռիչարդ Թալերը և ես, դեռևս 1998-ին: Ամերիկյան մի միջին ձեռնարկությունում աշխատավորների դասի ներկայացուցիչներ՝ պայքարող իրենց վճարումները կատարելու համար, բազմիցս ասում էին մեզ, որ չեն կարող անմիջապես ավել գումար խնայել: Այսօր ավել գումար խնայելը տարբերակ չէ: Մենք առաջարկեցինք նրանց խնայել երեք տոկոսով ավել ամեն անգամ, երբ նրանք աշխատավարձի բարձրացում են ստանում: Եվ ահա արդյունքները: Մենք տեսնում ենք երեք ու կես տարվա ժամանակահատվածում, աշխատավարձի չորս բարձրացում, մարդիկ, ովքեր պայքարում էին խնայողությունների համար խնայում էին իրենց աշխատավարձի երեք տոկոսը, երեք ու կես տարի հետո խնայում են գրեթե չորս անգամ ավելին, գրեթե 14 տոկոս: Եվ ահա այն կոշիկներն ու հեծանիվները և աղյուսակի վրայի այլ բաները, որովհետև ես չեմ ուզում պարզապես թվեր ասել օդի մեջ: Ես իրոք ուզում եմ մտածեմ այն փաստի մասին, որ չորս անգամ ավել խնայելը ահռելի տարբերություն է այն ապրելակերպի առումով, որը մարդիկ կարողանալու են իրենց թույլ տալ: Սա իրականություն է: Սա պարզապես թվեր չեն թղթի վրա: Մինչդեռ, երեք տոկոս խնայելով, մարդիկ կարող են մեկ զույգ սպորտային կոշիկ ավելացնել, որ քայլել կարողանան, որովհետև նրանք ուրիշ ոչինչ իրենց թույլ տալ չեն կարողանա, մինչդեռ երբ 14 տոկոս են խնայում, նրանք կարող են իրենց թույլ տալ հոյակապ կոշիկներ, որպեսզի քայլեն դեպի մեքենան, որը նրանք կվարեն: Սա իրական տարբերություն է: Այսօր, խոշոր ընկերությունների մոտ 60 տոկոսը ունեն նմանատիպ ծրագրեր: Դա Կենսաթոշակային պաշտպանության մասին օրենքի մաս է կազմում: Եվ ավելորդ կլինի ասել, որ Թալերին և ինձ բախտ է վիճակվել այդ ծրագրի մաս լինել և փոփոխություններ բերել: Թույլ տվեք ինձ ամփոփել երկու կարևոր ուղերձով: Մեկն այն է, որ ֆինանսական վարքագիծը շատ հզոր է: Սա միայն մեկ օրինակ է: Երկրորդ ուղերձն այն է, որ անելու շատ բան կա: Սա այսբերգի գագաթն է միայն: Եթե մտածում եք մարդկանց ու վարկերի մասին, և տներ առնելու ու դրանց համար վճարել չկարողանալու, ապա պետք է մտածենք դրա մասին: Եթե մտածում եք մարդկանց չափից ավելի ռիսկեր իրենց վրա վերցնելու մասին և իրենց վրա վերցրած ռիսկերի իրական չափերը չպատկերացնելու, կամ չափից ավելի փոքր ռիսկ կրելու, ապա պետք է մտածենք դրա մասին: Եթե մտածում եք մարդկանց մասին, ով տարեկան հազարավոր դոլար է ծախսում վիճակախաղերի վրա, ապա պետք է մտածենք դրա մասին: Իրականում դա միջինն է, ռեկորդը պատկանում է Սինգապուրին: Միջին ընտանիքը տարեկան ծախսում է 4,000 դոլար վիճակախաղերի վրա: Մենք դեռ անելու շատ բան ունենք, լուծելու շատ խնդիրներ կենսաթոշակային ոլորտում նույնպես, երբ գործը հասնում է նրան, թե ինչ են անում մարդիկ իրենց գումարների հետ թոշակի անցնելուց հետո: Վերջին հարցը. ձեզանից քանիսն են իրենց լավ պատկերացնում, որ թոշակի անցնելու մասին պլանավորելիս, ունեն կշռադատված ծրագիր թե ե՞րբ եք դուք անցնելու թոշակի, ե՞րբ եք հայցելու սոցիալական ապահովության նպաստները, ինչպիսի՞ ապրելակերպ եք ակնկալելու, ինչքա՞ն եք ծախսելու ամեն ամիս, որ ձեր փողերը չսպառվեն: Ձեզանից քանի՞սն են պատկերացնում, որ ունեն ապագայի կշռադատված պլան, երբ գործը վերաբերվում է թոշակի անցնելուց հետո ընդունվող որոշումներին: Մեկ, երկու, երեք, չորս: Երեք տոկոսից քիչ՝ այս ավելի քան իմաստառու ունկնդիրների: Ֆինանսական վարքագիծը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Հնարավորությունները բազմազան են այն ավելի ու ավելի ազդեցիկ դարձնելու համար: Շնորհակալություն: (Ծափահարություններ)