Return to Video

Ռիչարդ Բարանյուկ՝ Ոսուցում բաց աղբյուրներից

  • 0:00 - 0:01
    Ես Ռիչ Բարանյուկն եմ:
  • 0:01 - 0:04
    Եվ այսօր ես կցանկանայի խոսել որոշ գաղափարների շուրջ,
  • 0:04 - 0:07
    որոնք, կարծում եմ, շատ ընդհանրություններ ունեն այն բաների հետ,
  • 0:07 - 0:10
    որոնց մասին մենք խոսել ենք վերջին երկու օրերին:
  • 0:10 - 0:12
    Իրականում, տարբեր բնույթի այնքան կետեր կան անդրադառնալու,
  • 0:12 - 0:15
    որ շատ դժվար է լինելու այդ բոլորը համատեղել, բայց ես կփորձեմ դա անել:
  • 0:15 - 0:18
    Որևէ մեկը հիշու՞մ է սրանք:
  • 0:18 - 0:19
    (Ծիծաղ)
  • 0:19 - 0:25
    Լավ, սրանք երկար կյանք ունեցած ձայնապնակներն են, բայց սրանք էլ են փոխարինվել, այնպես չէ՞:
  • 0:25 - 0:28
    Վերջին երկու տասնամյակի ընթացքում սրանք ամբողջովին փոխարինվել են
  • 0:28 - 0:33
    աշխարհով մեկ տարածված այս տեսակի թվայնացված տեխնոլոգիաներով, այնպես չէ՞:
  • 0:33 - 0:35
    Եվ ես կարծում եմ, որ լավագույն ապացույցին ականատես եղանք այսօր` սրահ մտնելիս,
  • 0:35 - 0:39
    երբ Թոմասին նվագելիս տեսանք:
  • 0:39 - 0:42
    Երաժշտական աշխարհում կատարվում է այն,
  • 0:42 - 0:44
    որ ստղծվում է իր բնույթով նոր մշակույթ կամ էկոհամակարգ,
  • 0:44 - 0:46
    և եթե օգտագործենք «Apple»-ի բառերից,
  • 0:46 - 0:50
    կստանանք այսպիսի մի կարգախոս՝ մենք ստեղծում ենք, մասնատում ենք, խառնում ենք և գրառում ենք:
  • 0:50 - 0:53
    Այս ասելով` ես նկատի ունեմ այն, որ աշխարհում յուրաքանչյուրն ազատ է
  • 0:53 - 0:56
    և կարող է նոր երաժշտություն և երաժշտական նոր մտքեր ստեղծել:
  • 0:56 - 0:59
    Յուրաքանչյուրին թույլատրվում է պատճենել երաժշտական գաղափարները,
  • 0:59 - 1:01
    օգտագործել դրանք նոր ձևերով:
  • 1:01 - 1:04
    Յուրաքանչուրին թույլատրվում է խառնել մի քանի տեսակ երաժշտական ուղղություններ,
  • 1:04 - 1:06
    կապել այդ երաժշտական գաղափարները,
  • 1:06 - 1:10
    և մարդիկ կարող են ձայնագրել դրանք խտասկավառակի վրա կամ ստեղծել վերջնական արտադրանքներ, որից հետո կարելի է շարունակել այս գործընթացը:
  • 1:10 - 1:12
    Ինչպես արդեն ասացի, արդյունքում ստացվում է այն,
  • 1:12 - 1:15
    որ ստեղծվում է մի ուժեղ համայնք, որն ընդգրկում է մարդկանց,
  • 1:15 - 1:19
    ովքեր անդադար աշխատում են վերամիավորել երաժշտական գաղափարները,
  • 1:19 - 1:22
    նորացնել դրանք և ամեն ինչ պահել անընդհատ թարմացվող վիճակում:
  • 1:22 - 1:26
    Այսօրվա հիթային երգը անցած տարվա հիթային երգը չէ:
  • 1:26 - 1:28
    Բայց ես այսօր երաժշտության մասին խոսելու համար չեմ եկել:
  • 1:28 - 1:30
    Ես այստեղ եմ, որ գրքերից խոսեմ, պա՞րզ է:
  • 1:30 - 1:33
    Մասնավորապես խոսելու եմ գրքերի և այն կրթական նյութերի մասին,
  • 1:33 - 1:35
    որոնք մենք ամեն օր օգտագործում ենք դպրոցում:
  • 1:35 - 1:37
    Ինչ-որ մեկը ձեզնից երբևէ եղե՞լ է դպրոցում:
  • 1:37 - 1:38
    (Ծիծաղ)
  • 1:38 - 1:42
    Լավ, ինչ-որ մեկը տեղյա՞կ է,
  • 1:43 - 1:44
    որ աշխարհի բոլոր դպրոցներում ճգնաժամ է:
  • 1:44 - 1:47
    Հույս ունեմ, որ այժմ շատ ժամանակ չեմ վատնի դրա մասին խոսելու համար,
  • 1:47 - 1:50
    բայց ցանկանում եմ խոսել որոշ տարանջատումների մասին,
  • 1:50 - 1:53
    որոնք ի հայտ են գալիս, երբ հեղինակը գիրք է հրատարակում:
  • 1:53 - 1:55
    Իրականում, հրատարակման գործընթացը,
  • 1:55 - 1:57
    լինելով բարդ և ծախսատար
  • 1:57 - 1:59
    հանգեցնում է նրան, որ գրքերը թանկ են,
  • 1:59 - 2:02
    և այս գործընթացը մի տեսակ պատնեշ է ստեղծում գրքերի հեղինակների
  • 2:02 - 2:04
    և ընթերցողների միջև`
  • 2:04 - 2:08
    լինեն նրանք ուսուցիչներ, ուսանողներ, թե ուղղակի սովորական ընթերցողներ:
  • 2:08 - 2:11
    Եվ սա ավելի շատ վերաբերում է այն մարդկանց,
  • 2:11 - 2:15
    ովքեր չեն խոսում աշխարհի ամենատարածված լեզուներից մեկով, հատկապես անգլերենով:
  • 2:15 - 2:18
    Եվ ես կանվանեմ այս մարդկանց արգելագծից ներքև գտնվող «արհամարհվածներ»,
  • 2:18 - 2:20
    քանի որ նրանք իրոք զրկված են իրենց գիտելիքը
  • 2:20 - 2:22
    աշխահի հետ կիսելու գործընթացին մասնակցելու հնարավորությունից:
  • 2:22 - 2:25
    Այսպիսով, ես այսօր ցանկանում եմ խոսել այս գաղափարների վերհանման մասին,
  • 2:25 - 2:27
    գաղափարներ, որոնց ականատես ենք եղել երաժշտական մշակույթում,
  • 2:27 - 2:29
    և փորձենք վերիմաստավորել այն,
  • 2:29 - 2:33
    թե ինչ ենք մտածում գրքեր գրելու, դրանք օգտագործելու և դրանցով կրթելու մասին:
  • 2:33 - 2:35
    Այսպիսով, ահա թե ինչի մասին կցանկանայի խոսել,
  • 2:35 - 2:39
    և, հարցն այն է` ինչպես դուրս գանք այն վիճակից, որում գտնվում ենք, և հայտնվենք այն իրավիճակում, որի կարիքը ունենք:
  • 2:39 - 2:42
    Ուրեմն, առաջին բանը, որ կցանկանայի անել, մի փոքրիկ մտավոր փորձ կատարելն է:
  • 2:42 - 2:44
    Պատկերացրեք, որ վերցնում ենք աշխարհի բոլոր գրքերը:
  • 2:44 - 2:46
    Լավ, բոլորդ պատկերացրեք այդ գրքերը
  • 2:46 - 2:48
    և պատկերացրեք, որ պատռում եք դրանց էջերը:
  • 2:48 - 2:52
    Պատրեկացրեք, որ ազատվում եք էջերից և թվայնացնում եք դրանք
  • 2:52 - 2:56
    և հետո տեղավորում եք մեծ, փոխկապակցված, գլոբալ շտեմարանում:
  • 2:56 - 3:01
    Պատկերացրեք, որ դա մի հսկայական iTunes է, բայց գրքի համար:
  • 3:01 - 3:05
    Եվ հետո վերցրեք այդ նյութը և պատկերացրեք, թե բացում եք այդ ամբողջը այնպես,
  • 3:05 - 3:08
    որ մարդիկ կարողանան ձևափոխել այն, խաղալ դրա հետ, բարելավել այն:
  • 3:08 - 3:11
    Պատկերացրեք, որ այն դարձնում եք հասանելի, այնպես, որ աշխարհում յուրաքանչյուրը կարողանա մուտք ունենալ այս գիտելիքի մեջ,
  • 3:11 - 3:15
    և որ օգտագործում եք այս տեղեկատվական տեխնոլոգիան այնպես,
  • 3:15 - 3:18
    որ կարողանաք թարմացնել այդ բովանդակությունը, բարելավել այն, խաղալ դրա հետ.
  • 3:18 - 3:22
    ժամանակի առումով, դա տարիների փոխարեն ձեզնից կխլի ընդամենը վայրկյաններ:
  • 3:22 - 3:25
    Լավ, երկու տարին մեկ գրքի լույս տեսնող հրատարակությունների փոխարեն
  • 3:25 - 3:28
    պատկերացրեք ամեն 25 վայրկյանը մեկ լույս տեսնող հրատարակություններ:
  • 3:28 - 3:30
    Այսպիսով, պատկերացրեք, որ մենք կարող ենք անել դա
  • 3:30 - 3:33
    և պատկերացրեք, որ կարող ենք մարդկանց ներառել այս գործի մեջ:
  • 3:33 - 3:36
    Այս կերպ մենք կարող ենք կառուցել մի էկոհամակարգ ոչ միայն հեղինակների,
  • 3:36 - 3:40
    այլ նաև աշխարհի տարբեր լեզուներով խոսող բոլոր այն մարդկանց մասնակցությամբ,
  • 3:40 - 3:42
    ովքեր կարող են կամ ցանկանում են լինել հեղինակ,
  • 3:42 - 3:44
    և կարծում եմ, որ եթե դուք կարողանայիք անել դա, այն կկոչվեր,
  • 3:44 - 3:47
    դե, ես այն կանվանեմ, գիտելիքային էկոհամակարգ:
  • 3:47 - 3:49
    Իրականում ահա սա է երազանքը,
  • 3:49 - 3:51
    և ձեզ համար ավելի հասկանալի լինելու համար ասեմ,
  • 3:51 - 3:53
    որ մենք փորձում ենք այնպես անել, որ աշխարհում յուրաքանչյուրը,
  • 3:53 - 3:55
    նկատի ունեմ աշխարհում ցանկացած մարդ
  • 3:55 - 3:58
    կարողանա լինել իր սեփական ուսումնական դիջեյը՝
  • 3:58 - 4:01
    ատեղծելով ուսումնական նյութեր, կիսելով այն աշխարհի հետ,
  • 4:01 - 4:04
    մշտապես նորարարությունների ենթարկելով դրանք: Սա մեր երազանքն է:
  • 4:04 - 4:07
    Փաստորեն, այս երազանքը կամաց-կամաց իրագործվում է, այո՞:
  • 4:07 - 4:09
    Վերջին վեց ու կես տարիների ընթացքում
  • 4:09 - 4:11
    մենք Ռայս համալսարանում տքնաջան աշխատել ենք մի նախագծի վրա,
  • 4:11 - 4:13
    որը կոչվում է «Connexions», (կապեր),
  • 4:13 - 4:15
    և ես կցանկանայի մեր զրույցի մնացած մասում
  • 4:15 - 4:17
    մի փոքր պատմել,թե մարդիկ ինչ են անում
  • 4:17 - 4:21
    «Connexions»-ում, և դուք կարող եք մտածել,
  • 4:21 - 4:23
    որ սա Նիկոլաս Նեգրոպոնտի երեկվա ելույթի մեկ ուրիշ տարբերակն է.
  • 4:23 - 4:25
    նրանք աշխատում են մի սարքավորման ստեղծման վրա,
  • 4:25 - 4:27
    որի օգնությամբ կրթությունը հասանելի կլինի ամբողջ աշխարհին:
  • 4:27 - 4:31
    Մենք աշխատում ենք բաց-աղբյուր գործիքների և տեղեկատվության վրա, լա՞վ:
  • 4:31 - 4:33
    Դե այստեղ մենք խոսում ենք դրա հեռանկարի մասին:
  • 4:33 - 4:38
    Այպիսով «ստեղծել». ի՞նչ մասնագիտություն ունեն այն մարդիկ, ովքեր օգտագործում են այդպիսի գործիքներ:
  • 4:38 - 4:40
    Լավ, սկսենք այն բանից,
  • 4:40 - 4:44
    որ կա ինժեներ- դասախոսների մի խումբ, ովքեր եկել են սկսած Քեմբրիջից վերջացրած Կիոտոյից
  • 4:44 - 4:48
    և զարգացնում են էլէկտրամեխանիկայի տեղեկատվությունը,
  • 4:48 - 4:52
    որպեսզի ստեղծեն այն, ինչ ձեզ համար կարող է մի հսկայական դասագիրք թվալ,
  • 4:52 - 4:55
    այո՞, ներառում է էլէկտրական ինժեներության ամբողջ ոլորտը,
  • 4:55 - 4:57
    և ոչ միայն դա, այն կարող է հարմարեցվել
  • 4:57 - 5:00
    ցանկացած սեփական, առանձին կառույցների օգտագործմանը:
  • 5:00 - 5:05
    Օրինակ, մարդկանց դուր է գալիս Քիթի Ջոնսը՝ «արհամարհված»-ներից մեկը,
  • 5:05 - 5:10
    Իլինոիսի Շամփեյնում ապրող երաժշտության մասնավոր դասերի ուսուցչուհին,
  • 5:10 - 5:13
    ով ցանկացավ կիսվել աշխարհի հետ իր անհավանական երաժշտության բովանդակությամբ,
  • 5:13 - 5:15
    թե ինչպես սովորեցնել երեխաներին նվագել:
  • 5:15 - 5:21
    Այսօր նրա նյութերը օգտագործվում են ամսական 600.000 անգամ:
  • 5:21 - 5:23
    Ահռելի, ապշեցնող քանակ.
  • 5:23 - 5:27
    մեծամասամբ օգտագործում են Միացյալ Նահանգներում 12 դպրոցների միջոցով,
  • 5:27 - 5:31
    քանի որ յուրաքանչյուրը, ով ներառված է դպրոցական «վերականգնման ծրագրի» մեջ,
  • 5:31 - 5:34
    առաջին առարկան, որ կրճատվում է նրանց առարկաներից, երաժշտության դասաժամն է,
  • 5:34 - 5:36
    այսպիսով սա ցույց է տալիս, թե ինչպիսի ահռելի քաղց կա
  • 5:36 - 5:39
    այսպիսի բաց, ազատ տեղեկատվության համար:
  • 5:39 - 5:42
    Շատ ուսուցիչներ այս նյութերն են օգտագործում: Լավ, իսկ ի՞նչ կասեք մասնատման մասին:
  • 5:42 - 5:44
    Ի՞նչ կասեք դրանց պատճենման, վերաօգտագործման մասին:
  • 5:44 - 5:47
    Տեխասի Էլ Պասո համալսարանում մի խումբ կամավոր շրջանավարտներ
  • 5:47 - 5:52
    թարգմանում են ինժեներության այդ առաջնակարգ դասագրքերը,
  • 5:52 - 5:56
    և մեկ շաբաթվա ընթացքում դրանք դարձան ամենահայտնի նյութերից մեկը,
  • 5:56 - 6:01
    որ լայնորեն տարածվեց Լատինական Ամերիկայում, հատկապես Մեքսիկայում՝
  • 6:01 - 6:04
    շնորհիվ դրանց բաց, հասանելի բնույթի:
  • 6:04 - 6:07
    Մարդիկ, կամավորները և նույնիսկ ընկերությունները
  • 6:07 - 6:09
    թարգմանություններ են կատարում այնպիսի ասիական լեզուներով,
  • 6:09 - 6:11
    ինչպիսիք են չինարենը, ճապոներենը կամ թայերենը,
  • 6:11 - 6:15
    որպեսզի գիտելիքը ավելի տարածվի:
  • 6:15 - 6:18
    Լավ, իսկ ի՞նչ կասեք այն մարդկանց մասին, ովքեր միախառնում են այդ ամենը: Ի՞նչ ասել է միախառնել:
  • 6:18 - 6:21
    Միախառնել նշանակում է ստեղծել հարմարեցված դասընթացներ,
  • 6:21 - 6:24
    հարմարեցված գրքեր:
  • 6:24 - 6:26
    Ընկերությունները, ինչպիսին օրինակ «National Instruments»-ն է,
  • 6:26 - 6:32
    ավելացնում են շատ հզոր, ինտերակտիվ մոդելավորման ռեսուրուսների ներմուծում այս նյութերի մեջ,
  • 6:32 - 6:35
    որպեսզի մենք կարողանանք գերազանցել սովորական դասագրքերը,
  • 6:35 - 6:38
    քանի որ այժմ բոլոր դասագրքերի նյութերը կլինեն ինտերակտիվ,
  • 6:38 - 6:42
    դուք կարող եք խաղալ
  • 6:42 - 6:44
    և միևնույն ժամանակ սովորել:
  • 6:44 - 6:46
    Մենք աշխատում ենք «Ուսուցիչներ առանց սահմանների»(ՈՒԱՍ) հետ,
  • 6:46 - 6:48
    ովքեր շատ են հետաքրքրված մեր նյութերը միախառնելու գործով:
  • 6:48 - 6:52
    Նրանք պատրաստվում են «Connexions»-ը որպես հիմք օգտագործել,
  • 6:52 - 6:55
    որպեսզի զարգացնեն և տրամադրեն ուսուցանվող նյութը,
  • 6:55 - 6:57
    և սովորեցնեն ուսուցիչներին`
  • 6:57 - 6:59
    ինչպես ուսուցանել աշխարհի 84 երկրներում:
  • 6:59 - 7:07
    ՈՒԱՍ-ը ներկայումս Իրաքում ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալություն աջակցությամբ վերապատրաստում է 20.000 ուսուցիչների,
  • 7:07 - 7:10
    և նրանք կարևորում են այն միտքը,
  • 7:10 - 7:15
    որ իրենք կարող են նյութերը միախառնել և հարմարեցնել տեղի պահանջներին,
  • 7:15 - 7:18
    քանի որ զարգացող աշխարհում ապրող մարդկանց
  • 7:18 - 7:21
    շատ է դուր եկել ազատ տեղեկատվության ապահովումը,
  • 7:21 - 7:23
    որը վերածվում է ինչ-որ մշակութային իմպերիալիզմի:
  • 7:23 - 7:25
    Այդպիսով, եթե դուք մարդկանց հնարավորություն չտաք
  • 7:25 - 7:27
    նյութի բովանդակությունը փոխել,
  • 7:27 - 7:30
    այդ նյութը մայրենի լեզվով թարգմանել և դրանք տնօրինել
  • 7:30 - 7:32
    ապա լավ չի լինի:
  • 7:32 - 7:36
    Լավ, մյուս կազմակերպությունը, որի հետ մենք աշխատում ենք, Կալիֆոռնիայի Մերսեդ համալսարանն է,
  • 7:36 - 7:38
    մարդիկ լսել են Կալիֆոռնիայի Մերսեդ համալսարանի մասին:
  • 7:38 - 7:42
    Այն Կալիֆոռնիայի կենտրոնական հովտում բացված մի նոր համալսարան է,
  • 7:42 - 7:45
    որը սերտ համագործակցության մեջ է տեղի քոլեջների հետ:
  • 7:45 - 7:48
    Նրանք զարգացնում են գիտության և ինժեներության ուսումնական պլանը,
  • 7:48 - 7:53
    որպեսզի մեր համակարգի միջոցով աշխարհով մեկ տարածեն,
  • 7:53 - 7:57
    նրանք նաև փորձում են զարգացնել իրենց ծրագրային գործիքները «բաց աղբյուր»-ի սկզբունքներով:
  • 7:57 - 8:02
    Մենք աշխատել ենք ԱՄՀ-ի (առաջատար միկրո համակարգեր) կազմակերպության հետ,
  • 8:02 - 8:05
    որը «50% մինչև 15» անվամբ մի ծրագիր է իրականացնում.
  • 8:05 - 8:08
    որի նպատակն է մինչև 2015թվականը ինտերտենային կապը հասցնել աշխարհի բնակչության 50 տոկոսին:
  • 8:08 - 8:10
    Մենք պատրաստվում ենք
  • 8:10 - 8:13
    նրանց տեղեկատվությամբ ապահովել տարբեր լեզուներով:
  • 8:13 - 8:16
    Մենք նաև աշխատել ենք բազմաթիվ այլ կազմակերպությունների հետ:
  • 8:16 - 8:18
    Հատկապես, այն ծրագրերի հետ,
  • 8:18 - 8:20
    որոնց ֆինանսավորում է Hewlett հիմնադրամը ( դրամաշնորհ տրամադրող կազմակերպություն),
  • 8:20 - 8:24
    որը առաջատարի դեր է ստանձնել բաց տեղեկատվության ոլորտում:
  • 8:24 - 8:28
    Լավ, ինչ վերաբերում է գրառմանը, կարծում եմ, որ բավականին հետաքրքիր է:
  • 8:28 - 8:33
    Գրառումը մի հայեցակարգ է, որը թույլ է տալիս ստեղծել այս դասընթացներից մեկի շոշափելի տարբերակը,
  • 8:33 - 8:35
    և կարծում եմ, որ ձեզնից շատերը,
  • 8:35 - 8:41
    ավելի ճիշտ բոլորդ էլ երբևէ ստացել եք այս երաժշտական գրքերից:
  • 8:41 - 8:43
    Փոքրիկ նվեր ձեզ համար:
  • 8:43 - 8:46
    Որպեսզի արագ պատմեմ, ցույց կտամ այս օրինակի վրա:Սա ինժեներության դասագիրք է:
  • 8:46 - 8:50
    Այն մոտավերապես 300 էջ է՝ հաստ կազմով:
  • 8:51 - 8:54
    Սա արժե. ինչ-որ մեկը կարո՞ղ է գուշակել:
  • 8:55 - 8:57
    Ինչքա՞ն կարժենա սա գրախանութում:
  • 8:57 - 8:59
    Հանդիսատես: 65 դոլլար
  • 8:59 - 9:03
    Ռիչարդ Բարանյուկ: Սա ուսանողի համար կարժենա 22 դոլլար:
  • 9:03 - 9:05
    Իսկ ինչու՞ 22 դոլլար,
  • 9:05 - 9:07
    որովհետև այն հրատարակված է համաձայն պահանջի,
  • 9:07 - 9:10
    իսկ դրա պարունակությունը վերցրած է բաց նյութերի շտեմարանից:
  • 9:10 - 9:13
    Եթե այս գիրքը հրատարակված լիներ սովորական հրատարակչի կողմից,
  • 9:13 - 9:16
    այն կարժենար ամենաքիչը 122 դոլլար:
  • 9:16 - 9:19
    Ահա, թե ինչ ենք տեսնում՝
  • 9:19 - 9:23
    սա նյութականացման կամ հրատարակման գործընթացի սովորական` «մեկ հեղինակ» ձևի փոփոխարինումն է,
  • 9:23 - 9:26
    «խմբային համահեղինակության» մոդուլյար նյութերի հրապարակման,
  • 9:26 - 9:30
    որոնք հարմարեցվում են յուրաքանչյուր անհատական դասին,
  • 9:30 - 9:33
    և շատ էժան հրատարակվում են ըստ պահանջի,
  • 9:33 - 9:35
    կամ վաճառվում են Amazon (առցանց գրախանութ)-ի միջոցով,
  • 9:35 - 9:39
    կամ էլ հրատարակվում են հենց պահանջով, ինչպես Coop-ի դեպքում:
  • 9:39 - 9:43
    Եվ կարծում եմ, որ սա չափազանց հետաքրքիր ոլորտ է,
  • 9:43 - 9:48
    քանի որ հրատարակման այս «երկար շղթայի»-ի ետևում ընկած է մի ահռելի մեծ ոլորտ:
  • 9:48 - 9:52
    Մենք չենք խոսում Հարրի Փոթերի ավարտի մասին, այնտեղ՝ ձախ մասում:
  • 9:52 - 9:56
    Մենք խոսում ենք հիպեր երկրաչափական մասնակի դիֆերենցիալ հավասարումների գրքերի մասին:
  • 9:56 - 10:00
    Գրքեր, որոնց կրկնօրինակները տարեկան վաճառվում են հարյուրներով, հազարներով:
  • 10:00 - 10:04
    Ահռելի կայուն եկամուտ են ապահովում
  • 10:04 - 10:07
    այս «երկար շղթայի»-ի տակ, որոնք կարող են ոչ միայն ապահովել այնպիսի ծրագրեր, ինչպիսին մերն է,
  • 10:07 - 10:12
    այլ նաև ապահովել այս նոր՝ «ըստ պահանջի հարատարակողներ» ծրագիրը,
  • 10:12 - 10:15
    ինչպիսին Coop-ն է, որը հրատարակեց այս երկու գրքերը:
  • 10:15 - 10:18
    Եվ ես կարծում եմ, որ մեր այս ելույթից դուք ձեզ հետ պիտի տանեք այն գաղափարը,
  • 10:18 - 10:21
    որ միջնորդների անխուսափելի կրճատում է լինելու, լա՞վ:
  • 10:21 - 10:24
    Ազատում միջնորդներից: Ահա թե ինչ է լինելու հրատարակման արդյունաբերության մեջ,
  • 10:24 - 10:27
    և այն հասնելու է իր գագաթնակետին հաջորդ մի քանի տարիների ընթացքում,
  • 10:27 - 10:31
    և ես կարծում եմ, որ սա իրոք մեր օգուտի համար է, ամբողջ աշխարհի օգուտի համար է:
  • 10:31 - 10:33
    Լավ, իսկ ի՞նչը կդարձնի այս ամենը հնարավոր:
  • 10:33 - 10:35
    Ի՞նչը կօգնի, որ մեր այս երազանքը իրականություն դառնա:
  • 10:35 - 10:37
    Հազարավոր տեխնիկաներ կան,
  • 10:37 - 10:41
    և ես շատ եմ ցանկանում խոսել XML-ի (ընդլայնելի նշագրման լեզու) մասին:
  • 10:41 - 10:43
    Քանի՞սը գիտեն XML-ի մասին:
  • 10:43 - 10:45
    Օ՜, հիանալի է, սա է ցանցի ապագան, ճի՞շտ է:
  • 10:45 - 10:50
    Սա մեկնաբանության բովանդակության իմաստային պատկերացումն է,
  • 10:50 - 10:52
    և ինչպե՞ս մենք կարող ենք օգտագործել XML-ը այս դեպքում:
  • 10:52 - 10:55
    Սա փաթեթավորում է, որ մենք ենք անում այս էջերի շուրջը:
  • 10:55 - 10:58
    Հիշեք, մենք վերցնում ենք գիրքը, պատռեցի՞նք էջերը:
  • 10:58 - 11:01
    Լավ, իսկ ի՞նչ է անելու XML-ը:
  • 11:01 - 11:04
    Այն էջերը վերածելու է Lego-ի մասերի:
  • 11:04 - 11:06
    XML-ը Lego-ի վրա գտնվող այն կետերն են,
  • 11:06 - 11:10
    որոնք օգնում են բովանդակությունը համադրել բազմաթիվ տարբերակներով
  • 11:10 - 11:13
    և միևնույն ժամանակ ներկայացնում է բովանդակության բաշխման կառուցվածքը:
  • 11:13 - 11:16
    Այսպիսով, այն կօգնի վերցնել այս էկոհամակարգը,
  • 11:16 - 11:19
    ճի՞շտ է, իր սկզբնական վիճակով, ամբողջ բովանդակությամբ,
  • 11:19 - 11:21
    բոլոր պատռած էջերով,
  • 11:21 - 11:25
    և ստեղծել բարձր մակարդակի ուսուցանող մեքենաներ, պա՞րզ է.
  • 11:25 - 11:28
    գրքեր, դասընթացներ, դասընթացների շարք, հ՞ա:
  • 11:28 - 11:31
    Սա ձեզ հնարավորություն է տալիս անհատականացնել ուսուցման փորձը
  • 11:31 - 11:33
    յուրաքանչյուր ուսանողի համար, այնպես,
  • 11:33 - 11:36
    որ ամեն ուսանող կարողանա ունենալ գիրք կամ դասընթաց,
  • 11:36 - 11:39
    որը հարմարեցված կլինի իր սովորելու ձևին, ընդունակություններին,
  • 11:39 - 11:42
    լեզվին և այն ամենին, ինչ հետաքրքրում է իրեն:
  • 11:42 - 11:46
    Այն թույլ է տալիս վերօգտագործել նույն նյութը բազմաթիվ տարբերակներով,
  • 11:46 - 11:48
    զարմանալի թվացող նոր տարբերակներով:
  • 11:48 - 11:50
    Այն թույլ է տալիս փոխկապակցել գաղափարները՝
  • 11:50 - 11:54
    ցույց տալով, թե ինչպես են տարբեր ոլորտներ առնչվում մեկը մյուսի հետ:
  • 11:54 - 11:56
    Օրինակ կբերեմ իմ սեփական փորձը:
  • 11:56 - 11:59
    Մենք սկսեցինք այս գործը վեց ու կես տարի առաջ,
  • 11:59 - 12:01
    քանի որ ես ուսուցանում եմ այն, ինչ կարմիրով է նշված:
  • 12:01 - 12:05
    Եվ իմ հիմնական աշխատանքը, ինչպես Քրիսն ասաց, էլէկտրատեխնիկա դասավանդելն է:
  • 12:05 - 12:07
    Դասավանդում եմ «ազդանշանի մշակում»,
  • 12:07 - 12:10
    և իմ նպատակը կայանում է նրանում, որ ցույց տամ, որ այս մաթեմատիկան.
  • 12:10 - 12:13
    օ՜, մոտավերապես ձեզնից կեսը միանգամից քնեց, երբ տեսավ այս հավասարումը…
  • 12:13 - 12:14
    (Ծիծաղ)
  • 12:14 - 12:18
    Բայց այս չոր մաթեմատիկան իրականում գտնվում է այս հզոր և ուժեղ ցանցի կենտրոնում,
  • 12:18 - 12:22
    որը կապում է տեխնոլոգիաները:
  • 12:22 - 12:26
    Այն, իրոք, հետաքրքիր ծրագրեր է միմյանց կապում, ինչպիսին օրինակ երաժշտական սինթեզատորներն են,
  • 12:26 - 12:29
    որոնք միացվել են հսկայական տնտեսական հնարավորություններին,
  • 12:29 - 12:31
    բայց միևնույն ժամանակ պաշտպանվում են հեղինակային իրավունքները:
  • 12:31 - 12:34
    Եվ գլխումս մի միտք ծագեց, որ ինձ՝ ինժեներիս համար
  • 12:34 - 12:37
    անհնար է գրել այնպիսի գիրք, որը կներառեր այս ամբողջ դասընթացը:
  • 12:37 - 12:39
    Մենք խմբի կարիք ունեինք, որը մեզ կօգներ անել դա,
  • 12:39 - 12:43
    ինչպես նաև նոր գործիքների կարիք կար, որոնք կօգնեին փոխկապակցել այս գաղափարները:
  • 12:43 - 12:45
    Եվ ես կարծում եմ, որ մենք այդ ճանապարհին ենք, այն ճանապարհին,
  • 12:45 - 12:48
    որը կիրականացնի Մինսկիի երազանքը:
  • 12:48 - 12:50
    Այդ ժամանակ պատկերացրեք, որ գրադարանում բոլոր գրքերը
  • 12:50 - 12:52
    իսկապես կսկսեն խոսել միմյանց
  • 12:52 - 12:54
    և մարդկանց հետ, ովքեր ուսուցիչներ են,
  • 12:54 - 12:56
    հասկանու՞մ եք:
  • 12:56 - 13:00
    Ուսուցումը իրականում տարբեր գաղափարների փոխկապակցվածությունն է:
  • 13:00 - 13:05
    Լավ, վերադառնանք մաթեմատիկային:Պատկերացրեք, որ սա հնարավոր է:
  • 13:05 - 13:09
    Հնարավոր է, որ դուք սեղմեք ձեր նոր էլեկտրոնային գրքում եղած ցանկացած հավասարման վրա
  • 13:09 - 13:13
    և հնարավորություն ստանաք հետազոտել և փորձեր կատարել դրա հետ:
  • 13:13 - 13:17
    Դե պատկերացրեք ձեր երեխայի 7-րդ դասարանի հանրահաշվի գիրքը:
  • 13:17 - 13:19
    Դուք կարող եք սեղմել ցանկացած հավասարման վրա
  • 13:19 - 13:22
    և դուրս բերել մի փոքրիկ գործիք, որով կկարողանաք փորձեր կատարել,
  • 13:22 - 13:24
    միացնել, հասկանալ,
  • 13:24 - 13:26
    քանի որ մենք իրոք չենք հասկանում, մինչև չենք փոձում:
  • 13:26 - 13:31
    Նույն տիպի ծրագիր, ինչպիսին է mathML-ը, քիմիայի համար է:
  • 13:31 - 13:33
    Պատկերացրեք քիմիայի դասագիրքը, որը իրականում հասկանում է
  • 13:33 - 13:36
    մոլեկուլների ձևավորման կառուցվածքը:
  • 13:36 - 13:38
    Պատկերացրեք երաժշտական XML,
  • 13:38 - 13:41
    որը իրականում թույլ է տալիս ձեզ փորփրել երաժշտության իմաստային կառուցվածքը,
  • 13:41 - 13:43
    խաղալ դրա հետ, հասկանալ դա:
  • 13:43 - 13:46
    Զարմանալի չէ, որ բոլորին սա հետաքրքիր է, այնպես չէ՞:
  • 13:46 - 13:48
    Նույնիսկ այն երեք իմաստուն տղամարդկանց:
  • 13:48 - 13:49
    (Ծիծաղ)
  • 13:49 - 13:54
    Լավ, երկրորդ մեծ օգնականը. և այստեղ ես ստեցի:
  • 13:54 - 13:57
    Երկրորդ մեծ օգնականը մտավոր սեփականությունն է,
  • 13:57 - 13:59
    քանի որ, փաստորեն, ես այստեղ խոսեցի այն մասին,
  • 13:59 - 14:01
    թե ինչ հիանալի է երաժշտական մշակույթը:
  • 14:01 - 14:05
    Մենք կարող ենք կիսվել և գրառել, խառնել և ձայնագրել, բայց փաստորեն այդ ամենը անօրինական է:
  • 14:05 - 14:09
    Եվ մենք մեղադրում ենք ծովահեններին դրա համար, այդպես չէ՞,
  • 14:09 - 14:12
    քանի որ երաժշտությունը համարվում է սեփականություն:
  • 14:12 - 14:16
    Այն այժմ սեփականատեր ունի. դրանց սեփականատերերի մեծամասնությունը մեծ արդյունաբերություններ են:
  • 14:16 - 14:19
    Ահա, և այս ամենի գլխավոր մասն այն է, որ մենք չենք կարող թույլ տալ, որ այդպիսի բան պատահի:
  • 14:19 - 14:22
    Չենք կարող թույլ տալ, որ այդ Napster-ը (երաժշտական պորտալ) կրկնվի այստեղ:
  • 14:22 - 14:24
    Ուրեմն, մենք պետք է հենց սկզբից ամեն ինչ ճիշտ անենք,
  • 14:24 - 14:26
    և այն ինչ պետք է անենք,
  • 14:26 - 14:31
    դա մտավոր սեփականության պաշտպանության համակարգ գտնելն է, որը տարածումը կդարձնի ապահով
  • 14:31 - 14:33
    և հեշտ հասկանալի:
  • 14:33 - 14:37
    Եվ ոգեշնչումը մենք վերցնում ենք բաց-աղբյուր ծրագրից,
  • 14:37 - 14:41
    այնպիսի բաներից, ինչպիսիք են Linux-ը և GPL-ը (Ծրագրերի անվճար լիցենզավորում)
  • 14:41 - 14:43
    և այն ծրագրերից, որոնք արտոնագրում է Creative Commons-ը (ստեղծագործ աշխատանքնեի դիստրիբուտոր ընկերություն):
  • 14:43 - 14:45
    Քանի՞սն են լսել Creative Commons-ի մասին
  • 14:45 - 14:49
    Եթե չեք լսել, ուրեմն պետք է իմանաք դրա մասին: Այցելեք Creativecommons.org կայքը:
  • 14:49 - 14:52
    Connexions»-ում և այլ նախագծերում առկա ցանկացած նյութի ներքևի հատվածում
  • 14:52 - 14:56
    կարող եք տեսնել իրենց պատկերանիշը:
  • 14:56 - 14:59
    Սեղմելով այդ պատկերանշանի վրա՝ հայտնվում է դյուրամարս,
  • 14:59 - 15:02
    դյուրընթերնելի տեքստով մի փաստաթուղթ,
  • 15:02 - 15:05
    որը կոնկրետ բացատրում է ձեզ, թե ինչ կարող եք անել բովանդակության հետ:
  • 15:05 - 15:09
    Փաստորեն դուք ազատ եք. կարող եք այն տարածել, անել այդ ամենը.
  • 15:09 - 15:12
    պատճենել, փոխել այն, նույնիսկ կարող եք օգտագործել կոմերցիոն նպատակներով,
  • 15:12 - 15:15
    քանի դեռ դուք նշում եք հեղինակի անունը:
  • 15:15 - 15:17
    Քանի որ ուսումնական
  • 15:17 - 15:19
    և կրթական շատ հրատարակություններում
  • 15:19 - 15:25
    հիմնական գաղափարը գիտելիքի տարածումն է, ազդեցություն թողնելն է,ահա թե ինչում է խնդիրը:
  • 15:25 - 15:29
    Այդ նպատակով էլ մարդիկ գրում են, նույնիսկ առանց եկամուտ ունենալու մտադրության:
  • 15:29 - 15:31
    Այժմ մենք չենք խոսում Հարրի Փոթերի մասին, լա՞վ:
  • 15:31 - 15:33
    Մենք այդ «երկար շղթայի»-ի վերջին ենք մոտեցել:
  • 15:33 - 15:35
    Այս ամենի ետևում օրենքն է կանգնած,
  • 15:35 - 15:37
    այսպիսով, եթե ուզում եք այդ ամենը շատ ճիշտ կազմակերպել,
  • 15:37 - 15:39
    ուրեմն creative commons-ը ձեզ կօգնի:
  • 15:39 - 15:43
    Ավելի քան 43 միլիոն օբյեկտ
  • 15:43 - 15:45
    արտոնագրվել է Creative Commons License-ի կողմից:
  • 15:45 - 15:51
    Ոչ միայն տեքստեր, այլ նաև երաժշտություն, նկարներ, տեսագրություններ,
  • 15:51 - 15:53
    և իրականում ահռելի թվով մարդիկ
  • 15:53 - 15:56
    երաժշտություն են արտոնագրում,
  • 15:57 - 16:00
    որպեսզի հասանելի դարձնեն այն մարդկանց, ովքեր իրականացնում են այս ամբողջ գաղափարը՝
  • 16:00 - 16:02
    վերընտրում են, մասնատում են, խառնում են, ձայնագրում և տարածում են:
  • 16:02 - 16:06
    Այսպիսով, եզրափակելով՝ կցանկանայի խոսել մի քանի կետերի մասին:
  • 16:06 - 16:10
    Մենք ստեղծեցինք խմբերի գաղափարը: Մարդիկ օգտագործում են դա:
  • 16:10 - 16:16
    Ունենք ամսական մոտավորապես 500.000 յուրահատուկ հաճախորդներ՝ կոնկրետ մեր կայքում:
  • 16:16 - 16:20
    MIT-ը, որ բաց ուսումնական դասընթաց է և բաց բովանդակությամբ մեկ այլ հզոր կայք է,
  • 16:20 - 16:24
    նույն թվով հաճախորդներ ունի, բայց ինչպե՞ս ենք պահպանում դա:
  • 16:24 - 16:26
    Ինչպե՞ս ենք պահպանելու այն ապագայում,
  • 16:26 - 16:31
    և մարդիկ առաջին հերթին մտածում են որակի հսկողության մասին, ճի՞շտ է,
  • 16:31 - 16:34
    Քանի որ մենք ասում ենք, որ յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ:
  • 16:34 - 16:38
    Յուրաքանչյուրը կարող է կատարել ցանկացած փոփոխություն,
  • 16:38 - 16:40
    այդ իսկ պատճառով սա կարող է խնդիր դառնալ:
  • 16:40 - 16:43
    Մենք դրան երկար չսպասեցինք,
  • 16:43 - 16:47
    քանի որ մարդիկ սկսեցին նյութեր ավելացնել, օրինակ, կանանց ներքնազգեստի մասին,
  • 16:47 - 16:49
    որոնք, անկեղծ ասած, լավ նյութեր էին:
  • 16:49 - 16:52
    Միակ խնդիրը կայանում էր նրանում,
  • 16:52 - 16:55
    որ դա կրկնօրինակվել էր մի խոշոր ֆրանսիական ֆեմինիստական ամսագրից,
  • 16:55 - 16:58
    և երբ դուք մուտք եք գործում այդ ենթադրվող դասընթացի կայքը,
  • 16:58 - 17:02
    այն ցույց էր տալիս ներքնազգեստի վաճառքի համար նախատեսված կայքը, հասկանու՞մ եք:
  • 17:02 - 17:04
    Սա մի փոքր խնդիր է առաջացնում,
  • 17:04 - 17:07
    և մենք որակի վերահսկման վերաբերյալ ինչ-որ գաղափարի կարիք ունենք,
  • 17:07 - 17:11
    ու հենց այստեղ է ծագում վերանայման և մանրամասն քննարկման միտքը:
  • 17:11 - 17:13
    Լավ, դուք գալիս եք TED: Ինչու՞ եք գալիս TED:
  • 17:13 - 17:16
    Քանի որ Քրիսը և իր թիմը ապահովել են
  • 17:16 - 17:19
    գործունեության շա՜տ, շա՜տ բարձր որակ, ճի՞շտ է,
  • 17:19 - 17:21
    և ահա, մենք էլ պիտի նույն բանը անենք:
  • 17:21 - 17:24
    Եվ մենք պիտի կառուցվածքներ մշակենք,
  • 17:24 - 17:27
    այսպիսով մենք ձևավորում ենք սոցիալական ծրագիր,
  • 17:27 - 17:30
    որպեսզի հնարավրորություն տանք յուրաքանչյուրին կառուցել իր սեփական քննարկման գործընթացը,
  • 17:30 - 17:32
    և մենք դրան կոչում ենք «ոսպնյակներ».
  • 17:32 - 17:35
    հիմնականում, նրանք թույլ են տալիս յուրաքանչյուրին
  • 17:35 - 17:37
    զարգացնել իր սեփական քննարկման գործընթացը,
  • 17:37 - 17:41
    , որպեսզի հնարավոր լինի կենտրոնանալ տեղեկատվության շտեմարանի վրա,
  • 17:41 - 17:43
    որ նրանց համար իրոք կարևոր է թվում:
  • 17:43 - 17:46
    Եվ դուք նույնիսկ կարող եք TED-ը համարել պոտենցիալ «ոսպնյակ»:
  • 17:46 - 17:48
    Այսպիսով, կցանկանայի ավարտել ելույթս,
  • 17:48 - 17:53
    ասելով, որ դուք իրոք կարող եք դիտել սա որպես գործողություն սկսելու կոչ:
  • 17:53 - 17:58
    «Connexions»-ը և բաց տեղեկատվությունը գիտելիք տարածելու գաղափար ունեն:
  • 17:58 - 18:01
    Այստեղ բոլորդ չափազանց իրազեկ եք,
  • 18:01 - 18:03
    մեծ գիտելիքներ ունեք,
  • 18:03 - 18:05
    և կցանկանայի հրավիրել յուրաքանչյուրիդ
  • 18:05 - 18:09
    համագործակցելու նմանատիպ այլ նախագծերի հետ,
  • 18:09 - 18:13
    քանի որ կարծում եմ, որ միասին մենք կարող ենք փոխել կրթության պատկերը
  • 18:13 - 18:15
    և կրթական ոլորտում իրականցվող հրատարակչական գործընթացը:
  • 18:15 - 18:16
    Շնորհակալ եմ:
Title:
Ռիչարդ Բարանյուկ՝ Ոսուցում բաց աղբյուրներից
Speaker:
Richard Baraniuk
Description:

Ռայս համալսարանի դասախոս Ռիչարդ Բարանյուկը բացատրում է սկզբունքները, որոնցով աշխատում է «Connexions»-ը` իր բաց աղբյուրներով տրամադրվող առցանց կրթական համակարգը: Այն կրճատում է գրքերը՝ թույլ տալով ուսուցիչներին կիսել և ազատ կերպով փոփոխությունների ենթարկել դասընթացների նյութերը աշխարհի ցանկացած կետում:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
18:16
YSLU MA translators 2010-2012 added a translation

Armenian subtitles

Revisions