1 00:00:00,273 --> 00:00:04,679 Կխնդրեի փակել Ձեր աչքերը: 2 00:00:04,679 --> 00:00:07,996 Պատկերացրեք, որ կանգնած եք 3 00:00:07,996 --> 00:00:11,123 Ձեր տան դռան առջև: 4 00:00:11,123 --> 00:00:14,792 Կցանկանայի ուշադրություն դարձնեիք դռան գույնին, 5 00:00:14,792 --> 00:00:18,788 և թե ինչ նյութից է այն պատրաստված: 6 00:00:18,788 --> 00:00:25,508 Այժմ, երևակայեցեք մի խումբ գեր նուդիստներ հեծանիվների վրա: 7 00:00:25,508 --> 00:00:28,708 Նրանք մրցում են հեծանվային մրցույթում, 8 00:00:28,708 --> 00:00:32,458 և նրանք առաջանում են ուղիղ դեպի Ձեր դուռը: 9 00:00:32,458 --> 00:00:34,408 Ինձ հարկավոր է, որ դուք իրականում տեսնեք այս ամենը: 10 00:00:34,408 --> 00:00:37,500 Նրանք ամբողջ ուժով քշում են հեծանիվը, քրտինքի մեջ են, 11 00:00:37,500 --> 00:00:40,404 ուժգին թռնում են վերուվար: 12 00:00:40,404 --> 00:00:44,208 Եվ նրանք բախվում են ուղիղ Ձեր տան առջևի դռանը: 13 00:00:44,208 --> 00:00:48,127 Հեծանիվները թռչում են ամենուրեք, անիվները գլորվում անցնում են Ձեր կողքով, 14 00:00:48,127 --> 00:00:51,958 սանդղամատերը հայտնվում են տարօրինակ վայրերում: 15 00:00:51,958 --> 00:00:55,183 Անցե՛ք Ձեր շեմքի վրայով 16 00:00:55,183 --> 00:00:58,023 դեպի Ձեր ճեմասրահ, միջանցք, կարևոր չէ, թե ինչ է շեմքի հետևում, 17 00:00:58,023 --> 00:01:01,929 և գնահատեք լույսի որակը: 18 00:01:01,929 --> 00:01:07,606 Լույսը իր շողերն է սփռում Թխվածքաբլիթ հրեշի վրա: 19 00:01:07,606 --> 00:01:10,792 Թխվածքաբլիթ հրեշը թափահարում է իր ձեռքը Ձեր ուղղությամբ 20 00:01:10,792 --> 00:01:13,496 դարչնագույն ձիու վրա թառած դիրքից: 21 00:01:13,496 --> 00:01:15,304 Այն խոսացող ձի է: 22 00:01:15,304 --> 00:01:19,837 Դուք իրականում զգում եք, որ նրա կապույտ մորթը խուտուտ է տալիս Ձեր քիթը: 23 00:01:19,837 --> 00:01:24,114 Դուք զգում եք չամիչով թխվածքաբլիթի հոտը, որը նա պատրաստվում նետել իր բերանի մեջ: 24 00:01:24,114 --> 00:01:27,921 Անցեք նրա կողքով: Անցեք նրա կողքով դեպի հյուրասենյակ 25 00:01:27,921 --> 00:01:30,958 Ձեր հյուրասենյակում, լրիվ երևակայական լայնաշերտ 26 00:01:30,958 --> 00:01:33,770 Բրիթնի Սփիրսի նկարն է: 27 00:01:33,770 --> 00:01:39,265 Նա խղճուկ է հագնված, նա պարում է Ձեր սուրճի սեղանի վրա, 28 00:01:39,265 --> 00:01:41,809 և նա երգում է «Հիթ մի բեյբի ուան մոր թայմ» (Մի անգամ էլ սերս): 29 00:01:41,809 --> 00:01:44,731 Ապա հետևեք ինձ դեպի խոհանոց: 30 00:01:44,731 --> 00:01:49,031 Խոհանոցում հատակը սփռվել է դեղին աղյուսե ճանապարհով 31 00:01:49,031 --> 00:01:52,725 և Ձեր վառարանից դեպի Ձեզ են գալիս 32 00:01:52,725 --> 00:01:54,792 Դորոթին, Թիթեղագործը, 33 00:01:54,792 --> 00:01:57,173 Խրտվիլակը և Առյուծը «Օզի Կախարդը» հեքիաթից 34 00:01:57,173 --> 00:02:00,000 ձեռք ձեռքի թռչկոտում են ուղիղ դեպի Ձեզ: 35 00:02:00,000 --> 00:02:04,333 Լավ: Բացեք ձեր աչքերը: 36 00:02:04,333 --> 00:02:07,792 Ես ուզում եմ ձեզ պատմել մի շատ տարօրինակ մրցույթի մասին, 37 00:02:07,792 --> 00:02:10,875 որը տեղի է ունենում ամեն գարուն Նյու-Յորք քաղաքում: 38 00:02:10,875 --> 00:02:14,362 Այն կոչվում է Միացիալ Նահանգների Հիշողությոան առաջնություն: 39 00:02:14,362 --> 00:02:17,260 Եվ ես գնացել էի լուսաբանելու այս մրցույթը մի քանի տարի առաջ, 40 00:02:17,260 --> 00:02:19,457 որպես գիտական լրագրող՝ 41 00:02:19,457 --> 00:02:21,792 ակնկալելով, որ այն նման կլինի 42 00:02:21,792 --> 00:02:24,621 գիտնականների սուպերբոլի: 43 00:02:24,621 --> 00:02:28,130 Սրանք մի խումբ տղաներ էին և մի քանի տիկնայք, ովքեր 44 00:02:28,130 --> 00:02:32,869 շատ տարբերվում էին և տարիքով և հիգիենիկ մաքրությամբ: 45 00:02:32,869 --> 00:02:35,150 (Ծիծաղ) 46 00:02:35,150 --> 00:02:39,359 Նրանք փորձում էին անգիր անել հարյուրավոր պատահական թվեր՝ 47 00:02:39,359 --> 00:02:40,771 նայելով դրանց միայն մեկ անգամ: 48 00:02:40,771 --> 00:02:45,133 Նրանք անգիր էին անում տասնյակ և տասնյակ անծանոթ մարդկանց անուններ: 49 00:02:45,133 --> 00:02:48,571 Նրանք անգիր էին սովորում ամբողջական բանաստեղծություններ մի քանի րոպեների ընթացքում: 50 00:02:48,571 --> 00:02:50,750 Նրանք մրցում էին, որ տեսնեն թե ով կարող է ամենաարագ անգիր անել 51 00:02:50,750 --> 00:02:54,750 մի տուփ խառնած խաղաքարտերի հերթականությունը: 52 00:02:54,750 --> 00:02:56,594 Ես չէի հավատում աչքերիս: 53 00:02:56,594 --> 00:02:59,750 Այս մարդիկ կարծես բնության հրեշներ լինեին: 54 00:02:59,750 --> 00:03:03,375 Եվ ես սկսեցի խոսել մրցողներից մի քանիսի հետ: 55 00:03:03,375 --> 00:03:04,750 Սա մի տղա է Էդ Քուք անունով, 56 00:03:04,750 --> 00:03:06,317 ով եկել էր Անգլիայից, 57 00:03:06,317 --> 00:03:08,283 որտեղ նա ուներ լավագույն վարժեցված հիշողություններից մեկը: 58 00:03:08,283 --> 00:03:12,048 Եվ ես հարցրեցի նրան, «Էդ, ե՞րբ Դուք հասկացաք, 59 00:03:12,048 --> 00:03:14,556 որ դուք գիտնական եք»: 60 00:03:14,556 --> 00:03:17,320 Եվ Էդը ասաց․ «Ես գիտնական չեմ»: 61 00:03:17,320 --> 00:03:19,896 Իրականում, ես ունեմ միջին ունակության հիշողություն: 62 00:03:19,896 --> 00:03:21,568 Բոլորը, ովքեր մասնակցում են այս մրցույթին 63 00:03:21,568 --> 00:03:24,829 կասեն Ձեզ, որ նրանք ունեն միայն միջին հիշողություն: 64 00:03:24,829 --> 00:03:26,708 Մենք բոլորս էլ վարժեցրել ենք ինքներս մեզ 65 00:03:26,708 --> 00:03:30,929 կատարելու այս բոլորովին զարմանահրաշ հիշողության սխրանքները՝ 66 00:03:30,929 --> 00:03:32,987 օգտագործելով մի շարք հնադարյան մեթոդներ, 67 00:03:32,987 --> 00:03:36,535 մեթոդներ ստեղծված 2500 տարի առաջ Հունաստանում, 68 00:03:36,535 --> 00:03:39,667 նույն մեթոդները, որոնք Կիկերոնն էր օգտագործել, 69 00:03:39,667 --> 00:03:41,527 իր ճառերը անգիր անելու համար, 70 00:03:41,527 --> 00:03:45,721 որոնք միջնադարյան գիտնականները օգտագործում էին ամբողջական գրքեր անգիր սովորելու համար»: 71 00:03:45,721 --> 00:03:49,437 Եվ ես ապշած մտածեցի, «Ուոաաա՜: Ինչպե՞ս ես երբեք չեմ լսել սրա մասին»։ 72 00:03:49,437 --> 00:03:52,156 Եվ մենք կանգնած էինք մրցույթի դահլիճից դուրս 73 00:03:52,156 --> 00:03:55,833 և Էդը, ով հրաշալի, փայլուն, 74 00:03:55,833 --> 00:03:58,898 բայց որոշ չափով տարօրինակ անգլիացի տղա է, 75 00:03:58,898 --> 00:04:03,333 ասում է ինձ, «Ջոշ, Դուք ամերիկյան լրագրող էք. 76 00:04:03,333 --> 00:04:05,439 Դուք գիտե՞ք Բրիթնի Սփիրսին:» 77 00:04:05,439 --> 00:04:10,252 Ես զարմացած՝ «Ի՞նչ: Ոչ: Ի՞նչու»: 78 00:04:10,252 --> 00:04:13,333 «Քանի որ ես իսկապես ուզում եմ սովորեցնել Բրիթնի Սփիրսին 79 00:04:13,333 --> 00:04:15,962 ինչպես անգիր անել խառնած մի տուփ խաղաքարտերի հերթականությունը 80 00:04:15,962 --> 00:04:18,208 Ամերիկայի ազգային հեռուստակայանով: 81 00:04:18,208 --> 00:04:21,479 Այն կապացույցի աշխարհին, որ ամենը կարող են անել այն»: 82 00:04:21,479 --> 00:04:25,893 (Ծիծաղ) 83 00:04:25,893 --> 00:04:29,383 Ես պատասխանեցի, «Դե, ես Բրիթնի Սփիրսը չեմ, 84 00:04:29,383 --> 00:04:32,148 բայց միգուցե Դուք կարող էիք ինձ սովորեցնել: 85 00:04:32,148 --> 00:04:34,583 Չէ որ պետք է որևէ մեկից սկսես, այդպես չէ՞»: 86 00:04:34,583 --> 00:04:38,375 Եվ դա իմ համար մի շատ տարօինակ ճանապարհորդության սկիզբն էր: 87 00:04:38,375 --> 00:04:41,279 Ի վերջո ես անցկացրեցի հաջորդ տարվա լավագույն մասը 88 00:04:41,279 --> 00:04:43,375 ոչ միայն վարժեցնելով իմ հիշողությունը, 89 00:04:43,375 --> 00:04:45,125 այլ նաև ուսումնասիրելով այն, 90 00:04:45,125 --> 00:04:47,231 փորձելով հասկանալ, թե ինչպես է այն աշխատում, 91 00:04:47,231 --> 00:04:49,502 ինչու այն մեկ-մեկ չի աշխատում, 92 00:04:49,502 --> 00:04:51,987 և ինչ ներուժ այն կարող է ունենալ: 93 00:04:51,987 --> 00:04:54,293 Ես հանդիպեցի մի շարք իրոք հետաքրքիր մարդկանց: 94 00:04:54,293 --> 00:04:56,075 Սա մի տղա է, ում անունն է Ի.Փի: 95 00:04:56,075 --> 00:04:58,583 Նա ամնեզիայով տառապող մարդ է, ով ունի հնարավոր է 96 00:04:58,583 --> 00:05:01,292 ամենավատ հիշողությունը աշխարհում: 97 00:05:01,292 --> 00:05:02,952 Նրա հիշողությունն այնքան վատն էր, 98 00:05:02,952 --> 00:05:05,702 որ նա նույնիսկ չէր հիշում, որ ուներ հիշողության խնդիր, 99 00:05:05,702 --> 00:05:07,589 ինչը զարմանահրաշ է։ 100 00:05:07,589 --> 00:05:09,304 Եվ նա այս անհավատալիորեն ողբերգական կերպարն էր, 101 00:05:09,304 --> 00:05:11,292 սակայն նա մի վառ օրինակ էր այնքանով, 102 00:05:11,292 --> 00:05:15,102 որքանով մեր հիշողությունները ներկայացնում են, թե ով ենք մենք: 103 00:05:15,102 --> 00:05:18,140 Սպեկտրի մյուս կողմում ես հանդիպեցի այս տղային: 104 00:05:18,140 --> 00:05:19,877 Սա Քիմ Փիքն է: 105 00:05:19,877 --> 00:05:23,364 Նա Դասթին Հոֆմանի պատկերի հիմքն էր «Անձրևի Մարդ» ֆիլմի մեջ: 106 00:05:23,364 --> 00:05:26,046 Մենք անցկացրեցինք մի ամբողջ օր միասին 107 00:05:26,046 --> 00:05:29,683 Սոլթ Լեյք քաղաքի հանրային գրադարանում անգիր անելով հեռախոսագրքերը, 108 00:05:29,683 --> 00:05:32,770 ինչը հանճարեղ էր: 109 00:05:32,770 --> 00:05:35,727 (Ծիծաղ) 110 00:05:35,727 --> 00:05:39,157 Եվ ես վերադարձա և կարդացի մի շարք հիշողության գիտական աշխատություններ, 111 00:05:39,157 --> 00:05:42,990 աշխատություններ՝ գրված 2000 տարուց ավելի առաջ 112 00:05:42,990 --> 00:05:44,896 լատիներենով հնադարում 113 00:05:44,896 --> 00:05:47,233 և ավելի ուշ՝ միջնադարում: 114 00:05:47,233 --> 00:05:49,796 Եվ ես սովորեցի մի քանի հետաքրքիր բան: 115 00:05:49,796 --> 00:05:53,038 Իսկապես հետաքրքիր բաներից մեկն այն է 116 00:05:53,038 --> 00:05:55,514 որ ժամանակին, 117 00:05:55,514 --> 00:06:01,286 վարժեցված, կարգապահ, մշակված հիշողություն ունենալու այս գաղափարը 118 00:06:01,286 --> 00:06:06,314 այնքան խորթ չէր, ինչքան այն թվում է մեզ այսօր: 119 00:06:06,314 --> 00:06:11,071 Ժամանակին, մարդիկ ջանք էին ներդնում իրենց հիշողությունների մեջ, 120 00:06:11,071 --> 00:06:16,096 ջանասիրաբար զարգացնելով իրենց հիշողությունը: 121 00:06:16,096 --> 00:06:18,219 Վերջին մի քանի հազարամյակների ընթացքում 122 00:06:18,219 --> 00:06:20,965 մենք ստեղծել ենք մի շարք տեխնոլոգիաներ. 123 00:06:20,965 --> 00:06:23,375 այբուբենից մինչև ձեռագրեր, 124 00:06:23,375 --> 00:06:25,694 մինչև գրքեր, մամուլի տպագրություն, լուսանկարչություն, 125 00:06:25,694 --> 00:06:27,608 համակարգիչ, սմարթֆոն 126 00:06:27,608 --> 00:06:30,540 որոնք աստիճանաբար ավելի են հեշտացրել և դյուրացրել 127 00:06:30,540 --> 00:06:33,125 մեզ համար մեր հիշողությունները այլ տեղում պահելը, 128 00:06:33,125 --> 00:06:35,367 դրդելով մեզ էապես հրաժարվել 129 00:06:35,367 --> 00:06:39,080 այս հիմնարար մարդկային կարողությունից: 130 00:06:39,080 --> 00:06:42,679 Այս տեխնոլոգիաները մեր ժամանակակից աշխարհը հնարավոր են դարձրել, 131 00:06:42,679 --> 00:06:44,477 բայց նրանք նաև մեզ փոխել են: 132 00:06:44,477 --> 00:06:46,227 Նրանք փոխել են մեր մշակույթը 133 00:06:46,227 --> 00:06:49,761 և ես կասեի, որ նրանք փոխել են մեզ իմացության մակարդակի վրա: 134 00:06:49,761 --> 00:06:52,327 Այլեւս ստիպված չլինելով հիշել, 135 00:06:52,327 --> 00:06:55,444 մենք գրեթե մոռացել ենք ինչպես են դա անում: 136 00:06:55,444 --> 00:06:57,183 Աշխարհի միակ վայրերը, 137 00:06:57,183 --> 00:07:00,287 որտեղ դուք դեռ կարող եք գտնել մարդկանց, ովքեր 138 00:07:00,287 --> 00:07:03,529 տարված են հիշողության վարժեցման և մշակման գաղափարով, 139 00:07:03,529 --> 00:07:06,288 այս ամբողջովին եզակի հիշողության մրցույթն է: 140 00:07:06,288 --> 00:07:07,604 Իրականում այն այդքան էլ եզակի չէ, 141 00:07:07,604 --> 00:07:09,929 այդպիսի մրցույթներ անցկացվում են ամբողջ աշխահով մեկ: 142 00:07:09,929 --> 00:07:14,087 Եվ ես հիացած էի, ես ուզում էի իմանալ՝ ինչպես են այս տղաները անում դա: 143 00:07:14,087 --> 00:07:18,806 Մի քանի տարի առաջ մի խումբ հետազոտողներ Լոնդոնի համալսարանական քոլեջում 144 00:07:18,806 --> 00:07:21,583 իրենց լաբորատորիա էին բերել մի խումբ հիշողության չեմպիոններ: 145 00:07:21,583 --> 00:07:23,089 Նրանք ուզում էին իմանալ՝ 146 00:07:23,089 --> 00:07:24,456 արդյո՞ք այս տղաների ուղեղները, 147 00:07:24,456 --> 00:07:28,898 իրենց ձևով ու կառուցվածքով տարբեր են մեր ուղեղներից: 148 00:07:28,898 --> 00:07:31,902 Պատասխանը ոչ էր: 149 00:07:31,902 --> 00:07:35,006 Նրանք ավելի խելացի՞ են քան մենք: 150 00:07:35,006 --> 00:07:36,717 Նրանց հանձնարարեցին մի շարք կոգնիտիվ թեստեր, 151 00:07:36,717 --> 00:07:38,987 և պատասխանը իսկապես ոչ էր: 152 00:07:38,987 --> 00:07:42,315 Սակայն կար մի իսկապես հետաքրքիր տարբերություն 153 00:07:42,315 --> 00:07:44,423 այս հիշողության չեմպիոնների 154 00:07:44,423 --> 00:07:46,990 և սովորական մարդկանց ուղեղների միջև, որոնց հետ նրանց համեմատում էին: 155 00:07:46,990 --> 00:07:49,667 Երբ նրանք դրեցին այս տղաներին Ֆունկցիոնալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի մեքենայի մեջ, 156 00:07:49,667 --> 00:07:51,711 սկան արեցին իրենց ուղեղները 157 00:07:51,711 --> 00:07:56,717 մինչ նրանք անգիր էին անում թվեր, մարդկանց դեմքեր ու ձյան փաթիլների նկարներ, 158 00:07:56,717 --> 00:07:59,033 նրանք հայտնաբերեցին, որ հիշողության չեմպիոնների 159 00:07:59,033 --> 00:08:01,277 ուղեղները լուսավորում էին այլ մասերում 160 00:08:01,277 --> 00:08:03,288 քան մյուս մարդկանց ուղեղները: 161 00:08:03,288 --> 00:08:06,573 Արժե նշել, որ նրանք օգտագործում էին, կամ թվում էր թե օգտագործում էին 162 00:08:06,573 --> 00:08:10,790 ուղեղի այն մասը, որը պատասխանատու է տարածական հիշողության համար: 163 00:08:10,790 --> 00:08:17,033 Ինչու՞: Եվ կա՞ ինչ-որ մի բան, որ մենք կարող են սովորել սրանից: 164 00:08:17,033 --> 00:08:21,233 Մրցակցային հիշողության սպորտը 165 00:08:21,233 --> 00:08:24,081 նման է ռազմական մրցավազքի, 166 00:08:24,081 --> 00:08:27,125 որտեղ ամեն տարի մեկը հնարում է 167 00:08:27,125 --> 00:08:29,813 մի նոր ձև ավելի շատ նյութ, ավելի արագ հիշելու համար, 168 00:08:29,813 --> 00:08:31,652 իսկ հետո մնացած մրցակիցները պետք է կարողանան անել նույնը: 169 00:08:31,652 --> 00:08:33,500 Սա իմ ընկեր Բեն Փրիդմորն է, 170 00:08:33,500 --> 00:08:35,250 աշխարհի հիշողության եռակի չեմպիոնը: 171 00:08:35,250 --> 00:08:37,083 Նրա առջև իր գրասեղանի վրա 172 00:08:37,083 --> 00:08:40,777 կան խառնած խաղաքարտերի 36 տուփ, 173 00:08:40,777 --> 00:08:43,525 որը նա պատրաստվում է փորձել անգիր անել մեկ ժամում, 174 00:08:43,525 --> 00:08:47,881 օգտագործելով մի մեթոդ, որը նա էր հնարել և միայն նա էր տիրապետում դրան: 175 00:08:47,881 --> 00:08:49,792 Նա օգտագործել էր նմանատիպ մի մեթոդ 176 00:08:49,792 --> 00:08:52,234 հիշելու ճիշտ կարգը 177 00:08:52,234 --> 00:08:58,042 4,140 պատահական երկուական նիշերի 178 00:08:58,042 --> 00:09:00,944 կես ժամվա ընթացքում: 179 00:09:00,944 --> 00:09:02,875 Այո: 180 00:09:02,875 --> 00:09:06,423 Եվ թեև կան մի շարք ձևեր 181 00:09:06,423 --> 00:09:10,000 նյութը հիշելու այս մրցույթներում, 182 00:09:10,000 --> 00:09:12,892 բոլոր մեթոդները, որոնք օգտագործվում են, 183 00:09:12,892 --> 00:09:15,500 ի վերջո հանգում են մի հայեցակարգի, 184 00:09:15,500 --> 00:09:19,148 որը հոգեբանները կոչում են զարգացող կոդավորում: 185 00:09:19,148 --> 00:09:21,829 Եվ այս մեթոդը լավ ներկայացված է հիանալի պարադոքսի միջոցով 186 00:09:21,829 --> 00:09:23,875 հայտնի որպես Հացթուխ/հացթուխ պարադոքս, 187 00:09:23,875 --> 00:09:25,437 որը, հետևյալն է. 188 00:09:25,437 --> 00:09:28,333 եթե ես խնդրեմ երկու մարդու հիշել նույն բառը, 189 00:09:28,333 --> 00:09:29,900 եթե ես ասեմ մեկին 190 00:09:29,900 --> 00:09:33,527 «Հիշիր, որ կա մի տղա Հացթուխ անունով»: 191 00:09:33,527 --> 00:09:35,033 Դա իր անունն է: 192 00:09:35,033 --> 00:09:40,819 Իսկ մյուսին ասեմ, «Հիշիր, որ կա մի տղա, որը հացթուխ է»: 193 00:09:40,819 --> 00:09:44,061 Եվ որոշ ժամանակ հետո ես վերադառնամ իրենց 194 00:09:44,061 --> 00:09:47,100 և ասեմ, «Դուք հիշու՞մ եք այն բառը, 195 00:09:47,100 --> 00:09:48,477 որը ես ասել էի ձեզ մի քիչ առաջ։ 196 00:09:48,477 --> 00:09:50,275 Դուք հիշու՞մ եք այն»: 197 00:09:50,275 --> 00:09:53,542 Անձը, ում ասել էի, որ իր անունը Հացթուխ է 198 00:09:53,542 --> 00:09:55,861 ավելի քիչ հավանական է, որ կհիշեր նույն բառը 199 00:09:55,861 --> 00:09:59,712 քան այն անձը ում ասել էի, որ իր աշխատանքն է հացթուխ լինելը: 200 00:09:59,712 --> 00:10:02,791 Նույն բառն է, բայց տարօրինակ է, որ մի դեպքում հիշվում է, իսկ մյուս դեպքում՝ ոչ: 201 00:10:02,791 --> 00:10:04,768 Ի՞նչ է տեղի ունենում այստեղ: 202 00:10:04,768 --> 00:10:09,804 Հացթուխ անունն իրականում ոչինչ չի նշանակում Ձեզ համար: 203 00:10:09,804 --> 00:10:12,095 Այն ամբողջովին հեռու է 204 00:10:12,095 --> 00:10:15,333 Ձեր գլխում պտտվող բոլոր մյուս հիշողություններից: 205 00:10:15,333 --> 00:10:17,223 Բայց բոլորը գիտեն հացթուխ գոյականը, 206 00:10:17,223 --> 00:10:19,094 մենք ճանաչում ենք հացթուխների: 207 00:10:19,094 --> 00:10:21,123 Հացթուխները կրում են ծիծաղաշարժ սպիտակ գլխարկներ: 208 00:10:21,123 --> 00:10:22,750 Հացթուխների ձեռքերը ալյուրի մեջ են: 209 00:10:22,750 --> 00:10:24,825 Հացթուխներից լավ հոտ է գալիս, երբ նրանք վերադառնում են տուն: 210 00:10:24,825 --> 00:10:26,952 Միգուցե մենք նույնիսկ ճանաչում ենք հացթուխի: 211 00:10:26,952 --> 00:10:28,363 Եվ երբ մենք առաջին անգամ լսում ենք այդ բառը, 212 00:10:28,363 --> 00:10:31,208 մենք անմիջապես սկսում ենք կառուցել ասոցիացիաներ, 213 00:10:31,208 --> 00:10:35,279 որոնք ավելի ուշ օգնում են մեզ ավելի հեշտ հիշել այդ բառը: 214 00:10:35,279 --> 00:10:38,237 Հիշելու ամբողջ արվեստը, 215 00:10:38,237 --> 00:10:40,352 որի վրա հիմնված են այս մրցույթները, 216 00:10:40,352 --> 00:10:43,579 ինչպես նաև փաստերը ավելի լավ հիշելու արվեստը առօրյա կյանքում, 217 00:10:43,579 --> 00:10:47,565 հանգում է մեծատառ Հ-ով Հացթուխներին 218 00:10:47,565 --> 00:10:49,561 փոքրատառ հ-ով հացթուխների փոխակերպելուն, 219 00:10:49,561 --> 00:10:52,948 վերցնելով տեղեկատվությունը, որը բացակայում է համատեքստում 220 00:10:52,948 --> 00:10:55,254 նշանակությամբ ու իմաստաով, 221 00:10:55,254 --> 00:10:56,804 և փոխակերպել այն այնպես, 222 00:10:56,804 --> 00:10:58,979 որ այն դառնա իմաստալից 223 00:10:58,979 --> 00:11:03,764 Ձեր գլխում եղած մնացած ինֆորմացիայի հետ: 224 00:11:03,764 --> 00:11:07,498 Այս անելու համար ավելի մշակված մեթոդներից մեկը 225 00:11:07,498 --> 00:11:11,417 ստեղծվել է 2500 տարի առաջ հին Հունաստանում: 226 00:11:11,417 --> 00:11:13,395 Այն հայտնի էր հիշողության պալատ անունով: 227 00:11:13,395 --> 00:11:16,820 Ահա դրա ստեղծման պատմությունը: 228 00:11:16,820 --> 00:11:19,792 Կար մի բանաստեղծ Սիմոնիդես անունով, 229 00:11:19,792 --> 00:11:21,698 ով գնացել էր հանդիսավոր ճաշկերույթի: 230 00:11:21,698 --> 00:11:23,946 Իրականում նրան վարձել էին զվարճանքի համար, 231 00:11:23,946 --> 00:11:26,958 քանի որ այն ժամանակ, եթե Դուք ցանկանում էիք կազմակերպել յուրահատուկ խնջույք, 232 00:11:26,958 --> 00:11:30,170 Դուք չէիք վարձում դիջեյ, Դուք վարձում էիք բանաստեղծ: 233 00:11:30,170 --> 00:11:35,040 Եվ նա կանգնում է, ասմունքում իր բանաստեղծությունը, դուրս գալիս սրահի դռնից, 234 00:11:35,040 --> 00:11:40,152 և այդ պահին, ամբողջ ճաշկերույթի սրահը փլուզվում է՝ 235 00:11:40,152 --> 00:11:42,833 սպանելով ներսում գտնվող բոլորին: 236 00:11:42,833 --> 00:11:45,398 Այն ոչ միայն սպանում է բոլորին, 237 00:11:45,398 --> 00:11:49,262 այլ անճանաչելիորեն աղավաղում է բոլորի մարմինները: 238 00:11:49,262 --> 00:11:51,583 Ոչ ոք չի կարող ասել, թե ով կար ներսում, 239 00:11:51,583 --> 00:11:54,754 ոչ ոք չի կարող ցույց տալ, թե ով որտեղ էր նստած: 240 00:11:54,754 --> 00:11:56,993 Մարմինները չեն կարող պատշաճ կերպով թաղված լինել: 241 00:11:56,993 --> 00:12:00,836 Դա մի ողբերգություն է, որին գումարվել է մեկ այլ ողբերգություն: 242 00:12:00,836 --> 00:12:03,540 Սիմոնիդեսը, դուրսը կանգնած, 243 00:12:03,540 --> 00:12:05,671 ավերակների մեջ միակ ողջ մնացածը, 244 00:12:05,671 --> 00:12:09,307 փակում է իր աչքերը և գիտակցում է, 245 00:12:09,307 --> 00:12:11,845 որ իր մտքում 246 00:12:11,845 --> 00:12:16,990 նա կարող է տեսնել, թե ճաշկերույթի սրահում յուրաքանչյուր հյուրը որտեղ է նստած է եղել: 247 00:12:16,990 --> 00:12:19,333 Եվ նա բռնում է զոհվածների հարազատներին ձեռքերից 248 00:12:19,333 --> 00:12:23,391 ու ուղղորդում նրանց ավերակների միջով իրենց սիրելիների մոտ: 249 00:12:23,391 --> 00:12:26,655 Սիմոնիդեսը հասկանում է այդ պահին 250 00:12:26,655 --> 00:12:30,088 մի բան, որ ես կարծում էմ մենք բոլորս բնազդաբար գիտենք, 251 00:12:30,088 --> 00:12:32,500 որ չնայած նրա, որ մենք տկար ենք 252 00:12:32,500 --> 00:12:35,394 անուններ ու հեռախոսահամարներ անգիր անելու մեջ 253 00:12:35,394 --> 00:12:38,052 և մեր գործընկերներից բառացի հրահանգներ հիշելու գործում, 254 00:12:38,052 --> 00:12:43,542 մենք ունենք իսկապես բացառիկ տեսողական և տարածական հիշողություն: 255 00:12:43,542 --> 00:12:47,138 Եթե ես խնդրեմ ձեզ ասել ինձ առաջին 10 բառը 256 00:12:47,138 --> 00:12:49,602 այն պատմության, որը ես ձեզ պատմեցի Սիմոնիդիսի մասին 257 00:12:49,602 --> 00:12:52,090 հնարավոր է, որ ձեզ շատ դժվար լինի անել այն: 258 00:12:52,090 --> 00:12:54,404 Բայց ես կարող եմ գրազ գալ, 259 00:12:54,404 --> 00:12:57,087 որ եթե ես խնդրեի Ձեզ հիշել, 260 00:12:57,087 --> 00:13:01,643 թե ով է նստած թուխ խոսացող ձիու վրա 261 00:13:01,643 --> 00:13:03,641 ձեր ֆոյեյում հենց հիմա, 262 00:13:03,641 --> 00:13:05,966 դուք կկարողանաք տեսնել դա։ 263 00:13:05,966 --> 00:13:08,496 Հիշողության պալատի գաղափարը 264 00:13:08,496 --> 00:13:13,129 այս երևակայական երևույթ Ձեր մտքում ստեղծելու 265 00:13:13,129 --> 00:13:14,875 և այն պատկերներով լցնելու մեջ է, 266 00:13:14,875 --> 00:13:17,083 որոնք Դուք ուզում եք հիշել՝ 267 00:13:17,083 --> 00:13:20,412 ինչքան ավելի խենթ, ավելի տարօրինակ, ավելի արտառոց, 268 00:13:20,412 --> 00:13:24,012 ավելի զվարճալի, ավելի անպարկեշտ, ավելի նողկալի է պատկերը 269 00:13:24,012 --> 00:13:26,887 ավելի անմոռանալի այն կլինի։ 270 00:13:26,887 --> 00:13:29,721 Ահա մի խորհուրդ, որը 2000 տարուց ավելի հին է, 271 00:13:29,721 --> 00:13:32,506 որը կարելի է գտնել ամենավաղ լատինական հիշողության պայմանագրերում: 272 00:13:32,506 --> 00:13:34,335 Այսպիսով, ինպե՞ս է այն գործում: 273 00:13:34,335 --> 00:13:36,875 Ասենք թե Ձեզ հրավիրել են 274 00:13:36,875 --> 00:13:40,681 TED-ի բեմ ելույթ ունենալու 275 00:13:40,681 --> 00:13:43,215 և Դուք ուզում եք այն անգիր սովորել 276 00:13:43,215 --> 00:13:48,260 և Դուք ուզում եք անել այն այնպես, ինչպես Կեկերոնը կաներ, 277 00:13:48,260 --> 00:13:52,919 եթե նա հրավիրված լիներ TEDxRome-ին 2000 տարի առաջ: 278 00:13:52,919 --> 00:13:55,177 Դուք կարող եք 279 00:13:55,177 --> 00:14:00,396 պատկերացնել ինքներդ Ձեզ Ձեր տան դռան առջև: 280 00:14:00,396 --> 00:14:02,438 Եվ Դուք կարող եք պատկերացնել մի ինչ-որ 281 00:14:02,438 --> 00:14:05,946 ամբողջովին խենթ, անհեթեթ, անմոռանալի պատկեր, 282 00:14:05,946 --> 00:14:08,929 որը կհիշացնի Ձեզ այն բանի մասին, ինչի մասին, որ Դուք ուզում էք խոսել առաջինը, այն է՝ 283 00:14:08,929 --> 00:14:11,721 այս ամբողջովին արտառոց մրցույթը: 284 00:14:11,721 --> 00:14:14,554 Եվ հետո Դուք կմտնեք Ձեր տուն 285 00:14:14,554 --> 00:14:17,406 և կտեսնեք Թխվածքաբլիթ հրեշին 286 00:14:17,406 --> 00:14:19,293 պարոն Էդի վրա: 287 00:14:19,293 --> 00:14:20,562 Եվ այն կհիշեցնի Ձեզ, 288 00:14:20,562 --> 00:14:23,736 որ Դուք ուզում եք ներկայացնել Ձեր ընկեր Էդ Քուքին: 289 00:14:23,736 --> 00:14:26,400 Եվ հետո Դուք կտեսնեք Բրիթնի Սփիրսի մի նկար, 290 00:14:26,400 --> 00:14:29,212 որը կհիշեցնի Ձեզ այս ծիծաղաշարժ կատակը, որը Դուք ուզում եք պատմել: 291 00:14:29,212 --> 00:14:30,884 Եվ Դուք մտնում եք խոհանոց, 292 00:14:30,884 --> 00:14:32,729 և չորրորդ թեման, որի մասին դուք պատրաստվում եք խոսել 293 00:14:32,729 --> 00:14:35,667 այս տարօրինակ ճանապարհորդությունն էր, որին Դուք մասնակից եք դարձել մեկ տարի, 294 00:14:35,667 --> 00:14:40,631 և Դուք ունեք ընկերներ, որոնք կօգնեն Ձեզ հիշել այն: 295 00:14:40,631 --> 00:14:44,850 Ահա ինչպես են Հռոմեկան հռետորները անգիր արել իրենց ճառերը. 296 00:14:44,850 --> 00:14:48,244 ոչ բառ առ բառ, որը Ձեզ պարզապես կխենթացնի, 297 00:14:48,244 --> 00:14:50,656 այլ թեմա առ թեմա: 298 00:14:50,656 --> 00:14:53,563 Իրականում, «Թեմատիկ նախադասություն» արտահայտությունը, 299 00:14:53,563 --> 00:14:56,863 գալիս է հունական «topos» բառից, 300 00:14:56,863 --> 00:14:58,583 որը նշանակում է «տեղ»: 301 00:14:58,583 --> 00:15:00,150 Սա հետք է այն ժամանակվա, 302 00:15:00,150 --> 00:15:02,470 երբ մարդիկ մտածում էին հռետորության և հայտարարության արվեստի մասին 303 00:15:02,470 --> 00:15:04,708 այս տեսակի տարածական տերմիններով: 304 00:15:04,708 --> 00:15:06,645 «Առաջին հերթին» արտահայտությունը 305 00:15:06,645 --> 00:15:10,068 նշանակում է Ձեր հիշողության պալատի առաջին հերթը: 306 00:15:10,068 --> 00:15:12,048 Ես մտածեցի, որ սա հրաշալի էր, 307 00:15:12,048 --> 00:15:13,948 և իսկապես տարվեցի դրանով: 308 00:15:13,948 --> 00:15:16,696 Եվ ես հաճախեցի մի քանի հիշողության մրցույթներ: 309 00:15:16,696 --> 00:15:19,257 Եվ ես հասկացա, որ ուզում եմ ինչ-որ մի ավելի երկար բան գրել 310 00:15:19,257 --> 00:15:22,550 այս մրցակցային հիշողների ենթամշակույթի մասին: 311 00:15:22,550 --> 00:15:24,577 Սակայն կար խնդիր: 312 00:15:24,577 --> 00:15:27,325 Խնդիրը նրանում էր, որ հիշողության մրցույթը 313 00:15:27,325 --> 00:15:31,054 ահավոր ձանձրալի միջոցառում է: 314 00:15:31,054 --> 00:15:33,660 (Ծիծաղ) 315 00:15:33,660 --> 00:15:38,210 Իրավ, այն նման է մի խումբ մարդկանց, ովքեր դպրոցական քննական թեստ են հանձնում: 316 00:15:38,210 --> 00:15:39,904 Ամենադրամատիկն պահն այն ժամանակն է, 317 00:15:39,904 --> 00:15:41,283 երբ ինչ որ մեկը սկսում է մերսել իր քունքերը: 318 00:15:41,283 --> 00:15:44,321 Եվ ես լրագորղ եմ, ինձ պետք է ինչ որ մի բանի մասին գրել: 319 00:15:44,321 --> 00:15:48,098 Ես գիտեմ, որ այս մարդկանց ուղեղում տեղի է ունենում անհավատալի գործընթաց, 320 00:15:48,098 --> 00:15:50,198 բայց այն մատչելի չէ ինձ համար: 321 00:15:50,198 --> 00:15:52,917 Եվ ես հասկացա, եթե ես ուզում եմ պատմել այս պատմությունը, 322 00:15:52,917 --> 00:15:55,667 ես պետք է մի քիչ իրենց նման լինեմ։ 323 00:15:55,667 --> 00:15:59,248 Եվ այսպիսով ես սկսեցի փորձել անցկացնել 15 կամ 20 րոպե 324 00:15:59,248 --> 00:16:02,083 ամեն առավոտ մինչ Նյու-Յորք Թայմս կարդալը 325 00:16:02,083 --> 00:16:04,604 պարզաես փորձելով հիշել ինչ-որ մի բան: 326 00:16:04,604 --> 00:16:06,273 Միգուցե բանաստեղծություն: 327 00:16:06,273 --> 00:16:08,312 Միգուցե անուններ հին տարեգրքից, 328 00:16:08,312 --> 00:16:10,571 որը ես գնել էի շուկայից: 329 00:16:10,571 --> 00:16:16,067 Եվ ես հայտնաբերեցի, որ այն ահավոր հետաքրքիր է: 330 00:16:16,067 --> 00:16:18,145 Ես երբեք չէի ակնկալի դա։ 331 00:16:18,145 --> 00:16:21,508 Այն հետաքրքիր էր, քանի որ այն իրականում հիշողության վարժեցման մասին չէ: 332 00:16:21,508 --> 00:16:24,546 Դուք փորձում եք ավելի ու ավելի կատարելագործվել 333 00:16:24,546 --> 00:16:26,975 ստեղծագործելու 334 00:16:26,975 --> 00:16:29,869 այս ամբողջովին անհեթեթ, անպարկեշտ, զվարճալի 335 00:16:29,869 --> 00:16:33,994 և անմոռանալի պատկերները Ձեր մտքում: 336 00:16:33,994 --> 00:16:35,577 Եվ ես սրանով շատ տարվեցի: 337 00:16:35,577 --> 00:16:42,234 Սա ես եմ իմ ստանդարտ մրցակցային հիշողություն ունեցողի վարժեցման հանդերձանքով: 338 00:16:42,234 --> 00:16:44,200 Դրանք մի զույգ ձայնամեկուցացնող ականջակալներ են, 339 00:16:44,200 --> 00:16:47,609 և մի զույգ քողարկված պաշտպանիչ ակնոցներ, 340 00:16:47,609 --> 00:16:50,282 որոնք ունեն երկու փոքր ծակ, 341 00:16:50,282 --> 00:16:55,608 քանի որ շեղումը հիշողության մրցակիցների ամենամեծ թշնամին է: 342 00:16:55,608 --> 00:17:01,375 Ի վերջո ես վերադարձա նույն մրցույթին, որը ես լուսաբանել էի մեկ տարի առաջ: 343 00:17:01,375 --> 00:17:03,481 Եվ ես հասկանում էի, որ կարող եմ մասնակցել այդ մրցույթին 344 00:17:03,481 --> 00:17:06,783 որպես լրագրության մի փորձ։ 345 00:17:06,783 --> 00:17:11,304 Կարծում էի, որ այն կարող է լինել մի գեղեցիկ վերջաբան իմ ամբողջ ուսումնասիրության համար: 346 00:17:11,304 --> 00:17:15,042 Խնդիրը նրանում էր, որ փորձը հաջողվեց: 347 00:17:15,042 --> 00:17:17,779 Ես հաղթեցի մրցույթը, 348 00:17:17,779 --> 00:17:20,882 ինչն իրականում չպետք է պատահեր: 349 00:17:20,882 --> 00:17:26,731 (Ծափահարություններ) 350 00:17:26,731 --> 00:17:28,436 Հիմա շատ հաճելի է 351 00:17:28,436 --> 00:17:31,263 անգիր անել ճառերը, 352 00:17:31,263 --> 00:17:34,357 հեռախոսահամարներն ու գնումների ցուցակները, 353 00:17:34,357 --> 00:17:37,133 սակայն կարևորը դա չէ։ 354 00:17:37,133 --> 00:17:39,331 Սրանք պարզապես հնարքներ են: 355 00:17:39,331 --> 00:17:41,333 Դրանք աշխատող հնարքներ են, 356 00:17:41,333 --> 00:17:44,516 քանի որ դրանք հիմնված են մի քանի բավականին տարրական սկզբունքների վրա այն բանի մասին, 357 00:17:44,516 --> 00:17:46,292 թե ինչպես է մեր ուղեղը աշխատում: 358 00:17:46,292 --> 00:17:50,244 Եվ կարիք չունեք կառուցել հիշողության պալատներ 359 00:17:50,244 --> 00:17:52,250 կամ անգիր անել խաղաքարտերի տուփեր, 360 00:17:52,250 --> 00:17:54,263 որպեսզի կարողանաք օգտվել այս փոքր գաղափարից, այն մասին, 361 00:17:54,263 --> 00:17:56,907 թե ինչպես է աշխատում Ձեր ուղեղը: 362 00:17:56,907 --> 00:17:58,700 Մենք հաճախ խոսում ենք մեծ հիշողություն ունեցող մարդկանց մասին, 363 00:17:58,700 --> 00:18:01,000 կարծես այն իրենց բնածին պարգևն է, 364 00:18:01,000 --> 00:18:02,890 բայց դա այդպես չէ: 365 00:18:02,890 --> 00:18:06,658 Լավ հիշողությունը վարժեցնում են: 366 00:18:06,658 --> 00:18:10,127 Ամենատարրական մակարդակում, մենք հիշում ենք, երբ մենք կենտրոնանում ենք: 367 00:18:10,127 --> 00:18:13,333 Մենք հիշում ենք երբ, որ մենք ուժեղ հետաքրքրված ենք: 368 00:18:13,333 --> 00:18:14,854 Մենք հիշում ենք, երբ մենք կարող ենք 369 00:18:14,854 --> 00:18:17,625 ընկալել ինֆորմացիան և փորձը 370 00:18:17,625 --> 00:18:19,731 և հասկանում ենք, թե ինչու է այն իմաստալից մեզ համար, 371 00:18:19,731 --> 00:18:22,154 ինչու է այն կարևոր, 372 00:18:22,169 --> 00:18:25,098 երբ որ մենք կարող ենք վերափոխել այն ինչ-որ կերպ, 373 00:18:25,098 --> 00:18:26,592 որ այն իմաստ ունենա 374 00:18:26,592 --> 00:18:28,819 մեր գլխում պտտվող մնացած բոլոր ինֆորմացիայի հետ, 375 00:18:28,819 --> 00:18:34,079 երբ մենք կարող են փոխակերպել Հացթուխները հացթուների: 376 00:18:34,079 --> 00:18:36,505 Հիշողության պալատը, մեթոդները 377 00:18:36,505 --> 00:18:38,375 պարզապես դյուրացնող հնարքներ են: 378 00:18:38,375 --> 00:18:40,940 Իրականում, նրանք նույնիսկ իրական հնարքներ չեն: 379 00:18:40,940 --> 00:18:44,343 Նրանք աշխատում են, քանի որ նրանք ստիպում են Ձեզ աշխատել: 380 00:18:44,343 --> 00:18:48,283 Նրանք մի տեսակ հոգեբանական խորը ազդեցություն են թողնում, 381 00:18:48,283 --> 00:18:49,804 ստիպելով մեզ խորհել, 382 00:18:49,804 --> 00:18:54,032 որը մեզանից շատերը սովորաբար չեն անում: 383 00:18:54,032 --> 00:18:56,594 Բայց դրանք իրականում դյուրին հնարքներ չեն: 384 00:18:56,594 --> 00:18:59,450 Ահա այսպես է նյութը հիշելի դառնում: 385 00:18:59,450 --> 00:19:03,593 Եվ կարծում եմ, կա մի բան, որը ես կուզենայի, որ Դուք հիշեիք 386 00:19:03,593 --> 00:19:06,327 դա այն է ինչ Է.Փ-ին, 387 00:19:06,327 --> 00:19:10,125 ամնեզիայով տառապող մարդը, ով նույնիսկ չէր կարող հիշել որ նա հիշողության խնդիր ունի, 388 00:19:10,125 --> 00:19:11,615 փոխանցել էր ինձ, 389 00:19:11,615 --> 00:19:13,713 այն է, որ 390 00:19:13,713 --> 00:19:18,750 մեր կյանքը մեր հիշողությունների գումարն է: 391 00:19:18,750 --> 00:19:24,583 Որքա՞ն ենք մենք ցանկանում կորցնել 392 00:19:24,583 --> 00:19:28,250 արդեն իսկ մեր կարճատև կյանքերից 393 00:19:28,250 --> 00:19:35,210 մոռանալով մեզ մեր Բլեքբերիներում, այՖոներում, 394 00:19:35,210 --> 00:19:39,008 ուշադրություն չդարձնելով մարդուն, 395 00:19:39,008 --> 00:19:40,583 ով խոսում է մեզ հետ, 396 00:19:40,583 --> 00:19:42,654 լինելով այնքան ծույլ, որ մենք չենք կամենում 397 00:19:42,654 --> 00:19:46,344 խորը մտածել այս ամենի մասին: 398 00:19:46,344 --> 00:19:48,788 Ես իմ փորձից սովորեցի, 399 00:19:48,788 --> 00:19:52,185 որ աննախադեպ հիշողության կարողություններ 400 00:19:52,185 --> 00:19:54,188 թաքնված են մեզ բոլորիս մեջ: 401 00:19:54,188 --> 00:19:57,585 Եվ եթե Դուք ուզում եք վարել կյանք լի հիշողություններով, 402 00:19:57,585 --> 00:19:59,971 Դուք պետք է լինեք այնպիսի մարդ, 403 00:19:59,971 --> 00:20:02,937 ով հիշում է հիշել: 404 00:20:02,937 --> 00:20:04,706 Շնորհակալություն: 405 00:20:04,706 --> 00:20:07,796 (Ծափահարություն)