Return to Video

Դեն Դեննեթ: Գեղեցիկ, սեքսուալ, քաղցր, ծիծաղելի

  • 0:00 - 0:03
    Ես աշխարհով մեկ ճամփորդում եմ` ելույթներ ունենալով Դարվինի մասին
  • 0:03 - 0:05
    և սովորաբար ես խոսում եմ
  • 0:05 - 0:08
    Դարվինի` մտածողության տարօրինակ հակադարձման մասին:
  • 0:08 - 0:13
    Այդ վերնագիրը, այդ արտահայտությունը գալիս է մի քննադատից, վաղ շրջանի մի քննադատից,
  • 0:13 - 0:17
    եվ ես պարզապես շատ եմ սիրում այս պարբերությունը և կուզենայի կարդալ այն ձեզ համար:
  • 0:17 - 0:22
    <<Այս տեսության մեջ, որի հետ մենք գործ ունենք, Բացարձակ Տգիտությունն է վարպետը,
  • 0:22 - 0:27
    այնպես որ մենք պետք է որպես ամբողջ համակարգի հիմնարար սկզբունք հայտարարենք այն,
  • 0:27 - 0:30
    որ կատարյալ և գեղեցիկ մեքենա սարքելու համար
  • 0:30 - 0:33
    անհրաժեշտ չէ իմանալ, թե ինչպես սարքել այն:
  • 0:33 - 0:37
    Ուշադիր ուսումնասիրության դեպքում կտեսնեք, որ այս դրույթը`
  • 0:37 - 0:41
    խտացված ձևով, Տեսության էական իմաստն է,
  • 0:41 - 0:45
    և արտահայտում է մի քանի բառերով պարոն Դարվինի ամբողջ ասելիքը,
  • 0:45 - 0:49
    ով, մտածողության տարօրինակ հակադարձմամբ,
  • 0:49 - 0:52
    ասես կարծում է, որ Բացարձակ Տգիտությունը լիովին որակավորված է
  • 0:52 - 0:58
    Բացարձակ իմաստության տեղը զբաղեցնել ստեղծագործ հմտության ձեռքբերումներում>>:
  • 0:58 - 1:05
    Ճիշտ այդպես: Ճիշտ այդպես: Դա տարօրինակ հակադրում է:
  • 1:05 - 1:09
    Մի արարչագործ բրոշյուրում այս հրաշալի էջը կա:
  • 1:09 - 1:11
    "Թեսթ երկրորդ.
  • 1:11 - 1:15
    Դուք գիտե՞ք կառույց, որը չուներ կառուցող: Այո Ոչ:
  • 1:15 - 1:18
    Դուք գիտե՞ք նկար, որը չուներ նկարող: Այո Ոչ:
  • 1:18 - 1:22
    Դուք գիտե՞ք մեքենա, որը չուներ սարքող: Այո Ոչ:
  • 1:22 - 1:27
    Եթե 'Այո' եք պատասխանել, վերոնշյալներից որևէ մեկին, նշեք մանրամասներ:
  • 1:27 - 1:33
    Ա-հա: Ի նկատի ունեմ, դա իրոք-որ մտածողության տարօրինակ հակադարձում է:
  • 1:33 - 1:37
    Կարող էիք մտածել, որ խելամիտ է, որ
  • 1:37 - 1:41
    դիզայնը պահանջում է խելացի դիզայներ:
  • 1:41 - 1:43
    Սակայն Դարվինը ցույց է տալիս, որ սա պարզապես սխալ է:
  • 1:43 - 1:48
    Սակայն այսօր ես խոսելու եմ Դարվինի մեկ այլ տարօրինակ հակադրության մասին,
  • 1:48 - 1:54
    որ սկզբում նույնքան շփոթեցնող է, բայց ինչ-որ իմաստով նույնքան կարևոր:
  • 1:54 - 2:01
    Խելամիտ է թվում, որ մենք սիրում ենք շոկոլադային խմորեղեն, որովհետև այն քաղցր է:
  • 2:01 - 2:07
    Տղաներն այսպիսի աղջիկների հետևից են գնում, որովհետև նրանք սեքսուալ են:
  • 2:07 - 2:11
    Մենք պաշտում ենք փոքրիկ երեխաներին, որովհետև նրանք այնքան սիրուն են:
  • 2:11 - 2:20
    Եվ իհարկե, մեզ զվարճացնում են կատակները, քանի որ դրանք ծիծաղելի են:
  • 2:20 - 2:27
    Այս ամբողջը հակառակ ուղղությամբ է։ Եվ Դարվինը մեզ ցույց է տալիս, թե ինչու։
  • 2:27 - 2:35
    Սկսենք քաղցրից։ Մեր քաղցրի ատամը իրականում էվոլուցիայի արդյունքում վերափոխված քաղցրի դետեկտորն է,
  • 2:35 - 2:39
    քանի որ շաքարը բարձր էներգետիկ արժեք ունի, այն մեր մեջ ներդրվել է,
  • 2:39 - 2:44
    կոպիտ ասած, և հենց այդ պատճառով էլ մենք սիրում ենք շաքար։
  • 2:44 - 2:51
    Մեղրը քաղցր է, քանի որ մենք այն սիրում ենք, ոչ թե մենք այն սիրում ենք, որովհետև այն քաղցր է։
  • 2:51 - 2:56
    Մեղրի մեջ էապես քաղցր բան չկա։
  • 2:56 - 3:00
    Ինչքան էլ երկար նայենք գլյուկոզաի մոլեկուլներին,
  • 3:00 - 3:03
    չենք տեսնի, թե ինչու է նրանց համը քաղցր։
  • 3:03 - 3:09
    Հասկանալու համար, թե ինչու են նրանք քաղցր, պետք է նայենք մեր ուղեղներին։
  • 3:09 - 3:11
    Այսպիսով, եթե դուք մտածում եք, որ սկզբում եղել է քաղցրությունը,
  • 3:11 - 3:13
    և հետո մենք զարգացրել ենք քաղցրի նկատմամբ սեր,
  • 3:13 - 3:17
    դուք հակառակ պատկերացում ունեք․ դա պարզապես սխալ է․ ամեն ինչ իրականում հակառակն է։
  • 3:17 - 3:21
    Քաղցրությունն առաջացել է այն մեխանիզմի արդյունքում, որը էվոլուցիայի է ենթարկվել:
  • 3:21 - 3:25
    Եվ այս երիտասարդ կանանց մեջ ոչ մի էապես սեքսուալ բան չկա:
  • 3:25 - 3:30
    Եվ լավ է, որ չկա, որովհետև եթե լիներ,
  • 3:30 - 3:34
    Մայր բնությունը պրոբլեմ կունենար։
  • 3:34 - 3:39
    Ինչպե՞ս պետք է շիմպանզեներին ստիպեինք զուգավորվել։
  • 3:41 - 3:49
    Հիմա կարող է մտածեք, օհ, լուծում կա` հալուցինացիաներ։
  • 3:49 - 3:53
    Դա էլ է այդ անելու տարբերակ, բայց ավելի արագ ձև կա։
  • 3:53 - 3:56
    Շիմպանզեներին <<լարել>> այնպես, որ նրանց այդ տեսքը դուր գա,
  • 3:56 - 3:59
    և ակնհայտորեն դա նրանց դուր է գալիս։
  • 3:59 - 4:03
    Ընդամենն այդքանը։
  • 4:04 - 4:08
    Վեց միլիոն տարվա ընթացքում մենք ու շիմպանզեները զարգացել են տարբեր ձևերով։
  • 4:08 - 4:11
    Մեր մարմիննեը մազածածկույթից ազատվեցին, տարօրինակորեն,
  • 4:11 - 4:15
    իսկ նրանցը՝ այս կամ այն պատճառով ոչ։
  • 4:15 - 4:27
    Եթե մենք մազոտ լինեինք, հավանաբար դա կլիներ սեքսուալության բարձրակետը։
  • 4:27 - 4:32
    Մեր <<քաղցրասեր ատամը>> էվոլուցիայի է ենթարկվել և բնազդային նախընտրություն ձեռք բերեց բարձր էներգետիկ արժեք ունեցող սննդի նկատմամբ:
  • 4:32 - 4:35
    Այն շոկոլադե խմորեղենի համար չէ նախատեսված։
  • 4:35 - 4:38
    շոկոլադե խմորեղենը գերնորմալ խթանիչ է:
  • 4:38 - 4:40
    Այս տերմինը հնարել է Նիկո Տինբերգենը,
  • 4:40 - 4:42
    ով ճայերի հետ հայտնի փորձերն էր անում,
  • 4:42 - 4:46
    որտեղ նա հայտնաբերեց, որ ճայի կտուցի վրայի նարնջագույն կետը,
  • 4:46 - 4:48
    եթե ավելի մեծացվի ու վառ նարնջագույն դառնա,
  • 4:48 - 4:50
    ճայի ձագուկներն ավելի ուժեղ են այն կտցահարաում։
  • 4:50 - 4:53
    Դա նրանց համար գերխթանիչ է, և նրանց շատ էր դուր գալիս։
  • 4:53 - 4:57
    Այն, ինչ մենք տեսնում ենք շոկոլադե խմորեղենի դեպքում,
  • 4:57 - 5:02
    սա գերնորմալ խթանիչ է, որը խթանում է մեր մտադրությունների ուղղությունը:
  • 5:02 - 5:05
    Եվ շատ կան գերնորմալ խթանիչներ․ շոկոլադի թխվածքը դրանցից մեկն է։
  • 5:05 - 5:08
    Կան սեքսուալության շատ գերնորմալ խթանիչներ։
  • 5:08 - 5:14
    Եվ կա գեղեցկության գերնորմալ խթանիչ: Ահա մի շատ լավ օրինակ:
  • 5:14 - 5:19
    Կարևոր է, որ մենք սիրենք փոքրիկ երեխաներին, ու նրանց կեղտոտ տակաշորերը մեզ չվանեն:
  • 5:19 - 5:25
    Այսպիսով, երեխաները պետք է գրավեն մեր սերն ու խնամքը, և նրանք դա անում են:
  • 5:25 - 5:29
    Եվ, իմիջիայլոց, վերջերս արված մի ուսումնասիրություն ցույց է տալիս,
  • 5:29 - 5:32
    որ մայրերը նախընտրում են իրենց սեփական երեխայի կեղտոտ տակաշորի հոտը:
  • 5:32 - 5:35
    Այնպես որ բնությունն այստեղ գործում է տարբեր մակարդակների վրա:
  • 5:35 - 5:40
    Դիցուք, եթե երեխաներ ոչ թե այսպիսի տեսք ունենային, այլ այսպիսի,
  • 5:40 - 5:44
    մենք հենց դա կհամարեինք պաշտելի,
  • 5:44 - 5:50
    մենք կմտածեինք, աստված իմ, արդյոք ուզում եմ երբևէ գրկել սա:
  • 5:50 - 5:52
    Սա տարօրինալ հակադարձում է:
  • 5:52 - 5:59
    Իսկ հիմա, վերջապես ծիծաղելիի մասին: Իմ պատասխանն է, նույն պատմությունն է, նույն պատմությունը:
  • 5:59 - 6:03
    Այս մեկը դժվար է, սա այնքան էլ ակնհայտ չէ: Ահա թե ինչու ենք վերջում թողել:
  • 6:03 - 6:05
    Եվ ես չեմ կարողանա շատ բան ասել դրա մասին:
  • 6:05 - 6:11
    Բայց դուք պետք է էվոլուցիոն ձևով մտածեք, դուք պետք է մտածեք, թե ինչ դժվար աշխատանք կա, որ պետք է արվի,
  • 6:11 - 6:14
    դա կեղտոտ աշխատանք է, ինչ-որ մեկը պետք է այն անի,
  • 6:14 - 6:22
    այնքան կարևոր է, որ մեր մեջ ներդրվել է մեխանիզմ, որը մեզ պարգևատրում է, երբ հաջողությամբ անում ենք դա:
  • 6:22 - 6:26
    Ես կարծում եմ, որ մենք գտել ենք պատասխանը, ես և իմ գործընկերներից մի քանիսը:
  • 6:26 - 6:30
    Դա նեյրոնային համակարգ է, որը ներդրվել է ուղեղին բավարարություն պարգևելու համար,
  • 6:30 - 6:35
    երբ կատարում են ձանձրալի գրասենյակային աշխատանք:
  • 6:36 - 6:40
    Այս տեսանկյան մեր ազդագիրն այն է,
  • 6:40 - 6:43
    որ սա թերություններ վերացնելու բերկրանքն է:
  • 6:43 - 6:45
    Հիմա ես ժամանակ չեմ ունենա մանրամասն բացատրել դա,
  • 6:45 - 6:50
    սակայն կասեմ միայն, որ թերություններ վերացնելու որոշ տեսակներ են միայն բավարարության զգացում պարգևում:
  • 6:50 - 6:58
    Եվ մենք օգտագործում ենք հումորը որպես նեյրոգիտական զտիչ
  • 6:58 - 7:02
    հումորը միացնելով ու անջատելով, կատակի վահանակը պտտելով-
  • 7:02 - 7:04
    հիմա սա ծիծաղելի չէ... օ, հիմա ավելի ծիծաղելի է...
  • 7:04 - 7:06
    հիմա մի քիչ էլ կպտտենք... հիմա ծիծաղելի չէ....
  • 7:06 - 7:09
    այս ձևով, մենք կարող ենք իրոք ինչ-որ մի բան սովորել,
  • 7:09 - 7:11
    ուղեղի կառուցվածքի մասին,
  • 7:11 - 7:13
    ուղեղի ֆունկցիոնալ կառուցվածքի մասին:
  • 7:13 - 7:18
    Մեթյու Հըրլին սրա առաջին հեղինակն է: Մենք այն անվանում ենք Հըրլիի մոդել:
  • 7:18 - 7:22
    Նա համակարգչի մասնագետ է, Ռեգինալս Ադամսը հոգեբան է, և ահա ես,
  • 7:22 - 7:24
    մենք միասին գիրք ենք գրում:
  • 7:24 - 7:27
    Շատ շնորհակալություն:
Title:
Դեն Դեննեթ: Գեղեցիկ, սեքսուալ, քաղցր, ծիծաղելի
Speaker:
Dan Dennett
Description:

Ինչու՞ են երեխաներն գեղեցիկ: Ինչու՞ է խմորեղենը քաղցր: Դեն Դեննեթն ունի անսպասելի պատասխաններ. նա կիսում է մեզ հետ էվոլուցիայի հակաինտուիտիվ պատճառաբանությունը գեղեցիկիկ, քաղցր ու սեքսուալ բաների վերաբերյալ (դրան գումարած Մաթյու Հըրլիի նոր տեսությունը, թե ինչու են կատակները ծիծաղելի):

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
07:32
Meri Poghosyan added a translation

Armenian subtitles

Revisions