Return to Video

Էյմի Մալլինսը և նրա 12 զույգ ոտքերը

  • 0:00 - 0:03
    Մի անգամ մանկական թանգարանում ես խոսում էի
  • 0:03 - 0:05
    մոտ 300 երեխաների խմբի հետ, 6-8 տարեկան:
  • 0:05 - 0:09
    Եվ ինձ հետ բերել էի արհեստական ոտքերի մի ամբողջ պայուսակ՝
  • 0:09 - 0:11
    նույն այստեղ բերվածների պես,
  • 0:11 - 0:13
    և դրել էի սեղանի վրա, որպեսզի ցույց տամ երեխաներին:
  • 0:13 - 0:17
    Իմ փորձից արդեն գիտեմ, որ երեխաները բնությամբ շատ հետաքրքրասեր են
  • 0:17 - 0:19
    այն բաների նկատմամբ, ինչի մասին դեռ չգիտեն կամ չեն հասկանում,
  • 0:19 - 0:21
    կամ ինչ անծանոթ է նրանց:
  • 0:21 - 0:23
    Մեծահասակները միշտ սովորեցնում են նրանց վախենալ այն ամենից,
  • 0:23 - 0:26
    ինչ անծանոթ է՝
  • 0:26 - 0:29
    սահմանափակելով բնատուր հետաքրքրասիրությունը,
  • 0:29 - 0:32
    կամ, խափանելով հարցեր տալը,
  • 0:32 - 0:34
    հույս ունենալով, որ այդպես իրենց երեխաները ավելի դաստիարակված կթվան:
  • 0:34 - 0:38
    Ես վառ պատկերացնում եմ ցածր դասարանի ուսուցչուհուն՝ նախասենյակում կանգնած,
  • 0:38 - 0:41
    ով փորձում էր կարգադրել այդ երեխաներին խոսքերով. «Ինչ էլ անեք,
  • 0:41 - 0:43
    հանկարծ նրա ոտքերին շատ չնայեք»:
  • 0:43 - 0:45
    Բայց, անշուշտ, այդպես էլ լինելու էր:
  • 0:45 - 0:48
    Այդ իսկ պատճառով ես գնացի այնտեղ, ցանկանալով խրախուսել երեխաներին, որ նայեն և բացահայտեն:
  • 0:48 - 0:52
    Ես պայմանավորվեցի մեծահասակների հետ,
  • 0:52 - 0:55
    որ երեխաները ներս մտնեն մենակ՝ առանց մեծերի
  • 0:55 - 0:57
    մի քանի րոպեով:
  • 0:57 - 1:01
    Դռները բացվեցին և երեխաները հարձակվեցին սեղանի վրա, որտեղ դրված էին արհեստական ոտքերը,
  • 1:01 - 1:04
    ու սկսեցին պրոտեզները կսմթել, բզել և շարժել ոտքերի մատները,
  • 1:04 - 1:06
    ամբողջ ծանրությամբ հենվել վազքի համար նախատեսված պրոտեզների վրա՝
  • 1:06 - 1:08
    փորձելով թե ինչ կլինի նրանց հետ:
  • 1:08 - 1:10
    Եվ ես ասացի. «Երեխաներ, մի հատ արագ օգնեք ինձ:
  • 1:10 - 1:14
    Այսօր առավոտյան, երբ ես արթնացա, որոշեցի, որ ցանկանում եմ կարողանալ ցատկել տան վրայով.
  • 1:14 - 1:16
    ոչ այդքան մեծ՝ 2-3 հարկանոց:
  • 1:16 - 1:21
    Մտածեք թե ինչ կենդանու, կամ սուպեր հերոսի, կամ մուլտֆիլմի հերոսի,
  • 1:21 - 1:23
    կապ չունի՝ ցանկացած կերպարի,
  • 1:23 - 1:25
    ոտքեր կհագցնեիք իմ վրա, որ կարողանամ բարձր ցատկել»:
  • 1:25 - 1:28
    Եվ միանգամից լսեցի բղավոցներ. «Կենգուրուի /ագեվազի/»
  • 1:28 - 1:30
    «Ո՛չ, ո՛չ, ո՛չ: Պետք է լինեն գորտի ոտքեր»:
  • 1:30 - 1:32
    «Ո՛չ: Դա պետք է լինի Go Go Gadget-ի նման»։
  • 1:32 - 1:34
    «Ո՛չ, ո՛չ: Ինչ-որ մեկը Incredible-ներից»:
  • 1:34 - 1:37
    Եվ այլ նման անվանումներ, որոնք ես նույնիսկ չգիտեի:
  • 1:37 - 1:39
    Հանկարծ մի ութամյա աղջիկ ասաց.
  • 1:39 - 1:43
    «Լսիր, իսկ չե՞ս ցանկանա թռչել կարողանալ»:
  • 1:44 - 1:47
    Եվ բոլորը ինձ հետ միասին հիացած բացականչեցին. «Հաաաա՜...»
  • 1:47 - 1:49
    /Ծիծաղ/
  • 1:49 - 1:52
    Ահա այդպես, ես մի կնոջից,
  • 1:52 - 1:56
    ում երեխաները ակնկալում էին տեսնել որպես "հաշմանդամ"
  • 1:56 - 2:01
    վերածվեցի մի այլ մարդու՝ ով ունի այնպիսի ներուժ, որը իրենց համար դեռ անհասանելի էր:
  • 2:01 - 2:03
    Մարդ կարող է ունենալ նույնիսկ գերբնական ուժ:
  • 2:03 - 2:05
    Հետաքրքիր է:
  • 2:05 - 2:10
    Շատերդ հավանաբար տեսել էիք ինձ TED-ում 11 տարի առաջ,
  • 2:10 - 2:14
    որտեղ բազմիցս անգամ խոսում էին այն մասին, թե ինչպես է այս միջոցառումը փոխում մարդկանց կյանքը՝
  • 2:14 - 2:18
    և՛ խոսնակների, և՛ մասնակիցների: Եվ ես բացառություն չեմ նույնպես:
  • 2:18 - 2:24
    TED-ի այդ հանդիպումը հաջորդ տասնամյակի ընթացքում հիմք հանդիսացավ իմ կյանքի մյուս փորձությունների համար:
  • 2:24 - 2:29
    Այդ ժամանակ իմ ներկայացրած ոտքերի պրոտեզները համարվում էին այդ ոլորտի վերջին խոսքը:
  • 2:29 - 2:31
    Ես ունեի ածխածնային մանրաթելից պատրաստված արագավազքի համար պրոտեզներ,
  • 2:31 - 2:33
    որոնք կրկնօրինակում էին ընձառյուծի հետևի ոտքերի կառուցվածքը:
  • 2:33 - 2:35
    Նրանք էին, որոնք տեսաք երեկ բեմին:
  • 2:35 - 2:41
    Եվ ահա այս մի զույգը, որոնք շատ նման են բնականին, իրականում՝ ներկած սիլիկոնե ոտքեր են:
  • 2:41 - 2:45
    Այսպիսով, այս անգամ ես ունեի հնարավորություն հրավիրելու
  • 2:45 - 2:49
    այն մարդկանց, ովքեր հեռու են ավանդական բժշկական պրոտեզավորման ոլորտից,
  • 2:49 - 2:53
    որպեսզի ներդնեն իրենց տաղանդը գիտության և արվեստի մեջ՝
  • 2:53 - 2:55
    պատրաստելով արհեստական ոտքեր:
  • 2:55 - 3:00
    Այնպես, որ մենք այլևս չտարանջատենք ձևը, ֆունկցիան և էսթետիկականը՝
  • 3:00 - 3:02
    տալով նրանց տարբեր արժեքներ:
  • 3:02 - 3:06
    Բարեբախտաբար, շատերը արձագանքեցին իմ այդ հրավերին:
  • 3:06 - 3:11
    Հետաքրքիրն այն էր, որ ես սկսեցի այս նախաձեռնությունը ևս մեկ TED մասնակցի՝
  • 3:11 - 3:14
    Չի Թերլմանի հետ, ով, հուսով եմ, այսօր այստեղ նստած է։
  • 3:14 - 3:17
    Այն ժամանակ նա ID ամսագրի խմբագիրն էր,
  • 3:17 - 3:20
    և նա ինձ հատկացրեց ամսագրի գլխավոր էջը։
  • 3:20 - 3:23
    Այն դարձավ մի աներևակայելի ճամփորդության,
  • 3:23 - 3:25
    հետաքրքիր հանդիպումների սկիզբ։
  • 3:25 - 3:28
    Ինձ շատ տեղերից հրավիրում էին խոսելու
  • 3:28 - 3:31
    վազքի համար նախատեսված արհեստական ոտքերի մասին։
  • 3:31 - 3:34
    Մարդիկ մոտենում էին ինձ համաժողովին, իմ ելույթից հետո,
  • 3:34 - 3:36
    տղամարդիկ և կանաք։
  • 3:36 - 3:38
    Եվ հիմնականում խոսակցությունը ընթանում էր այսպես.
  • 3:38 - 3:42
    «Գիտեք, Էյմի, դուք շատ հմայիչ եք։
  • 3:42 - 3:44
    Դուք բոլորովին նման չեք հաշմանդամի»։
  • 3:44 - 3:45
    /Ծիծաղ/
  • 3:45 - 3:47
    Ես մտածում էի. «Դա հիանալի է,
  • 3:47 - 3:49
    որովհետև ես նույնպես ինձ չեմ համարում հաշմանդամ»:
  • 3:49 - 3:54
    Եվ այդ ժամանակ ես հասկացա,
  • 3:54 - 3:56
    որ կարելի է խոսել գեղեցկության մասին։
  • 3:56 - 3:59
    Ինչպիսի՞ն պետք է լինի գեղեցիկ կինը։
  • 3:59 - 4:01
    Որո՞նք են սեքսուալ մարմնի չափանիշները։
  • 4:01 - 4:03
    Եվ եթե խոսենք հասկացությունների մասին,
  • 4:03 - 4:06
    ապա ի՞նչ ենք հասկանում ասելով հաշմանդամ։
  • 4:06 - 4:09
    Օրինակ, Պամելա Անդերսոնի մարմնում ավելի շատ սիլիկոն կա, քան իմ։
  • 4:09 - 4:11
    Բայց ոչ ոք չի ասում, որ նա հաշմանդամ է։
  • 4:11 - 4:16
    /Ծիծաղ/
  • 4:17 - 4:21
    Այսպիսով, այդ ամսագիրը, գրաֆիկական դիզայներ Պիտել Սավիլի միջոցով
  • 4:21 - 4:26
    ընկավ նորաձևության դիզայներ Ալեքսանդր Մաքքուինի և ֆոտոնկարիչ Նիկ նայթի ձեռքը,
  • 4:26 - 4:28
    ովքեր նույնպես հետաքրքրված էին նույն հարցով, ինչ ես։
  • 4:28 - 4:31
    TED-ի հանդիպումից երեք ամիս անց ես հայտնվեցի ինքնաթիռում՝
  • 4:31 - 4:36
    գնում էի Լոնդոն, իմ առաջին ֆոտո նկարահանումների,
  • 4:36 - 4:37
    ահա այս շապիկի համար։
  • 4:37 - 4:40
    Նորաձև՞ է։
  • 4:40 - 4:44
    Դրանից երեք ամիս անց ես մասնակցեցի Ալեքանդր Մաքքունի նորաձևության ցուցադրությանը։
  • 4:44 - 4:49
    Ես հագել էի աճյունի փայտից փորագրած ոտքեր։
  • 4:49 - 4:52
    Ոչ ոք չկռահեց, որ նրանք արհեստական են, բոլորը կարծում էին, որ ուղղակի փայտից պատրաստած երկարաճիտ կոշիկներ են։
  • 4:52 - 4:54
    Ահա, նրանք այստեղ են։
  • 4:55 - 4:59
    Խաղողի ողկույզներ, մագնոլիաներ - ուղղակի հիանալի են:
  • 5:00 - 5:03
    Ամեն ինչում հարկավոր է պոեզիա։
  • 5:03 - 5:08
    Նույնիսկ անհետաքրքիր և անտեսված առարկան
  • 5:08 - 5:10
    պոեզիան տեղափոխում է արվեստի ոլորտ։
  • 5:10 - 5:16
    Մարդկանց վախեցնող առարկան այն կարող է փոխել այնպես,
  • 5:16 - 5:18
    որ մարդիկ սկսեն նայել,
  • 5:18 - 5:21
    խորասուզվել նրա մեջ
  • 5:21 - 5:23
    և միգուցե սկսեն հասկանալ այն։
  • 5:23 - 5:27
    Իմ մյուս արկածը ապացուցեց դա։
  • 5:27 - 5:31
    Նկարահանող Մեթյու Բառնիի ֆիլմում "The Cremaster Cycle" խորագրով
  • 5:31 - 5:34
    ես հանկարծակիորեն հասկացա,
  • 5:34 - 5:36
    որ իմ ոտքերը կարող են քանդակ հանդիսանալ։
  • 5:36 - 5:43
    Եվ այդ պահից սկսած ես սկսեցի այլ կերպ ընկալել մարդկային ոտքերը՝
  • 5:43 - 5:45
    ոչ միայն որպես միակ էսթետիկական նորմա։
  • 5:45 - 5:49
    Մենք ստեղծեցինք այն, ինչ մարդիկ կանվանեին ապակե ոտքեր,
  • 5:49 - 5:53
    բայց իրականում նրանք պատրաստված էին պոլիուրետանից,
  • 5:53 - 5:55
    որոնցից բոուլինգի գնդակներն են նաև պատրաստում։
  • 5:55 - 5:56
    Շա՜տ ծանր են։
  • 5:56 - 5:58
    Հետո մենք պատրաստեցինք այս ոտքերը` պատված հողով,
  • 5:58 - 6:02
    որոնց միջից աճում էր կարտոֆիլ, իսկ վերևում` ճակնդեղ,
  • 6:02 - 6:04
    սիրունիկ ոտքի մատիկներով։
  • 6:04 - 6:06
    Սա էլ է լավ նկար։
  • 6:06 - 6:08
    Մի ուրիշ կերպար՝ կիսակնոջ, կիսա-ընձառյուծի:
  • 6:08 - 6:10
    Սա մի փոքրիկ մեծարանք է ինձ, որպես մարզիկի։
  • 6:10 - 6:13
    14 ժամ տևեց այս պրոտեզների շպարումը,
  • 6:13 - 6:17
    որպեսզի ստանանք այս էակի կերպարը՝ միաձուլված թաթերով,
  • 6:17 - 6:21
    ճանկերով և շուրջը պտտվող պոչով՝
  • 6:21 - 6:23
    մողեսի պես։
  • 6:23 - 6:24
    /Ծիծաղ/
  • 6:25 - 6:29
    Հետո մենք պատրաստեցինք ևս մեկ զույգ ոտքերի պրոտեզներ՝
  • 6:29 - 6:31
    ծովամորի շոշափուկի նման։
  • 6:31 - 6:33
    Նույնպես պոլիուրետանից են։
  • 6:33 - 6:36
    Միակ նպատակը, որի համար կարող են ծառայել այս ոտքերը,
  • 6:36 - 6:39
    ֆիլմի շրջանակներից դուրս՝
  • 6:39 - 6:42
    դա արթնացնել զգացմունքները և բոցավառել երևակայությունը։
  • 6:42 - 6:45
    Այնպես որ երևակայությունը կարևոր է։
  • 6:45 - 6:51
    Այսօր ես ունեմ բազմաթիվ ոտքերի պրոտեզներ,
  • 6:51 - 6:53
    որոնք պատրաստվել են տարբեր մարդկանց կողմից ինձ համար:
  • 6:53 - 6:57
    Եվ նրանցից ամեն մեկը փոխում է իմ վերաբերմունքը ոտքերիս տակ գտնվող մակերեսի նկատմամբ։
  • 6:57 - 6:59
    Ես նաև կարող եմ փոխել իմ հասակը։
  • 6:59 - 7:01
    Ես ունեմ 5 հատ տարբեր բարձրության ոտքեր։
  • 7:01 - 7:03
    /Ծիծաղ/
  • 7:03 - 7:05
    Այսօր իմ հասակը 185 սմ է։
  • 7:05 - 7:08
    Այս ոտքերը պատրաստվել էին մոտ մեկ տարի առաջ
  • 7:08 - 7:10
    Դորսեթ Օրթոպեդիկ կենտրոնում, Անգլիայում։
  • 7:10 - 7:12
    Երբ ես բերեցի նրանք ինձ հետ Մանհեթեն,
  • 7:12 - 7:14
    և հագա մի շատ մոդայիկ տոնախմբության ժամանակ,
  • 7:14 - 7:17
    մի աղջիկ, ով տարիներ ի վեր գիտեր ինձ
  • 7:17 - 7:19
    173 սմ բնական հասակով
  • 7:19 - 7:21
    ուղղակի ապշել էր, երբ տեսավ ինձ։
  • 7:21 - 7:24
    Նա ասաց. «Բայց դու այնքան բարձրահասակ ես»։
  • 7:24 - 7:26
    Եվ ես ասացի. «Գիտեմ։ Հավե՞ս է չէ»։
  • 7:26 - 7:28
    Այն ինչ-որ չափ նման է հավելյալ ոտնափայտեր կրելուն:
  • 7:28 - 7:31
    Բայց արդեն դժվարանում եմ ցածր դռների միջով անցնել՝
  • 7:31 - 7:33
    չէի սպասում, որ դա երբևէ այդպես կլինի:
  • 7:33 - 7:36
    Եվ դա ինձ զվարճացնում էր։
  • 7:36 - 7:38
    Նա նայեց ինձ
  • 7:38 - 7:40
    ու ասաց. «Էյմի, դա արդարացի չէ»։
  • 7:40 - 7:43
    /Ծիծաղ/
  • 7:43 - 7:45
    /Ծափահարություններ/
  • 7:45 - 7:49
    Եվ ամենացնցողը այն էր, որ նա ասում էր դա ամենայն լրջությամբ։
  • 7:49 - 7:51
    Դա արդարացի չէ, որ դու կարողանում ես փոխել քո հասակը,
  • 7:51 - 7:53
    ըստ քո ցանկության։
  • 7:53 - 7:55
    Այդ ժամանակ ես հասկացա,
  • 7:55 - 7:58
    որ հաշմանդամի երկխոսությունը հասարակության հետ
  • 7:58 - 8:00
    խորիմաստորեն փոխվել է
  • 8:00 - 8:02
    վերջին տասնամյակի ընթացքում:
  • 8:02 - 8:07
    Այն այլևս թերությունները հաղթահարելու մասին չէ:
  • 8:07 - 8:09
    Այն ավելի շատ զարգացման, ավելացման մասին է:
  • 8:09 - 8:13
    Երկխոսություն է ներուժի մասին:
  • 8:13 - 8:18
    Արհեստական վերջույթը այլևս կորստի խորհրդանիշ չէ:
  • 8:18 - 8:21
    Այն նշանակում է, որ այն մարդը, ով կրում է դա,
  • 8:21 - 8:24
    կարող է լրացնել տվյալ բացը ցանկացած բանով,
  • 8:24 - 8:26
    ինչ կստեղծի նա:
  • 8:26 - 8:29
    Այն մարդիկ, ում հասարակությունը համարում էր հաշմանդամ,
  • 8:29 - 8:34
    հիմա կարող են սեփական ինքնության արարիչը հանդիսանան,
  • 8:34 - 8:36
    շարունակել փոխել իրանց,
  • 8:36 - 8:38
    ստեղծել նոր մարմին՝
  • 8:38 - 8:41
    լրացնելով բաց տարածքը:
  • 8:41 - 8:46
    Հիմա ինձ շատ գրավում է այն փաստը,
  • 8:46 - 8:50
    որ միավորելով վերջին խոսքի տեխնոլոգիան՝
  • 8:50 - 8:52
    ռոբոտները, բիոնիկան
  • 8:52 - 8:54
    պոեզիայի հետ
  • 8:54 - 9:00
    մենք ավելի լավ ենք հասկանում կոլեկտիվ մարդկայնության ֆենոմենը:
  • 9:00 - 9:05
    Կարծում եմ, եթե մենք ցանկանում ենք բացահայտել
  • 9:05 - 9:07
    մարդկային բնության ողջ ներուժը,
  • 9:07 - 9:11
    ապա մենք պետք է սկսցենք ուրախանալ այսպիսի ցնցող հնարավորություններով
  • 9:11 - 9:14
    և այն բոլոր հիանալի թերություններվ, որոնք մենք ունենք:
  • 9:14 - 9:17
    Մտքիս են գալիս շեքսպիրյան Շեյլոքի խոսքերը.
  • 9:17 - 9:21
    «Եթե ծակծկեք մեզ, արդյո՞ք չենք արյունահոսի,
  • 9:21 - 9:24
    և եթե խուտուտ տաք մեզ, արդյո՞ք չենք ծիծաղա»։
  • 9:24 - 9:27
    Մարդու բնությունն
  • 9:27 - 9:29
    ու ներքին պատենցիալն է,
  • 9:29 - 9:32
    որ դարձնում են մեզ գեղեցիկ:
  • 9:32 - 9:33
    Շնորհակալություն
  • 9:33 - 9:40
    /Ծափահարություններ/
Title:
Էյմի Մալլինսը և նրա 12 զույգ ոտքերը
Speaker:
Aimee Mullins
Description:

Մարզիկ, դերասանուհի և ակտիվիստ Էյմի Մալլինսը խոսում է իր բազմաթիվ զարմանահրաշ արհեստական ոտքերի մասին, որոնք տվել են նրան գերբնական ուժ՝ արագություն, գեղեցկություն և հավելյալ 15.2 սմ հասակ... Բավականին հեշտությումբ Էյմին փոխում է մեր պատկերացումները մարդկային մարմնի մասին։

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
09:46
Luiza Hakobyan added a translation

Armenian subtitles

Revisions