Return to Video

Շլոմո Բենառցի. Խնայել վաղվա համար՝ վաղը

  • 0:00 - 0:03
    Այսօր ես կխոսեմ ավելի շատ գումար տնտեսելու մասին,
  • 0:03 - 0:06
    բայց ոչ այսօր, այլ վաղը:
  • 0:06 - 0:08
    Ես կխոսեմ Վաղը Ավել Խնայելու մասին:
  • 0:08 - 0:10
    Դա ծրագիր է, որը Ռիչարդ Թալերը՝
  • 0:10 - 0:12
    Չիկագոյի համալսարանից, և ես
  • 0:12 - 0:15
    մշակել ենք երևի 15 տարի առաջ:
  • 0:15 - 0:17
    Ծրագիրը, կարելի է ասել,
  • 0:17 - 0:19
    ֆինանսական վարքագծի օրինակ է
  • 0:19 - 0:21
    խթանիչների վրա՝
  • 0:21 - 0:24
    թե ինչպես է կարելի կիրառել ֆինանսական վարքագիծը:
  • 0:24 - 0:27
    Դուք կարող եք հարցնել, թե ի՞նչ է ֆինանսական վարքագիծը:
  • 0:27 - 0:30
    Եկեք պատկերացնենք, թե ինչպես ենք կառավարում մեր գումարները:
  • 0:30 - 0:33
    Եկեք սկսենք վարկերից:
  • 0:33 - 0:35
    Դա, կարծես, արդի թեմա է,
  • 0:35 - 0:37
    առնվազն ԱՄՆ-ում:
  • 0:37 - 0:39
    Շատ մարդիկ գնում են
  • 0:39 - 0:42
    իրենց հնարավորության սահմաններում ամենամեծ տունը,
  • 0:42 - 0:45
    և իրականում դրանից էլ մի քիչ մեծը:
  • 0:45 - 0:48
    Եվ դրանից հետո գալիս է բռնագանձումը:
  • 0:48 - 0:50
    Եվ նրանք սկսում են մեղադրել բանկերին նրանում,
  • 0:50 - 0:53
    որ իրենք են եղել այն վատ մարդիկ, ովքեր տվել է այդ վարկը:
  • 0:53 - 0:55
    Եկեք նաև մտածենք նրա մասին
  • 0:55 - 0:57
    թե ինչպես ենք կառավարում ռիսկերը.
  • 0:57 - 0:59
    օրինակ՝ ֆոնդային շուկաներում ներդրումները:
  • 0:59 - 1:02
    Երկու տարի առաջ, երեք տարի առաջ, նույնիսկ չորս տարի առաջ
  • 1:02 - 1:04
    շուկաների իրավիճակը լավ էր:
  • 1:04 - 1:07
    Իհարկե, մենք էինք ռիսկ կրողները:
  • 1:07 - 1:09
    Ապա ֆոնդային շուկաներն անկում ապրեցին,
  • 1:09 - 1:11
    և մենք անմիջապես. «Վայ...
  • 1:11 - 1:14
    Այդ կորուստները,
  • 1:14 - 1:17
    դրանք էապես տարբերվում են
  • 1:17 - 1:20
    նրանցից, թե ինչ էինք մենք իրականում սպասում,
  • 1:20 - 1:22
    երբ շուկաները աճ էին ապրում»:
  • 1:22 - 1:25
    Այսպիսով, հավանաբար մենք այդքան լավ չենք գործում,
  • 1:25 - 1:27
    երբ հարցը վերաբերվում է ռիսկի դիմելուն:
  • 1:27 - 1:30
    Ձեզանից քանի՞սը iPhone ունի:
  • 1:30 - 1:33
    Որևէ՞ մեկը։ Հիանալի է:
  • 1:33 - 1:36
    Ես կարող եմ գրազ գալ, որ ձեզանից շատերը
  • 1:36 - 1:39
    ապահովագրել են իրենց iPhone-երը՝
  • 1:39 - 1:42
    դուք անուղղակիորեն գնում եք ապահովագրություն՝ վճարելով ընդլայնված երաշխիքի համար:
  • 1:42 - 1:44
    Ի՞նչ կլինի, եթե դուք կորցնեք ձեր iPhone-ը:
  • 1:44 - 1:46
    Ի՞նչ, եթե մի այլ բան պատահի:
  • 1:46 - 1:48
    Ձեզանից քանի՞սը երեխաներ ունի:
  • 1:48 - 1:50
    Որևե՞ մեկը:
  • 1:50 - 1:52
    Մի իջեցրեք ձեռ ձեռքերը,
  • 1:52 - 1:55
    եթե դուք ունեք բավարար կյանքի ապահովագրություն:
  • 1:55 - 1:57
    Ես տեսնում եմ, որ շատ ձեռքեր իջնում են:
  • 1:57 - 1:59
    Ես կարող եմ կանխատեսել,
  • 1:59 - 2:01
    ելնելով նրանից, որ դուք եք ներկայացուցչական նմուշը,
  • 2:01 - 2:03
    որ ձեզանից շատերը
  • 2:03 - 2:06
    ապահովագրում են իրենց iPhone-ը, ոչ թե կյանքը՝
  • 2:06 - 2:08
    նույնիսկ, երբ երեխաներ ունեն:
  • 2:08 - 2:11
    Մենք այդքան էլ լավ չենք գործում, երբ հարցը վերաբերվում է ապահովագրությանը:
  • 2:11 - 2:15
    Ամերիկյան միջին ընտանիքը
  • 2:15 - 2:18
    տարեկան ծախսում է 1,000 դոլար
  • 2:18 - 2:20
    վիճակախաղերի վրա:
  • 2:20 - 2:23
    Եվ ես գիտեմ, որ դա խենթ է հնչում:
  • 2:23 - 2:26
    Ձեզանից քանի՞սն է տարեկան 1,000 դոլար ծախսում վիճակախաղերի վրա:
  • 2:26 - 2:28
    Ոչ ոք:
  • 2:28 - 2:31
    Դա մեզ ասում է, որ այս սենյակում ներկա չգտնվող մարդիկ
  • 2:31 - 2:33
    ծախսում են ավելի քան հազար
  • 2:33 - 2:36
    որպեսզի միջինում ստացվի հազար:
  • 2:36 - 2:38
    Ցածր եկամուտ ունեցող մարդիկ
  • 2:38 - 2:42
    ծախսում են ավելի քան հազար վիճակախաղերի վրա:
  • 2:42 - 2:44
    Այսպիսով, ի՞նչ է դա մեզ ասում:
  • 2:44 - 2:47
    Մենք այդքան էլ լավ չենք գործում, երբ հարցը վերաբերվում է գումարների կառավարմանը:
  • 2:47 - 2:50
    Ֆինանսական վարքագիծը իրականում միավորում է
  • 2:50 - 2:52
    հոգեբանությունը և տնտեսագիտությունը՝
  • 2:52 - 2:54
    փորձելով հասկանալ
  • 2:54 - 2:56
    մարդկանց ֆինանսական սխալները:
  • 2:56 - 2:58
    Եվ ես կարող եմ կանգնել այստեղ
  • 2:58 - 3:02
    իմ տրամադրության տակ մնացած 12 րոպե և 53 վայրկյանը
  • 3:02 - 3:04
    և կատակել տարատեսակ եղանակների մասին,
  • 3:04 - 3:06
    թե ինչպես ենք մենք կառավարում գումարները,
  • 3:06 - 3:09
    և ի վերջո դուք կհարցնեք. «Ինչպե՞ս մենք կարող ենք օգնել մարդկանց»:
  • 3:09 - 3:12
    Եվ դա է, ինչի վրա եմ ցանկանում կենտրոնանալ այսօր:
  • 3:12 - 3:14
    Ինչպե՞ս վերցնել հասկացությունը
  • 3:14 - 3:17
    մարդկանց ֆինանսական սխալների մասին
  • 3:17 - 3:20
    և ապա վարքագծային մարտահրավերները վերածել
  • 3:20 - 3:22
    վարքագծային լուծումների:
  • 3:22 - 3:24
    Եվ այսօր ես պատրաստվում եմ խոսել նրա մասին,
  • 3:24 - 3:26
    թե ինչպես Խնայել Ավելին Վաղը:
  • 3:26 - 3:28
    Ես ուզում եմ անդրադարձ կատարել մի հարցի՝
  • 3:28 - 3:30
    խնայողությունների խնդրին:
  • 3:30 - 3:32
    Ահա էկրանի վրա ունենք
  • 3:32 - 3:34
    մի ներկայացուցչական նմուշ՝
  • 3:34 - 3:36
    բնութագրող 100 ամերիկացիների:
  • 3:36 - 3:39
    Եվ մենք դիտարկելու ենք նրանց խնայողական վարքագծերը:
  • 3:39 - 3:41
    Առաջին ուշագրավ բանը այն է, որ
  • 3:41 - 3:43
    նրանց կեսը
  • 3:43 - 3:45
    նույնիսկ չունեն հնարավորություն
  • 3:45 - 3:47
    մուտք գործել 401(k) պլան:
  • 3:47 - 3:50
    Նրանք չեն կարող հեշտությամբ խնայողություններ անել:
  • 3:50 - 3:53
    Նրանք չեն կարող թույլ տալ իրենց գումարները ուղղել աշխատավարձից
  • 3:53 - 3:55
    դեպի 401(k) պլան՝
  • 3:55 - 3:57
    մինչև գումարը տեսնելը,
  • 3:57 - 3:59
    մինչև այն շոշափելը:
  • 3:59 - 4:02
    Իսկ ինչ վերաբերվում է մնացած կեսին,
  • 4:02 - 4:05
    նրանցից ոմանք նախընտրում են չխնայել:
  • 4:05 - 4:07
    Նրանք պարզապես շատ ծույլ են:
  • 4:07 - 4:10
    Նրանք երբեք չեն ջանա մուտք գործել բարդ վեբկայք
  • 4:10 - 4:13
    և 17 անգամ սեղմել մկնիկի կոճակը՝ 401(k) պլանին միանալու համար:
  • 4:13 - 4:15
    Եվ դրանից հետո նրանք պետք է որոշեն, թե ինչպես են նրանք կատարելու ներդրում
  • 4:15 - 4:17
    իրենց հասանելի 52 հնարավորությունից,
  • 4:17 - 4:21
    և նրանք երբևիցե չեն լսել, թե ինչ է ֆինանսական ֆոնդային ներդրումը:
  • 4:21 - 4:23
    Եվ նրանք գերբեռնվում են և պարզապես չեն անդամագրվում:
  • 4:23 - 4:28
    Քանի՞ հոգի է ի վերջո խնայողություններ անում 401(k) պլանի միջոցով:
  • 4:28 - 4:31
    Ամերիկացիների մեկ երրորդը:
  • 4:31 - 4:33
    Երկու երրորդը այս պահին խնայողություններ չեն անում:
  • 4:33 - 4:35
    Իսկ արդյոք նրանք բավարա՞ր խնայողություններ են անում:
  • 4:35 - 4:37
    Հանենք նրանց,
  • 4:37 - 4:39
    ով ասում է, որ շատ քիչ է խնայում:
  • 4:39 - 4:41
    Միայն 10-ից մեկն է
  • 4:41 - 4:44
    բավականաչափ խնայում:
  • 4:44 - 4:46
    10-ից ինը
  • 4:46 - 4:49
    կամ չեն կարող խնայել 401(k) պլանի միջոցով,
  • 4:49 - 4:52
    և որոշում են չխնայել, կամ որոշում չեն կայացնում,
  • 4:52 - 4:55
    կամ շատ քիչ են խնայում:
  • 4:55 - 4:57
    Մեզ թվում է, մենք խնդիր ունենք,
  • 4:57 - 4:59
    որ մարդիկ չափից շատ են խնայում:
  • 4:59 - 5:01
    Եկեք տեսնենք:
  • 5:01 - 5:03
    Մենք ունենք մեկ անձ,
  • 5:03 - 5:06
    իրականում, պետք է կիսենք նրան,
  • 5:06 - 5:09
    որովհետև արդյունքը մեկ տոկոսից էլ քիչ է:
  • 5:09 - 5:12
    Կոպիտ հաշված, ամերիկացիների կես տոկոսն է
  • 5:12 - 5:17
    համարում, որ խնայում է չափից շատ:
  • 5:17 - 5:19
    Եվ ի՞նչ ենք պատրաստվում անել այս կապակցությամբ:
  • 5:19 - 5:21
    Իրականում դրա վրա եմ ուզում կենտրոնանալ այսօր:
  • 5:21 - 5:23
    Մենք պետք է հասկանանք,
  • 5:23 - 5:25
    թե ինչու մարդիկ չեն խնայում,
  • 5:25 - 5:27
    և ապա, հուսով եմ, կկարողանանք հակադարձել
  • 5:27 - 5:29
    վարքագծային մարտահրավերները
  • 5:29 - 5:31
    վարքագծային լուծումների,
  • 5:31 - 5:34
    և ապա տեսնել, թե ինչքան ազդեցիկ կարող է դա լինել:
  • 5:34 - 5:36
    Այսպիսով, թույլ տվեք մեկ վայրկյանով շեղվել,
  • 5:36 - 5:38
    քանի որ մենք պատրաստվում ենք բացահայտել այն խնդիրները,
  • 5:38 - 5:41
    այն մարտահրավերները, այն վարքագծային մարտահրավերները,
  • 5:41 - 5:43
    որոնք խոչնդոտում են մարդկանց խնայելուց:
  • 5:43 - 5:47
    Ես պատրաստվում եմ շեղվել և խոսել շոկոլադից ու բանաններից:
  • 5:47 - 5:50
    Ենթադրենք, հաջորդ շաբաթ ևս կանցկացվեր մեկ այլ հիանալի TED միջոցառում:
  • 5:50 - 5:52
    Եվ ընդմիջման ժամանակ
  • 5:52 - 5:54
    այնտեղ կլիներ հյուրասիրություն
  • 5:54 - 5:56
    և դուք կկարողանայիք ընտրել շոկոլադի և բանանի միջև:
  • 5:56 - 5:59
    Ինչպես եք կարծում, ձեզանից որքա՞նը կնախընտրեր վերցնել բանան
  • 5:59 - 6:01
    հաջորդ շաբաթվա ենթադրյալ TED միջոցառման ժամանակ:
  • 6:01 - 6:03
    Ո՞վ բանան կնախընտրեր:
  • 6:03 - 6:05
    Հիանալի է:
  • 6:05 - 6:07
    Ես գիտականորեն կանխատեսում եմ,
  • 6:07 - 6:10
    որ ձեզանից 74 տոկոսը բանան կնախընտրի:
  • 6:10 - 6:14
    Համենայն դեպս այդպես է կանխատեսում մի հրաշալի ուսումնասիրություն:
  • 6:15 - 6:18
    Եվ ապա օրեր հետո
  • 6:18 - 6:22
    տեսնենք, թե ինչ են մարդիկ ուտում ի վերջո:
  • 6:23 - 6:26
    Նույն մարդիկ, որ պատկերացրել են իրենց
  • 6:26 - 6:28
    բանան ուտելիս,
  • 6:28 - 6:30
    ի վերջո շոկոլադ են կերել
  • 6:30 - 6:32
    մեկ շաբաթ անց:
  • 6:32 - 6:34
    Ինքնատիրապետումը
  • 6:34 - 6:37
    խնդիր չէ՝ ապագա ժամանակում:
  • 6:37 - 6:39
    Դա խնդիր է միայն այս պահին,
  • 6:39 - 6:43
    երբ շոկոլադը մեր դիմացն է:
  • 6:43 - 6:46
    Ի՞նչ կապ ունի դա ժամանակի և խնայողությունների հետ,
  • 6:46 - 6:49
    այս անհապաղ բավականության խնդիրը:
  • 6:49 - 6:53
    Կամ, ինչպես տնտեսագետներն են անվանում, ներկայի պաշարմունք:
  • 6:53 - 6:55
    Մենք մտածում ենք խնայողության մասին։ Մենք գիտենք, որ պետք է խնայենք:
  • 6:55 - 6:58
    Մենք գիտենք, որ կանենք դա հաջորդ տարի, բայց այսօր գնանք և ծախսենք:
  • 6:58 - 7:00
    Ծննդյան տոներն են մոտենում,
  • 7:00 - 7:03
    մենք կարող ենք բազմաթիվ նվերներ գնել բոլոր ծանոթների համար:
  • 7:03 - 7:07
    Այսպիսով, դա ներկայի պաշարմունքի խնդիրն է,
  • 7:07 - 7:09
    որ հանգեցնում է մեզ մտածել խնայողության մասին,
  • 7:09 - 7:11
    բայց բերում է ծախսելուն:
  • 7:11 - 7:13
    Թույլ տվեք այժմ խոսել
  • 7:13 - 7:15
    խնայողության մեկ այլ վարքագծային խոչընդոտի մասին,
  • 7:15 - 7:17
    որը կապ ունի իներցիայի հետ:
  • 7:17 - 7:19
    Բայց կրկին, մի փոքրիկ շեղում
  • 7:19 - 7:22
    դեպի օրգանների նվիրատվության թեման:
  • 7:22 - 7:25
    Տարբեր երկրները համեմատող մի հրաշալի հետազոտություն:
  • 7:25 - 7:28
    Մենք դիտարկելու ենք երկու շատ նման երկրներ՝
  • 7:28 - 7:31
    Գերմանիա և Ավստրիա:
  • 7:31 - 7:33
    Եվ ահա Գերմանիայում,
  • 7:33 - 7:35
    եթե դուք օրգան եք ուզում նվիրաբերել,
  • 7:35 - 7:37
    Աստված մի արասցե, ինչ-որ վատ բան
  • 7:37 - 7:39
    պատահի ձեզ հետ,
  • 7:39 - 7:42
    երբ դուք ստանում եք վարորդական իրավունք կամ նույնականացման քարտ,
  • 7:42 - 7:44
    դուք նշում եք անում վանդակում, որը ասում է.
  • 7:44 - 7:46
    «Ես ցանկանում եմ նվիրաբերել իմ օրգանները»:
  • 7:46 - 7:48
    Ոչ բոլորն են նշում անում վանդակներում:
  • 7:48 - 7:50
    Դա ջանք է պահանջում։ Դու պետք է մտածես:
  • 7:50 - 7:53
    Դա անում են տասներկու տոկոսը:
  • 7:53 - 7:56
    Ավստրիան՝ հարևան երկիրը,
  • 7:56 - 7:58
    փոքր-ինչ նման է, փոքր-ինչ տարբեր:
  • 7:58 - 8:00
    Ինչու՞մն է տարբերությունը:
  • 8:00 - 8:02
    Դե, դուք նույնպես ընտրություն ունենք:
  • 8:02 - 8:04
    Դուք ընտրելու եք
  • 8:04 - 8:07
    արդյոք ցանկանում եք նվիրաբերել օրգաններ, թե ոչ:
  • 8:07 - 8:09
    Բայց երբ վարորդական իրավունք եք ստանում,
  • 8:09 - 8:11
    դուք նշում եք անում վանդակում,
  • 8:11 - 8:15
    եթե օրգան նվիրաբերել չեք ցանկանում:
  • 8:15 - 8:17
    Ոչ ոք նշում չի անում:
  • 8:17 - 8:19
    Դա մի տեսակ շատ ջանք է պահանջում:
  • 8:19 - 8:22
    Մեկ տոկոսն են նշում անում վանդակում: Մնացածը ոչ մի բան չեն անում:
  • 8:22 - 8:24
    Ոչինչ չանելը շատ տարածված է:
  • 8:24 - 8:27
    Քիչ մարդիկ են վանդակներ նշում:
  • 8:27 - 8:29
    Ինչպիսի՞ն են հետևանքները՝
  • 8:29 - 8:31
    կյանքեր փրկելու
  • 8:31 - 8:34
    և օրգանների հասանելիության:
  • 8:34 - 8:36
    Գերմանիայում 12 տոկոսը նշում են անում վանդակում:
  • 8:36 - 8:39
    Տասներկու տոկոսը օրգանների դոնոր են:
  • 8:39 - 8:41
    Օրգանների հսկայական պակասություն,
  • 8:41 - 8:43
    Աստված մի արասցե, եթե կարիքն ունեք:
  • 8:43 - 8:46
    Ավստրիայում, կրկին, ոչ ոք նշում չի անում:
  • 8:46 - 8:49
    Ուստի, մարդկանց 99 տոկոսը
  • 8:49 - 8:51
    օրգանների դոնոր են:
  • 8:51 - 8:53
    Իներցիա, գործողության բացակայություն:
  • 8:53 - 8:55
    Ո՞րն է լռելյայն կարգավիճակը,
  • 8:55 - 8:57
    երբ մարդ ոչ մի բան չի անում,
  • 8:57 - 9:00
    երբ շարունակ հապաղում է, երբ վանդակներում նշում չի անում:
  • 9:00 - 9:02
    Շատ հզոր է:
  • 9:02 - 9:04
    Մենք կխոսենք
  • 9:04 - 9:08
    նրա մասին, թե ինչ է պատահում, երբ մարդիկ գերբեռնված և վախեցած են
  • 9:08 - 9:11
    կատարել իրենց 401(k) ընտրությունները:
  • 9:11 - 9:14
    Պատրաստվում ենք արդյոք իրենց ավտոմատ կերպով միացնել համակարգին,
  • 9:14 - 9:16
    թե՞ նրանք դուրս են մնալու:
  • 9:16 - 9:19
    401(k) համակարգի չափազանց մեծաքանակ պլաններում,
  • 9:19 - 9:21
    երբ մարդիկ ոչ մի բան չեն անում,
  • 9:21 - 9:24
    նշանակում է, որ նրանք չեն խնայում կենսաթոշակի համար,
  • 9:24 - 9:26
    եթե վանդակում նշում չեն անում:
  • 9:26 - 9:29
    Իսկ վանդակում նշում անելը ջանք է պահանջում:
  • 9:29 - 9:32
    Այսպիսով մենք զրուցեցինք մի քանի վարքագծային մարտահրավերների մասին:
  • 9:32 - 9:35
    Եվս մեկը, մինչ մարտահրավերները լուծումների կհակադարձենք,
  • 9:35 - 9:37
    որը կապված է կապիկների և խնձորների հետ:
  • 9:37 - 9:39
    Ոչ, ոչ, ոչ, սա իրական ուսումնասիրություն է
  • 9:39 - 9:43
    և այն մեծ կապ ունի վարքագծային տնտեսագիտության հետ:
  • 9:43 - 9:46
    Կապիկների մի խումբ խնձոր է ստանում, նրանք շատ երջանիկ են:
  • 9:46 - 9:48
    Մեկ այլ խումբ ստանում է երկու խնձոր, ապա մեկը խլում են:
  • 9:48 - 9:50
    Նրանց մոտ դեռ մեկ խնձոր մնացել է:
  • 9:50 - 9:53
    Նրանք շատ ջղայն են:
  • 9:53 - 9:56
    Ինչու՞ վերցրիք մեր խնձորը:
  • 9:56 - 9:59
    Սա կորստի զգացման նկատմամբ հակակրանք է:
  • 9:59 - 10:01
    Մենք ատում ենք ինչ-որ բան կորցնել,
  • 10:01 - 10:04
    նույնիսկ երբ դա մեծ ռիսկ չի ներկայացնում:
  • 10:04 - 10:07
    Ձեզ դուր չէր գա, եթե գնայիք ու բանկոմատից
  • 10:07 - 10:09
    հանեիք 100 դոլար
  • 10:09 - 10:11
    և նկատեիք, որ կորցրել եք մեկ 20 դոլարանոց թղթադրամ:
  • 10:11 - 10:13
    Դա շատ ցավալի է,
  • 10:13 - 10:15
    թեև դա ոչ մի բան չի նշանակում:
  • 10:15 - 10:19
    Այդ 20 դոլարը կարող էր թեթև ճաշ լինել:
  • 10:19 - 10:23
    Այսպիսով, այս կորստի զգացման նկատմամբ հակակրանքը
  • 10:23 - 10:26
    առաջ է գալիս ևս, երբ հարցը վերաբերվում է խնայողություններին,
  • 10:26 - 10:28
    որովհետև մարդիկ, հոգեկան,
  • 10:28 - 10:31
    զգացմունքային, և բնազդային առումով,
  • 10:31 - 10:33
    խնայողությունները ընկալում են որպես կորուստ,
  • 10:33 - 10:36
    որովհետև պետք է կրճատեմ ծախսերս:
  • 10:36 - 10:38
    Այսպիսով խոսեցինք
  • 10:38 - 10:40
    տարատեսակ վարքագծային մարտահրավերների մասին,
  • 10:40 - 10:44
    որոնք ի վերջո կապ ունեն խնայողությունների հետ:
  • 10:44 - 10:47
    Ամեն անգամ, երբ մտածում եք անհապաղ բավականության մասին,
  • 10:47 - 10:50
    և բանանները ընդդեմ շոկոլադի,
  • 10:50 - 10:53
    անմիջապես խնայելը պարզապես ցավալի է դառնում:
  • 10:53 - 10:55
    Շատ ավելի հաճելի է
  • 10:55 - 10:57
    անմիջապես ծախսել:
  • 10:57 - 11:00
    Մենք խոսեցինք իներցիայի և օրգանների նվիրատվության
  • 11:00 - 11:02
    և վանդակներում նշումներ կատարելու մասին:
  • 11:02 - 11:04
    Եթե մարդիկ պետք է նշումներ անեն մեծ քանակությամբ վանդակներում,
  • 11:04 - 11:06
    401(k) պլանին միանալու համար,
  • 11:06 - 11:08
    նրանք շարունակելու են հապաղել
  • 11:08 - 11:10
    և չեն անդամակցի:
  • 11:10 - 11:12
    Եվ վերջապես, խոսեցինք կորստի նկատմամբ հակակրանքի
  • 11:12 - 11:14
    և կապիկների ու խնձորների մասին:
  • 11:14 - 11:17
    Եթե մարդիկ մտովի ընկալեն
  • 11:17 - 11:20
    կենսաթոշակի համար խնայելը որպես կորուստ,
  • 11:20 - 11:23
    նրանք կենսաթոշակի համար երբեք չեն խնայի:
  • 11:23 - 11:25
    Այսպիսով, մենք ունենք այս մարտահրավերները,
  • 11:25 - 11:27
    և ինչով Ռիչարդ Թալերը և ես
  • 11:27 - 11:29
    միշտ հրապուրված ենք եղել՝
  • 11:29 - 11:31
    վերցնել վարքագծային ֆինանսները,
  • 11:31 - 11:33
    վերածել դա վարքագծային ֆինանսների՝ խթանիչների ազդեցության տակ,
  • 11:33 - 11:35
    կամ վարքագծային ֆինանսներ 2.0,
  • 11:35 - 11:37
    կամ վարքագծային ֆինանսներ գործողություններում,
  • 11:37 - 11:41
    և հակադարձել մարտահրավերները լուծումների:
  • 11:41 - 11:44
    Եվ մենք եկանք անհավանական պարզ լուծման՝
  • 11:44 - 11:48
    կոչվող Խնայեք Գումարը, ոչ այսօր՝ Վաղը:
  • 11:48 - 11:50
    Ինչպե՞ս է դա լուծելու բոլոր մարտահրավերները,
  • 11:50 - 11:52
    որոնց մասին զրուցում էինք:
  • 11:52 - 11:54
    Եթե դուք մտածեք
  • 11:54 - 11:56
    բանանները ընդդեմ շոկոլադի խնդրի մասին,
  • 11:56 - 11:59
    մեզ թվում է, որ հաջորդ շաբաթ բանան ենք ուտելու:
  • 11:59 - 12:02
    Մենք կարծում ենք, որ ավելի շատ գումար ենք խնայելու հաջորդ տարի:
  • 12:02 - 12:05
    Խնայիր Ավելին՝ Վաղը
  • 12:05 - 12:07
    առաջարկում է աշխատողներին
  • 12:07 - 12:09
    ավել գումար խնայել, միգուցե, հաջորդ տարի՝
  • 12:09 - 12:11
    ապագայում մի օր,
  • 12:11 - 12:13
    երբ մենք պատկերացնում ենք մեզ
  • 12:13 - 12:15
    բանան ուտելիս,
  • 12:15 - 12:17
    համայնքի համար կամավորական աշխատանք կատարելիս,
  • 12:17 - 12:21
    ավելի շատ մարզվելիս և աշխարհի ճիշտ բաները անելիս:
  • 12:21 - 12:24
    Նաև զրուցեցինք վանդակներում նշումներ անելու
  • 12:24 - 12:27
    և գործողություն կատարելու դժվարության մասին:
  • 12:27 - 12:29
    Խնայիր Ավելին՝ Վաղը
  • 12:29 - 12:31
    դա հեշտացնում է:
  • 12:31 - 12:33
    Դա ինքնաշխատ համակարգ է:
  • 12:33 - 12:37
    Երբ դուք ասում եք, որ ցանկանում եք ավել գումար խնայել ապագայում,
  • 12:37 - 12:39
    ասենք, ամեն հունվար,
  • 12:39 - 12:42
    դուք ավտոմատ կերպով ավել գումար եք խնայելու
  • 12:42 - 12:45
    և այդ գումարը ավտոմատ ձեր աշխատավարձից գնալու է 401(k) պլան
  • 12:45 - 12:47
    մինչ դուք կտեսնեք այդ գումարը, մինչ ձեռք կտաք դրան
  • 12:47 - 12:49
    մինչև ձեր մոտ կառաջանա
  • 12:49 - 12:52
    անհապաղ բավականության խնդիրը:
  • 12:52 - 12:55
    Բայց ինչ ենք անելու կապիկների
  • 12:55 - 12:57
    և կորստի նկատմամբ հակակրանքի հետ:
  • 12:57 - 12:59
    Կգա հաջորդ հունվարը,
  • 12:59 - 13:01
    և մարդկանց կարող է թվա, որ եթե խնայեն ավելին,
  • 13:01 - 13:04
    ապա ավելի քիչ են ծախսելու, և դա ցավալի է:
  • 13:05 - 13:07
    Դե, միգուցե դա չպետք է միայն հունվարը լինի:
  • 13:07 - 13:10
    Միգուցե պետք է մարդկանց դրդենք խնայել ավելին,
  • 13:10 - 13:13
    երբ նրանք ավելի շատ գումար են վաստակում:
  • 13:13 - 13:16
    Այդ դեպքում, երբ նրանք ավելի շատ գումար են վաստակում, երբ աշխատավարձի բարձրացում են ստանում,
  • 13:16 - 13:20
    նրանք իրենց ծախսերը չեն կրճատի:
  • 13:20 - 13:22
    Նրանք մի փոքր մասը
  • 13:22 - 13:24
    աշխատավարձի հավելման կտանեն տուն
  • 13:24 - 13:26
    և կծախսեն ավելի շատ,
  • 13:26 - 13:28
    իսկ հավելման մյուս մասը
  • 13:28 - 13:30
    կդնեն 401(k) պլանի մեջ:
  • 13:30 - 13:32
    Ահա սա է այդ ծրագիրը,
  • 13:32 - 13:34
    անհավանական պարզ,
  • 13:34 - 13:36
    բայց ինչպես մենք կտեսնենք,
  • 13:36 - 13:38
    չափազանց ազդեցիկ:
  • 13:38 - 13:40
    Առաջին անգամ մենք այն իրականացրեցինք՝
  • 13:40 - 13:42
    Ռիչարդ Թալերը և ես,
  • 13:42 - 13:45
    դեռևս 1998-ին:
  • 13:45 - 13:48
    Ամերիկյան մի միջին ձեռնարկությունում
  • 13:48 - 13:50
    աշխատավորների դասի ներկայացուցիչներ՝
  • 13:50 - 13:52
    պայքարող իրենց վճարումները կատարելու համար,
  • 13:52 - 13:54
    բազմիցս ասում էին մեզ,
  • 13:54 - 13:57
    որ չեն կարող անմիջապես ավել գումար խնայել:
  • 13:57 - 14:00
    Այսօր ավել գումար խնայելը տարբերակ չէ:
  • 14:00 - 14:02
    Մենք առաջարկեցինք նրանց խնայել
  • 14:02 - 14:05
    երեք տոկոսով ավել
  • 14:05 - 14:08
    ամեն անգամ, երբ նրանք աշխատավարձի բարձրացում են ստանում:
  • 14:08 - 14:11
    Եվ ահա արդյունքները:
  • 14:11 - 14:13
    Մենք տեսնում ենք երեք ու կես տարվա ժամանակահատվածում,
  • 14:13 - 14:15
    աշխատավարձի չորս բարձրացում,
  • 14:15 - 14:17
    մարդիկ, ովքեր պայքարում էին խնայողությունների համար
  • 14:17 - 14:19
    խնայում էին իրենց աշխատավարձի երեք տոկոսը,
  • 14:19 - 14:21
    երեք ու կես տարի հետո
  • 14:21 - 14:24
    խնայում են գրեթե չորս անգամ ավելին,
  • 14:24 - 14:27
    գրեթե 14 տոկոս:
  • 14:27 - 14:29
    Եվ ահա այն կոշիկներն ու հեծանիվները
  • 14:29 - 14:31
    և աղյուսակի վրայի այլ բաները,
  • 14:31 - 14:33
    որովհետև ես չեմ ուզում պարզապես թվեր ասել
  • 14:33 - 14:35
    օդի մեջ:
  • 14:35 - 14:38
    Ես իրոք ուզում եմ մտածեմ այն փաստի մասին,
  • 14:38 - 14:40
    որ չորս անգամ ավել խնայելը
  • 14:40 - 14:42
    ահռելի տարբերություն է
  • 14:42 - 14:44
    այն ապրելակերպի առումով,
  • 14:44 - 14:46
    որը մարդիկ կարողանալու են իրենց թույլ տալ:
  • 14:46 - 14:48
    Սա իրականություն է:
  • 14:48 - 14:51
    Սա պարզապես թվեր չեն թղթի վրա:
  • 14:51 - 14:53
    Մինչդեռ, երեք տոկոս խնայելով,
  • 14:53 - 14:55
    մարդիկ կարող են մեկ զույգ սպորտային կոշիկ ավելացնել,
  • 14:55 - 14:57
    որ քայլել կարողանան,
  • 14:57 - 15:01
    որովհետև նրանք ուրիշ ոչինչ իրենց թույլ տալ չեն կարողանա, մինչդեռ
  • 15:01 - 15:03
    երբ 14 տոկոս են խնայում,
  • 15:03 - 15:06
    նրանք կարող են իրենց թույլ տալ հոյակապ կոշիկներ,
  • 15:06 - 15:09
    որպեսզի քայլեն դեպի մեքենան, որը նրանք կվարեն:
  • 15:09 - 15:11
    Սա իրական տարբերություն է:
  • 15:11 - 15:16
    Այսօր, խոշոր ընկերությունների մոտ 60 տոկոսը
  • 15:16 - 15:19
    ունեն նմանատիպ ծրագրեր:
  • 15:19 - 15:22
    Դա Կենսաթոշակային պաշտպանության մասին օրենքի մաս է կազմում:
  • 15:22 - 15:24
    Եվ ավելորդ կլինի ասել, որ Թալերին և ինձ
  • 15:24 - 15:27
    բախտ է վիճակվել այդ ծրագրի մաս լինել
  • 15:27 - 15:29
    և փոփոխություններ բերել:
  • 15:29 - 15:31
    Թույլ տվեք ինձ ամփոփել
  • 15:31 - 15:34
    երկու կարևոր ուղերձով:
  • 15:34 - 15:37
    Մեկն այն է, որ ֆինանսական վարքագիծը
  • 15:37 - 15:40
    շատ հզոր է:
  • 15:40 - 15:43
    Սա միայն մեկ օրինակ է:
  • 15:43 - 15:45
    Երկրորդ ուղերձն
  • 15:45 - 15:47
    այն է, որ անելու շատ բան կա:
  • 15:47 - 15:50
    Սա այսբերգի գագաթն է միայն:
  • 15:50 - 15:53
    Եթե մտածում եք մարդկանց ու վարկերի մասին,
  • 15:53 - 15:56
    և տներ առնելու ու դրանց համար վճարել չկարողանալու,
  • 15:56 - 15:58
    ապա պետք է մտածենք դրա մասին:
  • 15:58 - 16:01
    Եթե մտածում եք մարդկանց չափից ավելի ռիսկեր իրենց վրա վերցնելու մասին
  • 16:01 - 16:04
    և իրենց վրա վերցրած ռիսկերի իրական չափերը չպատկերացնելու,
  • 16:04 - 16:06
    կամ չափից ավելի փոքր ռիսկ կրելու,
  • 16:06 - 16:08
    ապա պետք է մտածենք դրա մասին:
  • 16:08 - 16:11
    Եթե մտածում եք մարդկանց մասին, ով տարեկան հազարավոր դոլար է ծախսում
  • 16:11 - 16:13
    վիճակախաղերի վրա,
  • 16:13 - 16:15
    ապա պետք է մտածենք դրա մասին:
  • 16:15 - 16:17
    Իրականում դա միջինն է,
  • 16:17 - 16:19
    ռեկորդը պատկանում է Սինգապուրին:
  • 16:19 - 16:21
    Միջին ընտանիքը
  • 16:21 - 16:24
    տարեկան ծախսում է 4,000 դոլար վիճակախաղերի վրա:
  • 16:24 - 16:26
    Մենք դեռ անելու շատ բան ունենք,
  • 16:26 - 16:28
    լուծելու շատ խնդիրներ
  • 16:28 - 16:31
    կենսաթոշակային ոլորտում նույնպես,
  • 16:31 - 16:33
    երբ գործը հասնում է նրան, թե ինչ են անում մարդիկ իրենց գումարների հետ
  • 16:33 - 16:35
    թոշակի անցնելուց հետո:
  • 16:35 - 16:37
    Վերջին հարցը.
  • 16:37 - 16:40
    ձեզանից քանիսն են իրենց լավ պատկերացնում,
  • 16:40 - 16:42
    որ թոշակի անցնելու մասին պլանավորելիս,
  • 16:42 - 16:45
    ունեն կշռադատված ծրագիր
  • 16:45 - 16:47
    թե ե՞րբ եք դուք անցնելու թոշակի,
  • 16:47 - 16:50
    ե՞րբ եք հայցելու սոցիալական ապահովության նպաստները,
  • 16:50 - 16:52
    ինչպիսի՞ ապրելակերպ եք ակնկալելու,
  • 16:52 - 16:54
    ինչքա՞ն եք ծախսելու ամեն ամիս,
  • 16:54 - 16:56
    որ ձեր փողերը չսպառվեն:
  • 16:56 - 16:59
    Ձեզանից քանի՞սն են պատկերացնում, որ ունեն ապագայի կշռադատված պլան,
  • 16:59 - 17:03
    երբ գործը վերաբերվում է թոշակի անցնելուց հետո ընդունվող որոշումներին:
  • 17:04 - 17:07
    Մեկ, երկու, երեք, չորս:
  • 17:07 - 17:09
    Երեք տոկոսից քիչ՝
  • 17:09 - 17:11
    այս ավելի քան իմաստառու ունկնդիրների:
  • 17:11 - 17:14
    Ֆինանսական վարքագիծը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու:
  • 17:14 - 17:16
    Հնարավորությունները բազմազան են
  • 17:16 - 17:20
    այն ավելի ու ավելի ազդեցիկ դարձնելու համար:
  • 17:20 - 17:22
    Շնորհակալություն:
  • 17:22 - 17:24
    (Ծափահարություններ)
Title:
Շլոմո Բենառցի. Խնայել վաղվա համար՝ վաղը
Speaker:
Shlomo Benartzi
Description:

Շատ հեշտ է պատկերացնել գումար տնտեսել եկող շաբաթ, սակայն ի՞նչ կասեք այս պահին խնայելու մասին: Սովորաբար մենք պարզապես ուզում ենք ծախսել: Տնտեսագետ Շլոմո Բենառցին պնդում է, որ կենսաթոշակային տարիքի համար բավարար խնայելու համար հիմնական խոչընդոտը հենց դա է, և հարցնում. ինչպես մենք կարող ենք այդպիսի վարքագիծը վերածել լուծման:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
17:24
Arman Zaratsyan added a translation

Armenian subtitles

Revisions