Return to Video

Ջոշուա Ֆոեր՝ Հիշողության սխրանքները, որոնց յուրաքանչյուրս ընդունակ է

  • 0:00 - 0:05
    Կխնդրեի փակել Ձեր աչքերը:
  • 0:05 - 0:08
    Պատկերացրեք, որ կանգնած եք
  • 0:08 - 0:11
    Ձեր տան դռան առջև:
  • 0:11 - 0:15
    Կցանկանայի ուշադրություն դարձնեիք դռան գույնին,
  • 0:15 - 0:19
    և թե ինչ նյութից է այն պատրաստված:
  • 0:19 - 0:26
    Այժմ, երևակայեցեք մի խումբ գեր նուդիստներ հեծանիվների վրա:
  • 0:26 - 0:29
    Նրանք մրցում են հեծանվային մրցույթում,
  • 0:29 - 0:32
    և նրանք առաջանում են ուղիղ դեպի Ձեր դուռը:
  • 0:32 - 0:34
    Ինձ հարկավոր է, որ դուք իրականում տեսնեք այս ամենը:
  • 0:34 - 0:38
    Նրանք ամբողջ ուժով քշում են հեծանիվը, քրտինքի մեջ են,
  • 0:38 - 0:40
    ուժգին թռնում են վերուվար:
  • 0:40 - 0:44
    Եվ նրանք բախվում են ուղիղ Ձեր տան առջևի դռանը:
  • 0:44 - 0:48
    Հեծանիվները թռչում են ամենուրեք, անիվները գլորվում անցնում են Ձեր կողքով,
  • 0:48 - 0:52
    սանդղամատերը հայտնվում են տարօրինակ վայրերում:
  • 0:52 - 0:55
    Անցե՛ք Ձեր շեմքի վրայով
  • 0:55 - 0:58
    դեպի Ձեր ճեմասրահ, միջանցք, կարևոր չէ, թե ինչ է շեմքի հետևում,
  • 0:58 - 1:02
    և գնահատեք լույսի որակը:
  • 1:02 - 1:08
    Լույսը իր շողերն է սփռում Թխվածքաբլիթ հրեշի վրա:
  • 1:08 - 1:11
    Թխվածքաբլիթ հրեշը թափահարում է իր ձեռքը Ձեր ուղղությամբ
  • 1:11 - 1:13
    դարչնագույն ձիու վրա թառած դիրքից:
  • 1:13 - 1:15
    Այն խոսացող ձի է:
  • 1:15 - 1:20
    Դուք իրականում զգում եք, որ նրա կապույտ մորթը խուտուտ է տալիս Ձեր քիթը:
  • 1:20 - 1:24
    Դուք զգում եք չամիչով թխվածքաբլիթի հոտը, որը նա պատրաստվում նետել իր բերանի մեջ:
  • 1:24 - 1:28
    Անցեք նրա կողքով: Անցեք նրա կողքով դեպի հյուրասենյակ
  • 1:28 - 1:31
    Ձեր հյուրասենյակում, լրիվ երևակայական լայնաշերտ
  • 1:31 - 1:34
    Բրիթնի Սփիրսի նկարն է:
  • 1:34 - 1:39
    Նա խղճուկ է հագնված, նա պարում է Ձեր սուրճի սեղանի վրա,
  • 1:39 - 1:42
    և նա երգում է «Հիթ մի բեյբի ուան մոր թայմ» (Մի անգամ էլ սերս):
  • 1:42 - 1:45
    Ապա հետևեք ինձ դեպի խոհանոց:
  • 1:45 - 1:49
    Խոհանոցում հատակը սփռվել է դեղին աղյուսե ճանապարհով
  • 1:49 - 1:53
    և Ձեր վառարանից դեպի Ձեզ են գալիս
  • 1:53 - 1:55
    Դորոթին, Թիթեղագործը,
  • 1:55 - 1:57
    Խրտվիլակը և Առյուծը «Օզի Կախարդը» հեքիաթից
  • 1:57 - 2:00
    ձեռք ձեռքի թռչկոտում են ուղիղ դեպի Ձեզ:
  • 2:00 - 2:04
    Լավ: Բացեք ձեր աչքերը:
  • 2:04 - 2:08
    Ես ուզում եմ ձեզ պատմել մի շատ տարօրինակ մրցույթի մասին,
  • 2:08 - 2:11
    որը տեղի է ունենում ամեն գարուն Նյու-Յորք քաղաքում:
  • 2:11 - 2:14
    Այն կոչվում է Միացիալ Նահանգների Հիշողությոան առաջնություն:
  • 2:14 - 2:17
    Եվ ես գնացել էի լուսաբանելու այս մրցույթը մի քանի տարի առաջ,
  • 2:17 - 2:19
    որպես գիտական լրագրող՝
  • 2:19 - 2:22
    ակնկալելով, որ այն նման կլինի
  • 2:22 - 2:25
    գիտնականների սուպերբոլի:
  • 2:25 - 2:28
    Սրանք մի խումբ տղաներ էին և մի քանի տիկնայք, ովքեր
  • 2:28 - 2:33
    շատ տարբերվում էին և տարիքով և հիգիենիկ մաքրությամբ:
  • 2:33 - 2:35
    (Ծիծաղ)
  • 2:35 - 2:39
    Նրանք փորձում էին անգիր անել հարյուրավոր պատահական թվեր՝
  • 2:39 - 2:41
    նայելով դրանց միայն մեկ անգամ:
  • 2:41 - 2:45
    Նրանք անգիր էին անում տասնյակ և տասնյակ անծանոթ մարդկանց անուններ:
  • 2:45 - 2:49
    Նրանք անգիր էին սովորում ամբողջական բանաստեղծություններ մի քանի րոպեների ընթացքում:
  • 2:49 - 2:51
    Նրանք մրցում էին, որ տեսնեն թե ով կարող է ամենաարագ անգիր անել
  • 2:51 - 2:55
    մի տուփ խառնած խաղաքարտերի հերթականությունը:
  • 2:55 - 2:57
    Ես չէի հավատում աչքերիս:
  • 2:57 - 3:00
    Այս մարդիկ կարծես բնության հրեշներ լինեին:
  • 3:00 - 3:03
    Եվ ես սկսեցի խոսել մրցողներից մի քանիսի հետ:
  • 3:03 - 3:05
    Սա մի տղա է Էդ Քուք անունով,
  • 3:05 - 3:06
    ով եկել էր Անգլիայից,
  • 3:06 - 3:08
    որտեղ նա ուներ լավագույն վարժեցված հիշողություններից մեկը:
  • 3:08 - 3:12
    Եվ ես հարցրեցի նրան, «Էդ, ե՞րբ Դուք հասկացաք,
  • 3:12 - 3:15
    որ դուք գիտնական եք»:
  • 3:15 - 3:17
    Եվ Էդը ասաց․ «Ես գիտնական չեմ»:
  • 3:17 - 3:20
    Իրականում, ես ունեմ միջին ունակության հիշողություն:
  • 3:20 - 3:22
    Բոլորը, ովքեր մասնակցում են այս մրցույթին
  • 3:22 - 3:25
    կասեն Ձեզ, որ նրանք ունեն միայն միջին հիշողություն:
  • 3:25 - 3:27
    Մենք բոլորս էլ վարժեցրել ենք ինքներս մեզ
  • 3:27 - 3:31
    կատարելու այս բոլորովին զարմանահրաշ հիշողության սխրանքները՝
  • 3:31 - 3:33
    օգտագործելով մի շարք հնադարյան մեթոդներ,
  • 3:33 - 3:37
    մեթոդներ ստեղծված 2500 տարի առաջ Հունաստանում,
  • 3:37 - 3:40
    նույն մեթոդները, որոնք Կիկերոնն էր օգտագործել,
  • 3:40 - 3:42
    իր ճառերը անգիր անելու համար,
  • 3:42 - 3:46
    որոնք միջնադարյան գիտնականները օգտագործում էին ամբողջական գրքեր անգիր սովորելու համար»:
  • 3:46 - 3:49
    Եվ ես ապշած մտածեցի, «Ուոաաա՜: Ինչպե՞ս ես երբեք չեմ լսել սրա մասին»։
  • 3:49 - 3:52
    Եվ մենք կանգնած էինք մրցույթի դահլիճից դուրս
  • 3:52 - 3:56
    և Էդը, ով հրաշալի, փայլուն,
  • 3:56 - 3:59
    բայց որոշ չափով տարօրինակ անգլիացի տղա է,
  • 3:59 - 4:03
    ասում է ինձ, «Ջոշ, Դուք ամերիկյան լրագրող էք.
  • 4:03 - 4:05
    Դուք գիտե՞ք Բրիթնի Սփիրսին:»
  • 4:05 - 4:10
    Ես զարմացած՝ «Ի՞նչ: Ոչ: Ի՞նչու»:
  • 4:10 - 4:13
    «Քանի որ ես իսկապես ուզում եմ սովորեցնել Բրիթնի Սփիրսին
  • 4:13 - 4:16
    ինչպես անգիր անել խառնած մի տուփ խաղաքարտերի հերթականությունը
  • 4:16 - 4:18
    Ամերիկայի ազգային հեռուստակայանով:
  • 4:18 - 4:21
    Այն կապացույցի աշխարհին, որ ամենը կարող են անել այն»:
  • 4:21 - 4:26
    (Ծիծաղ)
  • 4:26 - 4:29
    Ես պատասխանեցի, «Դե, ես Բրիթնի Սփիրսը չեմ,
  • 4:29 - 4:32
    բայց միգուցե Դուք կարող էիք ինձ սովորեցնել:
  • 4:32 - 4:35
    Չէ որ պետք է որևէ մեկից սկսես, այդպես չէ՞»:
  • 4:35 - 4:38
    Եվ դա իմ համար մի շատ տարօինակ ճանապարհորդության սկիզբն էր:
  • 4:38 - 4:41
    Ի վերջո ես անցկացրեցի հաջորդ տարվա լավագույն մասը
  • 4:41 - 4:43
    ոչ միայն վարժեցնելով իմ հիշողությունը,
  • 4:43 - 4:45
    այլ նաև ուսումնասիրելով այն,
  • 4:45 - 4:47
    փորձելով հասկանալ, թե ինչպես է այն աշխատում,
  • 4:47 - 4:50
    ինչու այն մեկ-մեկ չի աշխատում,
  • 4:50 - 4:52
    և ինչ ներուժ այն կարող է ունենալ:
  • 4:52 - 4:54
    Ես հանդիպեցի մի շարք իրոք հետաքրքիր մարդկանց:
  • 4:54 - 4:56
    Սա մի տղա է, ում անունն է Ի.Փի:
  • 4:56 - 4:59
    Նա ամնեզիայով տառապող մարդ է, ով ունի հնարավոր է
  • 4:59 - 5:01
    ամենավատ հիշողությունը աշխարհում:
  • 5:01 - 5:03
    Նրա հիշողությունն այնքան վատն էր,
  • 5:03 - 5:06
    որ նա նույնիսկ չէր հիշում, որ ուներ հիշողության խնդիր,
  • 5:06 - 5:08
    ինչը զարմանահրաշ է։
  • 5:08 - 5:09
    Եվ նա այս անհավատալիորեն ողբերգական կերպարն էր,
  • 5:09 - 5:11
    սակայն նա մի վառ օրինակ էր այնքանով,
  • 5:11 - 5:15
    որքանով մեր հիշողությունները ներկայացնում են, թե ով ենք մենք:
  • 5:15 - 5:18
    Սպեկտրի մյուս կողմում ես հանդիպեցի այս տղային:
  • 5:18 - 5:20
    Սա Քիմ Փիքն է:
  • 5:20 - 5:23
    Նա Դասթին Հոֆմանի պատկերի հիմքն էր «Անձրևի Մարդ» ֆիլմի մեջ:
  • 5:23 - 5:26
    Մենք անցկացրեցինք մի ամբողջ օր միասին
  • 5:26 - 5:30
    Սոլթ Լեյք քաղաքի հանրային գրադարանում անգիր անելով հեռախոսագրքերը,
  • 5:30 - 5:33
    ինչը հանճարեղ էր:
  • 5:33 - 5:36
    (Ծիծաղ)
  • 5:36 - 5:39
    Եվ ես վերադարձա և կարդացի մի շարք հիշողության գիտական աշխատություններ,
  • 5:39 - 5:43
    աշխատություններ՝ գրված 2000 տարուց ավելի առաջ
  • 5:43 - 5:45
    լատիներենով հնադարում
  • 5:45 - 5:47
    և ավելի ուշ՝ միջնադարում:
  • 5:47 - 5:50
    Եվ ես սովորեցի մի քանի հետաքրքիր բան:
  • 5:50 - 5:53
    Իսկապես հետաքրքիր բաներից մեկն այն է
  • 5:53 - 5:56
    որ ժամանակին,
  • 5:56 - 6:01
    վարժեցված, կարգապահ, մշակված հիշողություն ունենալու այս գաղափարը
  • 6:01 - 6:06
    այնքան խորթ չէր, ինչքան այն թվում է մեզ այսօր:
  • 6:06 - 6:11
    Ժամանակին, մարդիկ ջանք էին ներդնում իրենց հիշողությունների մեջ,
  • 6:11 - 6:16
    ջանասիրաբար զարգացնելով իրենց հիշողությունը:
  • 6:16 - 6:18
    Վերջին մի քանի հազարամյակների ընթացքում
  • 6:18 - 6:21
    մենք ստեղծել ենք մի շարք տեխնոլոգիաներ.
  • 6:21 - 6:23
    այբուբենից մինչև ձեռագրեր,
  • 6:23 - 6:26
    մինչև գրքեր, մամուլի տպագրություն, լուսանկարչություն,
  • 6:26 - 6:28
    համակարգիչ, սմարթֆոն
  • 6:28 - 6:31
    որոնք աստիճանաբար ավելի են հեշտացրել և դյուրացրել
  • 6:31 - 6:33
    մեզ համար մեր հիշողությունները այլ տեղում պահելը,
  • 6:33 - 6:35
    դրդելով մեզ էապես հրաժարվել
  • 6:35 - 6:39
    այս հիմնարար մարդկային կարողությունից:
  • 6:39 - 6:43
    Այս տեխնոլոգիաները մեր ժամանակակից աշխարհը հնարավոր են դարձրել,
  • 6:43 - 6:44
    բայց նրանք նաև մեզ փոխել են:
  • 6:44 - 6:46
    Նրանք փոխել են մեր մշակույթը
  • 6:46 - 6:50
    և ես կասեի, որ նրանք փոխել են մեզ իմացության մակարդակի վրա:
  • 6:50 - 6:52
    Այլեւս ստիպված չլինելով հիշել,
  • 6:52 - 6:55
    մենք գրեթե մոռացել ենք ինչպես են դա անում:
  • 6:55 - 6:57
    Աշխարհի միակ վայրերը,
  • 6:57 - 7:00
    որտեղ դուք դեռ կարող եք գտնել մարդկանց, ովքեր
  • 7:00 - 7:04
    տարված են հիշողության վարժեցման և մշակման գաղափարով,
  • 7:04 - 7:06
    այս ամբողջովին եզակի հիշողության մրցույթն է:
  • 7:06 - 7:08
    Իրականում այն այդքան էլ եզակի չէ,
  • 7:08 - 7:10
    այդպիսի մրցույթներ անցկացվում են ամբողջ աշխահով մեկ:
  • 7:10 - 7:14
    Եվ ես հիացած էի, ես ուզում էի իմանալ՝ ինչպես են այս տղաները անում դա:
  • 7:14 - 7:19
    Մի քանի տարի առաջ մի խումբ հետազոտողներ Լոնդոնի համալսարանական քոլեջում
  • 7:19 - 7:22
    իրենց լաբորատորիա էին բերել մի խումբ հիշողության չեմպիոններ:
  • 7:22 - 7:23
    Նրանք ուզում էին իմանալ՝
  • 7:23 - 7:24
    արդյո՞ք այս տղաների ուղեղները,
  • 7:24 - 7:29
    իրենց ձևով ու կառուցվածքով տարբեր են մեր ուղեղներից:
  • 7:29 - 7:32
    Պատասխանը ոչ էր:
  • 7:32 - 7:35
    Նրանք ավելի խելացի՞ են քան մենք:
  • 7:35 - 7:37
    Նրանց հանձնարարեցին մի շարք կոգնիտիվ թեստեր,
  • 7:37 - 7:39
    և պատասխանը իսկապես ոչ էր:
  • 7:39 - 7:42
    Սակայն կար մի իսկապես հետաքրքիր տարբերություն
  • 7:42 - 7:44
    այս հիշողության չեմպիոնների
  • 7:44 - 7:47
    և սովորական մարդկանց ուղեղների միջև, որոնց հետ նրանց համեմատում էին:
  • 7:47 - 7:50
    Երբ նրանք դրեցին այս տղաներին Ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի մեքենայի մեջ,
  • 7:50 - 7:52
    սկան արեցին իրենց ուղեղները
  • 7:52 - 7:57
    մինչ նրանք անգիր էին անում թվեր, մարդկանց դեմքեր ու ձյան փաթիլների նկարներ,
  • 7:57 - 7:59
    նրանք հայտնաբերեցին, որ հիշողության չեմպիոնների
  • 7:59 - 8:01
    ուղեղները լուսավորում էին այլ մասերում
  • 8:01 - 8:03
    քան մյուս մարդկանց ուղեղները:
  • 8:03 - 8:07
    Արժե նշել, որ նրանք օգտագործում էին, կամ թվում էր թե օգտագործում էին
  • 8:07 - 8:11
    ուղեղի այն մասը, որը պատասխանատու է տարածական հիշողության համար:
  • 8:11 - 8:17
    Ինչու՞: Եվ կա՞ ինչ-որ մի բան, որ մենք կարող են սովորել սրանից:
  • 8:17 - 8:21
    Մրցակցային հիշողության սպորտը
  • 8:21 - 8:24
    նման է ռազմական մրցավազքի,
  • 8:24 - 8:27
    որտեղ ամեն տարի մեկը հնարում է
  • 8:27 - 8:30
    մի նոր ձև ավելի շատ նյութ, ավելի արագ հիշելու համար,
  • 8:30 - 8:32
    իսկ հետո մնացած մրցակիցները պետք է կարողանան անել նույնը:
  • 8:32 - 8:34
    Սա իմ ընկեր Բեն Փրիդմորն է,
  • 8:34 - 8:35
    աշխարհի հիշողության եռակի չեմպիոնը:
  • 8:35 - 8:37
    Նրա առջև իր գրասեղանի վրա
  • 8:37 - 8:41
    կան խառնած խաղաքարտերի 36 տուփ,
  • 8:41 - 8:44
    որը նա պատրաստվում է փորձել անգիր անել մեկ ժամում,
  • 8:44 - 8:48
    օգտագործելով մի մեթոդ, որը նա էր հնարել և միայն նա էր տիրապետում դրան:
  • 8:48 - 8:50
    Նա օգտագործել էր նմանատիպ մի մեթոդ
  • 8:50 - 8:52
    հիշելու ճիշտ կարգը
  • 8:52 - 8:58
    4,140 պատահական երկուական նիշերի
  • 8:58 - 9:01
    կես ժամվա ընթացքում:
  • 9:01 - 9:03
    Այո:
  • 9:03 - 9:06
    Եվ թեև կան մի շարք ձևեր
  • 9:06 - 9:10
    նյութը հիշելու այս մրցույթներում,
  • 9:10 - 9:13
    բոլոր մեթոդները, որոնք օգտագործվում են,
  • 9:13 - 9:16
    ի վերջո հանգում են մի հայեցակարգի,
  • 9:16 - 9:19
    որը հոգեբանները կոչում են զարգացող կոդավորում:
  • 9:19 - 9:22
    Եվ այս մեթոդը լավ ներկայացված է հիանալի պարադոքսի միջոցով
  • 9:22 - 9:24
    հայտնի որպես Հացթուխ/հացթուխ պարադոքս,
  • 9:24 - 9:25
    որը, հետևյալն է.
  • 9:25 - 9:28
    եթե ես խնդրեմ երկու մարդու հիշել նույն բառը,
  • 9:28 - 9:30
    եթե ես ասեմ մեկին
  • 9:30 - 9:34
    «Հիշիր, որ կա մի տղա Հացթուխ անունով»:
  • 9:34 - 9:35
    Դա իր անունն է:
  • 9:35 - 9:41
    Իսկ մյուսին ասեմ, «Հիշիր, որ կա մի տղա, որը հացթուխ է»:
  • 9:41 - 9:44
    Եվ որոշ ժամանակ հետո ես վերադառնամ իրենց
  • 9:44 - 9:47
    և ասեմ, «Դուք հիշու՞մ եք այն բառը,
  • 9:47 - 9:48
    որը ես ասել էի ձեզ մի քիչ առաջ։
  • 9:48 - 9:50
    Դուք հիշու՞մ եք այն»:
  • 9:50 - 9:54
    Անձը, ում ասել էի, որ իր անունը Հացթուխ է
  • 9:54 - 9:56
    ավելի քիչ հավանական է, որ կհիշեր նույն բառը
  • 9:56 - 10:00
    քան այն անձը ում ասել էի, որ իր աշխատանքն է հացթուխ լինելը:
  • 10:00 - 10:03
    Նույն բառն է, բայց տարօրինակ է, որ մի դեպքում հիշվում է, իսկ մյուս դեպքում՝ ոչ:
  • 10:03 - 10:05
    Ի՞նչ է տեղի ունենում այստեղ:
  • 10:05 - 10:10
    Հացթուխ անունն իրականում ոչինչ չի նշանակում Ձեզ համար:
  • 10:10 - 10:12
    Այն ամբողջովին հեռու է
  • 10:12 - 10:15
    Ձեր գլխում պտտվող բոլոր մյուս հիշողություններից:
  • 10:15 - 10:17
    Բայց բոլորը գիտեն հացթուխ գոյականը,
  • 10:17 - 10:19
    մենք ճանաչում ենք հացթուխների:
  • 10:19 - 10:21
    Հացթուխները կրում են ծիծաղաշարժ սպիտակ գլխարկներ:
  • 10:21 - 10:23
    Հացթուխների ձեռքերը ալյուրի մեջ են:
  • 10:23 - 10:25
    Հացթուխներից լավ հոտ է գալիս, երբ նրանք վերադառնում են տուն:
  • 10:25 - 10:27
    Միգուցե մենք նույնիսկ ճանաչում ենք հացթուխի:
  • 10:27 - 10:28
    Եվ երբ մենք առաջին անգամ լսում ենք այդ բառը,
  • 10:28 - 10:31
    մենք անմիջապես սկսում ենք կառուցել ասոցիացիաներ,
  • 10:31 - 10:35
    որոնք ավելի ուշ օգնում են մեզ ավելի հեշտ հիշել այդ բառը:
  • 10:35 - 10:38
    Հիշելու ամբողջ արվեստը,
  • 10:38 - 10:40
    որի վրա հիմնված են այս մրցույթները,
  • 10:40 - 10:44
    ինչպես նաև փաստերը ավելի լավ հիշելու արվեստը առօրյա կյանքում,
  • 10:44 - 10:48
    հանգում է մեծատառ Հ-ով Հացթուխներին
  • 10:48 - 10:50
    փոքրատառ հ-ով հացթուխների փոխակերպելուն,
  • 10:50 - 10:53
    վերցնելով տեղեկատվությունը, որը բացակայում է համատեքստում
  • 10:53 - 10:55
    նշանակությամբ ու իմաստաով,
  • 10:55 - 10:57
    և փոխակերպել այն այնպես,
  • 10:57 - 10:59
    որ այն դառնա իմաստալից
  • 10:59 - 11:04
    Ձեր գլխում եղած մնացած ինֆորմացիայի հետ:
  • 11:04 - 11:07
    Այս անելու համար ավելի մշակված մեթոդներից մեկը
  • 11:07 - 11:11
    ստեղծվել է 2500 տարի առաջ հին Հունաստանում:
  • 11:11 - 11:13
    Այն հայտնի էր հիշողության պալատ անունով:
  • 11:13 - 11:17
    Ահա դրա ստեղծման պատմությունը:
  • 11:17 - 11:20
    Կար մի բանաստեղծ Սիմոնիդես անունով,
  • 11:20 - 11:22
    ով գնացել էր հանդիսավոր ճաշկերույթի:
  • 11:22 - 11:24
    Իրականում նրան վարձել էին զվարճանքի համար,
  • 11:24 - 11:27
    քանի որ այն ժամանակ, եթե Դուք ցանկանում էիք կազմակերպել յուրահատուկ խնջույք,
  • 11:27 - 11:30
    Դուք չէիք վարձում դիջեյ, Դուք վարձում էիք բանաստեղծ:
  • 11:30 - 11:35
    Եվ նա կանգնում է, ասմունքում իր բանաստեղծությունը, դուրս գալիս սրահի դռնից,
  • 11:35 - 11:40
    և այդ պահին, ամբողջ ճաշկերույթի սրահը փլուզվում է՝
  • 11:40 - 11:43
    սպանելով ներսում գտնվող բոլորին:
  • 11:43 - 11:45
    Այն ոչ միայն սպանում է բոլորին,
  • 11:45 - 11:49
    այլ անճանաչելիորեն աղավաղում է բոլորի մարմինները:
  • 11:49 - 11:52
    Ոչ ոք չի կարող ասել, թե ով կար ներսում,
  • 11:52 - 11:55
    ոչ ոք չի կարող ցույց տալ, թե ով որտեղ էր նստած:
  • 11:55 - 11:57
    Մարմինները չեն կարող պատշաճ կերպով թաղված լինել:
  • 11:57 - 12:01
    Դա մի ողբերգություն է, որին գումարվել է մեկ այլ ողբերգություն:
  • 12:01 - 12:04
    Սիմոնիդեսը, դուրսը կանգնած,
  • 12:04 - 12:06
    ավերակների մեջ միակ ողջ մնացածը,
  • 12:06 - 12:09
    փակում է իր աչքերը և գիտակցում է,
  • 12:09 - 12:12
    որ իր մտքում
  • 12:12 - 12:17
    նա կարող է տեսնել, թե ճաշկերույթի սրահում յուրաքանչյուր հյուրը որտեղ է նստած է եղել:
  • 12:17 - 12:19
    Եվ նա բռնում է զոհվածների հարազատներին ձեռքերից
  • 12:19 - 12:23
    ու ուղղորդում նրանց ավերակների միջով իրենց սիրելիների մոտ:
  • 12:23 - 12:27
    Սիմոնիդեսը հասկանում է այդ պահին
  • 12:27 - 12:30
    մի բան, որ ես կարծում էմ մենք բոլորս բնազդաբար գիտենք,
  • 12:30 - 12:32
    որ չնայած նրա, որ մենք տկար ենք
  • 12:32 - 12:35
    անուններ ու հեռախոսահամարներ անգիր անելու մեջ
  • 12:35 - 12:38
    և մեր գործընկերներից բառացի հրահանգներ հիշելու գործում,
  • 12:38 - 12:44
    մենք ունենք իսկապես բացառիկ տեսողական և տարածական հիշողություն:
  • 12:44 - 12:47
    Եթե ես խնդրեմ ձեզ ասել ինձ առաջին 10 բառը
  • 12:47 - 12:50
    այն պատմության, որը ես ձեզ պատմեցի Սիմոնիդիսի մասին
  • 12:50 - 12:52
    հնարավոր է, որ ձեզ շատ դժվար լինի անել այն:
  • 12:52 - 12:54
    Բայց ես կարող եմ գրազ գալ,
  • 12:54 - 12:57
    որ եթե ես խնդրեի Ձեզ հիշել,
  • 12:57 - 13:02
    թե ով է նստած թուխ խոսացող ձիու վրա
  • 13:02 - 13:04
    ձեր ֆոյեյում հենց հիմա,
  • 13:04 - 13:06
    դուք կկարողանաք տեսնել դա։
  • 13:06 - 13:08
    Հիշողության պալատի գաղափարը
  • 13:08 - 13:13
    այս երևակայական երևույթ Ձեր մտքում ստեղծելու
  • 13:13 - 13:15
    և այն պատկերներով լցնելու մեջ է,
  • 13:15 - 13:17
    որոնք Դուք ուզում եք հիշել՝
  • 13:17 - 13:20
    ինչքան ավելի խենթ, ավելի տարօրինակ, ավելի արտառոց,
  • 13:20 - 13:24
    ավելի զվարճալի, ավելի անպարկեշտ, ավելի նողկալի է պատկերը
  • 13:24 - 13:27
    ավելի անմոռանալի այն կլինի։
  • 13:27 - 13:30
    Ահա մի խորհուրդ, որը 2000 տարուց ավելի հին է,
  • 13:30 - 13:33
    որը կարելի է գտնել ամենավաղ լատինական հիշողության պայմանագրերում:
  • 13:33 - 13:34
    Այսպիսով, ինպե՞ս է այն գործում:
  • 13:34 - 13:37
    Ասենք թե Ձեզ հրավիրել են
  • 13:37 - 13:41
    TED-ի բեմ ելույթ ունենալու
  • 13:41 - 13:43
    և Դուք ուզում եք այն անգիր սովորել
  • 13:43 - 13:48
    և Դուք ուզում եք անել այն այնպես, ինչպես Կեկերոնը կաներ,
  • 13:48 - 13:53
    եթե նա հրավիրված լիներ TEDxRome-ին 2000 տարի առաջ:
  • 13:53 - 13:55
    Դուք կարող եք
  • 13:55 - 14:00
    պատկերացնել ինքներդ Ձեզ Ձեր տան դռան առջև:
  • 14:00 - 14:02
    Եվ Դուք կարող եք պատկերացնել մի ինչ-որ
  • 14:02 - 14:06
    ամբողջովին խենթ, անհեթեթ, անմոռանալի պատկեր,
  • 14:06 - 14:09
    որը կհիշացնի Ձեզ այն բանի մասին, ինչի մասին, որ Դուք ուզում էք խոսել առաջինը, այն է՝
  • 14:09 - 14:12
    այս ամբողջովին արտառոց մրցույթը:
  • 14:12 - 14:15
    Եվ հետո Դուք կմտնեք Ձեր տուն
  • 14:15 - 14:17
    և կտեսնեք Թխվածքաբլիթ հրեշին
  • 14:17 - 14:19
    պարոն Էդի վրա:
  • 14:19 - 14:21
    Եվ այն կհիշեցնի Ձեզ,
  • 14:21 - 14:24
    որ Դուք ուզում եք ներկայացնել Ձեր ընկեր Էդ Քուքին:
  • 14:24 - 14:26
    Եվ հետո Դուք կտեսնեք Բրիթնի Սփիրսի մի նկար,
  • 14:26 - 14:29
    որը կհիշեցնի Ձեզ այս ծիծաղաշարժ կատակը, որը Դուք ուզում եք պատմել:
  • 14:29 - 14:31
    Եվ Դուք մտնում եք խոհանոց,
  • 14:31 - 14:33
    և չորրորդ թեման, որի մասին դուք պատրաստվում եք խոսել
  • 14:33 - 14:36
    այս տարօրինակ ճանապարհորդությունն էր, որին Դուք մասնակից եք դարձել մեկ տարի,
  • 14:36 - 14:41
    և Դուք ունեք ընկերներ, որոնք կօգնեն Ձեզ հիշել այն:
  • 14:41 - 14:45
    Ահա ինչպես են Հռոմեկան հռետորները անգիր արել իրենց ճառերը.
  • 14:45 - 14:48
    ոչ բառ առ բառ, որը Ձեզ պարզապես կխենթացնի,
  • 14:48 - 14:51
    այլ թեմա առ թեմա:
  • 14:51 - 14:54
    Իրականում, «Թեմատիկ նախադասություն» արտահայտությունը,
  • 14:54 - 14:57
    գալիս է հունական «topos» բառից,
  • 14:57 - 14:59
    որը նշանակում է «տեղ»:
  • 14:59 - 15:00
    Սա հետք է այն ժամանակվա,
  • 15:00 - 15:02
    երբ մարդիկ մտածում էին հռետորության և հայտարարության արվեստի մասին
  • 15:02 - 15:05
    այս տեսակի տարածական տերմիններով:
  • 15:05 - 15:07
    «Առաջին հերթին» արտահայտությունը
  • 15:07 - 15:10
    նշանակում է Ձեր հիշողության պալատի առաջին հերթը:
  • 15:10 - 15:12
    Ես մտածեցի, որ սա հրաշալի էր,
  • 15:12 - 15:14
    և իսկապես տարվեցի դրանով:
  • 15:14 - 15:17
    Եվ ես հաճախեցի մի քանի հիշողության մրցույթներ:
  • 15:17 - 15:19
    Եվ ես հասկացա, որ ուզում եմ ինչ-որ մի ավելի երկար բան գրել
  • 15:19 - 15:23
    այս մրցակցային հիշողների ենթամշակույթի մասին:
  • 15:23 - 15:25
    Սակայն կար խնդիր:
  • 15:25 - 15:27
    Խնդիրը նրանում էր, որ հիշողության մրցույթը
  • 15:27 - 15:31
    ահավոր ձանձրալի միջոցառում է:
  • 15:31 - 15:34
    (Ծիծաղ)
  • 15:34 - 15:38
    Իրավ, այն նման է մի խումբ մարդկանց, ովքեր դպրոցական քննական թեստ են հանձնում:
  • 15:38 - 15:40
    Ամենադրամատիկն պահն այն ժամանակն է,
  • 15:40 - 15:41
    երբ ինչ որ մեկը սկսում է մերսել իր քունքերը:
  • 15:41 - 15:44
    Եվ ես լրագորղ եմ, ինձ պետք է ինչ որ մի բանի մասին գրել:
  • 15:44 - 15:48
    Ես գիտեմ, որ այս մարդկանց ուղեղում տեղի է ունենում անհավատալի գործընթաց,
  • 15:48 - 15:50
    բայց այն մատչելի չէ ինձ համար:
  • 15:50 - 15:53
    Եվ ես հասկացա, եթե ես ուզում եմ պատմել այս պատմությունը,
  • 15:53 - 15:56
    ես պետք է մի քիչ իրենց նման լինեմ։
  • 15:56 - 15:59
    Եվ այսպիսով ես սկսեցի փորձել անցկացնել 15 կամ 20 րոպե
  • 15:59 - 16:02
    ամեն առավոտ մինչ Նյու-Յորք Թայմս կարդալը
  • 16:02 - 16:05
    պարզաես փորձելով հիշել ինչ-որ մի բան:
  • 16:05 - 16:06
    Միգուցե բանաստեղծություն:
  • 16:06 - 16:08
    Միգուցե անուններ հին տարեգրքից,
  • 16:08 - 16:11
    որը ես գնել էի շուկայից:
  • 16:11 - 16:16
    Եվ ես հայտնաբերեցի, որ այն ահավոր հետաքրքիր է:
  • 16:16 - 16:18
    Ես երբեք չէի ակնկալի դա։
  • 16:18 - 16:22
    Այն հետաքրքիր էր, քանի որ այն իրականում հիշողության վարժեցման մասին չէ:
  • 16:22 - 16:25
    Դուք փորձում եք ավելի ու ավելի կատարելագործվել
  • 16:25 - 16:27
    ստեղծագործելու
  • 16:27 - 16:30
    այս ամբողջովին անհեթեթ, անպարկեշտ, զվարճալի
  • 16:30 - 16:34
    և անմոռանալի պատկերները Ձեր մտքում:
  • 16:34 - 16:36
    Եվ ես սրանով շատ տարվեցի:
  • 16:36 - 16:42
    Սա ես եմ իմ ստանդարտ մրցակցային հիշողություն ունեցողի վարժեցման հանդերձանքով:
  • 16:42 - 16:44
    Դրանք մի զույգ ձայնամեկուցացնող ականջակալներ են,
  • 16:44 - 16:48
    և մի զույգ քողարկված պաշտպանիչ ակնոցներ,
  • 16:48 - 16:50
    որոնք ունեն երկու փոքր ծակ,
  • 16:50 - 16:56
    քանի որ շեղումը հիշողության մրցակիցների ամենամեծ թշնամին է:
  • 16:56 - 17:01
    Ի վերջո ես վերադարձա նույն մրցույթին, որը ես լուսաբանել էի մեկ տարի առաջ:
  • 17:01 - 17:03
    Եվ ես հասկանում էի, որ կարող եմ մասնակցել այդ մրցույթին
  • 17:03 - 17:07
    որպես լրագրության մի փորձ։
  • 17:07 - 17:11
    Կարծում էի, որ այն կարող է լինել մի գեղեցիկ վերջաբան իմ ամբողջ ուսումնասիրության համար:
  • 17:11 - 17:15
    Խնդիրը նրանում էր, որ փորձը հաջողվեց:
  • 17:15 - 17:18
    Ես հաղթեցի մրցույթը,
  • 17:18 - 17:21
    ինչն իրականում չպետք է պատահեր:
  • 17:21 - 17:27
    (Ծափահարություններ)
  • 17:27 - 17:28
    Հիմա շատ հաճելի է
  • 17:28 - 17:31
    անգիր անել ճառերը,
  • 17:31 - 17:34
    հեռախոսահամարներն ու գնումների ցուցակները,
  • 17:34 - 17:37
    սակայն կարևորը դա չէ։
  • 17:37 - 17:39
    Սրանք պարզապես հնարքներ են:
  • 17:39 - 17:41
    Դրանք աշխատող հնարքներ են,
  • 17:41 - 17:45
    քանի որ դրանք հիմնված են մի քանի բավականին տարրական սկզբունքների վրա այն բանի մասին,
  • 17:45 - 17:46
    թե ինչպես է մեր ուղեղը աշխատում:
  • 17:46 - 17:50
    Եվ կարիք չունեք կառուցել հիշողության պալատներ
  • 17:50 - 17:52
    կամ անգիր անել խաղաքարտերի տուփեր,
  • 17:52 - 17:54
    որպեսզի կարողանաք օգտվել այս փոքր գաղափարից, այն մասին,
  • 17:54 - 17:57
    թե ինչպես է աշխատում Ձեր ուղեղը:
  • 17:57 - 17:59
    Մենք հաճախ խոսում ենք մեծ հիշողություն ունեցող մարդկանց մասին,
  • 17:59 - 18:01
    կարծես այն իրենց բնածին պարգևն է,
  • 18:01 - 18:03
    բայց դա այդպես չէ:
  • 18:03 - 18:07
    Լավ հիշողությունը վարժեցնում են:
  • 18:07 - 18:10
    Ամենատարրական մակարդակում, մենք հիշում ենք, երբ մենք կենտրոնանում ենք:
  • 18:10 - 18:13
    Մենք հիշում ենք երբ, որ մենք ուժեղ հետաքրքրված ենք:
  • 18:13 - 18:15
    Մենք հիշում ենք, երբ մենք կարող ենք
  • 18:15 - 18:18
    ընկալել ինֆորմացիան և փորձը
  • 18:18 - 18:20
    և հասկանում ենք, թե ինչու է այն իմաստալից մեզ համար,
  • 18:20 - 18:22
    ինչու է այն կարևոր,
  • 18:22 - 18:25
    երբ որ մենք կարող ենք վերափոխել այն ինչ-որ կերպ,
  • 18:25 - 18:27
    որ այն իմաստ ունենա
  • 18:27 - 18:29
    մեր գլխում պտտվող մնացած բոլոր ինֆորմացիայի հետ,
  • 18:29 - 18:34
    երբ մենք կարող են փոխակերպել Հացթուխները հացթուների:
  • 18:34 - 18:37
    Հիշողության պալատը, մեթոդները
  • 18:37 - 18:38
    պարզապես դյուրացնող հնարքներ են:
  • 18:38 - 18:41
    Իրականում, նրանք նույնիսկ իրական հնարքներ չեն:
  • 18:41 - 18:44
    Նրանք աշխատում են, քանի որ նրանք ստիպում են Ձեզ աշխատել:
  • 18:44 - 18:48
    Նրանք մի տեսակ հոգեբանական խորը ազդեցություն են թողնում,
  • 18:48 - 18:50
    ստիպելով մեզ խորհել,
  • 18:50 - 18:54
    որը մեզանից շատերը սովորաբար չեն անում:
  • 18:54 - 18:57
    Բայց դրանք իրականում դյուրին հնարքներ չեն:
  • 18:57 - 18:59
    Ահա այսպես է նյութը հիշելի դառնում:
  • 18:59 - 19:04
    Եվ կարծում եմ, կա մի բան, որը ես կուզենայի, որ Դուք հիշեիք
  • 19:04 - 19:06
    դա այն է ինչ Է.Փ-ին,
  • 19:06 - 19:10
    ամնեզիայով տառապող մարդը, ով նույնիսկ չէր կարող հիշել որ նա հիշողության խնդիր ունի,
  • 19:10 - 19:12
    փոխանցել էր ինձ,
  • 19:12 - 19:14
    այն է, որ
  • 19:14 - 19:19
    մեր կյանքը մեր հիշողությունների գումարն է:
  • 19:19 - 19:25
    Որքա՞ն ենք մենք ցանկանում կորցնել
  • 19:25 - 19:28
    արդեն իսկ մեր կարճատև կյանքերից
  • 19:28 - 19:35
    մոռանալով մեզ մեր Բլեքբերիներում, այՖոներում,
  • 19:35 - 19:39
    ուշադրություն չդարձնելով մարդուն,
  • 19:39 - 19:41
    ով խոսում է մեզ հետ,
  • 19:41 - 19:43
    լինելով այնքան ծույլ, որ մենք չենք կամենում
  • 19:43 - 19:46
    խորը մտածել այս ամենի մասին:
  • 19:46 - 19:49
    Ես իմ փորձից սովորեցի,
  • 19:49 - 19:52
    որ աննախադեպ հիշողության կարողություններ
  • 19:52 - 19:54
    թաքնված են մեզ բոլորիս մեջ:
  • 19:54 - 19:58
    Եվ եթե Դուք ուզում եք վարել կյանք լի հիշողություններով,
  • 19:58 - 20:00
    Դուք պետք է լինեք այնպիսի մարդ,
  • 20:00 - 20:03
    ով հիշում է հիշել:
  • 20:03 - 20:05
    Շնորհակալություն:
  • 20:05 - 20:08
    (Ծափահարություն)
Title:
Ջոշուա Ֆոեր՝ Հիշողության սխրանքները, որոնց յուրաքանչյուրս ընդունակ է
Speaker:
Joshua Foer
Description:

Կան մարդիկ, որոնք արագ կարող են հիշել հազարավոր համարներով ցուցակներ, մեկ (կամ տաս) տուփի բոլոր խաղաքարտերի հերթականությունը և ավելին: Գիտական լրագրող Ջոշուա Ֆոերը նկարագրում է մի մեթոդ, որը կոչվում է «հիշողության պալատ», և ցույց է տալիս դրա առավել ուշագրավ առանձնահատկությունները, և որ բոլորը կարող են սովորել այն օգտագործել:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
20:28
Gohar Khachatryan approved Armenian subtitles for Feats of memory anyone can do
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Feats of memory anyone can do
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Feats of memory anyone can do
Gohar Khachatryan accepted Armenian subtitles for Feats of memory anyone can do
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Feats of memory anyone can do
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Feats of memory anyone can do
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Feats of memory anyone can do
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Feats of memory anyone can do
Show all

Armenian subtitles

Revisions Compare revisions