Return to Video

Շերիլ Սենդբերգ․ Ինչու այդքան քիչ կին ղեկավար կա

  • 0:00 - 0:02
    Այս սենյակում այսօր հավաքված բոլորս,
  • 0:02 - 0:05
    եկենք սկսենք ընդունելով, որ մենք հաջողակ ենք։
  • 0:05 - 0:07
    Մենք չենք ապրում աշխարհում,
  • 0:07 - 0:09
    որտեղ ապրում էին մեր մայրերը, մեր տատիկները,
  • 0:09 - 0:12
    որտեղ կանանց համար մասնագիտության ընտրությունը այդքան սահմանափակ էր։
  • 0:12 - 0:14
    Եվ եթե դուք այսօր այս սենյակում եք,
  • 0:14 - 0:16
    մեզանից շատերը մեծացել են մի աշխարհում,
  • 0:16 - 0:19
    որտեղ մենք ունեինք հիմնական քաղաքացիական իրավունքներ։
  • 0:19 - 0:21
    Եվ զարմանալիորեն, մենք դեռևս ապրում ենք մի աշխարհում,
  • 0:21 - 0:23
    որտեղ որոշ կանայք այդ իրավուքներից զուրկ են։
  • 0:23 - 0:25
    Բայց այդ ամենը մի կողմ դրած, մենք դեռևս խնդիր ունենք,
  • 0:25 - 0:27
    և այն իրական խնդիր է։
  • 0:27 - 0:29
    Խնդիրը հետևյալն է․
  • 0:29 - 0:31
    կանայք չեն հասնում
  • 0:31 - 0:33
    ղեկավար պաշտոնի որևէ մասնագիտության մեջ
  • 0:33 - 0:35
    աշխարհում և ոչ մի տեղ։
  • 0:35 - 0:37
    Թվերը դա շատ պարզ ցույց են տալիս։
  • 0:37 - 0:39
    190 երկրների նախագահներից
  • 0:39 - 0:41
    միայն ինն են կին։
  • 0:41 - 0:43
    Աշխարհում բոլոր պարլամենտների անդամների
  • 0:43 - 0:45
    13 տոկոսն է կին։
  • 0:45 - 0:47
    Կորպորատիվ սեկտորում
  • 0:47 - 0:49
    ղեկավար պաշտոնի կանայք,
  • 0:49 - 0:51
    տնօրեններ, խորհրդի անդամներ,
  • 0:51 - 0:54
    կանայք 15-16 տոկոս են կազմում։
  • 0:54 - 0:56
    Թվերը չեն փոխվել 2002թ․-ից
  • 0:56 - 0:59
    և շարժվում են սխալ ուղղությամբ։
  • 0:59 - 1:01
    Եվ նույնիսկ շահույթ չհետապնդող կազմակերպությունների աշխարհում,
  • 1:01 - 1:03
    մի աշխարհ, որը մենք երբեմն համարում ենք,
  • 1:03 - 1:05
    առավելապես կանանց կողմից ղեկավարվող,
  • 1:05 - 1:07
    ղեկավար կանայք 20 տոկոսն են կազմում։
  • 1:07 - 1:09
    Մենք ունենք նաև մեկ այլ խնդիր,
  • 1:09 - 1:12
    կանայք ավելի ծանր ընտրության առաջ են կանգնած
  • 1:12 - 1:15
    մասնագիտական հաջողության և անձնական իրագործման միջև։
  • 1:15 - 1:17
    ԱՄՆ-ում վերջերս կատարված մի ուսումանսիրություն
  • 1:17 - 1:20
    ցույց տվեց, որ ամսուսնացած ավագ մենեջերներից
  • 1:20 - 1:23
    ամուսնացած տղամարդկանց երկու երրորդն ունի երեխաներ,
  • 1:23 - 1:26
    իսկ կանանց միայն մեկ երրորրդն է, որ երեխաներ ունի։
  • 1:26 - 1:28
    Մի քանի տարի առաջ ես Նյու-Յորքում էի,
  • 1:28 - 1:30
    և փորձում էի գործարք կնքել,
  • 1:30 - 1:32
    ես Նյու-Յորքյան ժամանակակից մասնավոր գրասենյակներից մեկում էի,
  • 1:32 - 1:34
    կարող եք պատկերացնել։
  • 1:34 - 1:37
    Ես հանդիպման եմ, մոտ երեք ժամ տևող հանդիպում էր,
  • 1:37 - 1:40
    և երկու ժամ անց, ընդմիջում եղավ բնական կարիքները բավարարելու համար,
  • 1:40 - 1:42
    և բոլորը կանգնեցին,
  • 1:42 - 1:44
    և գործընկերը, որը կազմակերպել էր հանդիպումը,
  • 1:44 - 1:46
    շփոթված տեսք ընդունեց։
  • 1:46 - 1:48
    Եվ ես հասկացա, որ նա չգիտի
  • 1:48 - 1:50
    թե որտեղ է կանանց զուգարանը իր գրասենյակում։
  • 1:50 - 1:52
    Եվ ես սկսեցի շուրջս նայել, արկղեր փնտրել,
  • 1:52 - 1:55
    մտածելով, որ իրենք նոր են տեղափոխվել, բայց չտեսա ոչ մի արկղ։
  • 1:55 - 1:58
    Եվ ես ասացի․ «Դուք հենց նո՞ր եք տեղափոխվել այս գրասենյակ»։
  • 1:58 - 2:01
    Նա ասաց․ «Ոչ, մենք մոտ մեկ տարի է այստեղ ենք»։
  • 2:01 - 2:04
    Ես ասացի․ «Ուզում եք ասել,
  • 2:04 - 2:06
    որ ես միակ կինն եմ,
  • 2:06 - 2:09
    որ գործարք եմ փորձում կնքել ձեր գրասենյակում մեկ տարվա ընթացքո՞ւմ»։
  • 2:09 - 2:11
    Նա նայեց ինձ և ասաց․
  • 2:11 - 2:14
    «Այո։ Կամ միգուցե Դուք միակն եք, որ զուգարան գնալու կարիք ունեցավ»։
  • 2:14 - 2:16
    (Ծիծաղ)
  • 2:16 - 2:18
    Հարցը հետևյալն է․
  • 2:18 - 2:21
    ինչպե՞ս ենք մենք պատրաստվում ուղղել դա։
  • 2:21 - 2:24
    Ինչպե՞ս կարող ենք փոխել ղեկավար պաշտոնների թվերը։
  • 2:24 - 2:27
    Ինչպե՞ս փոխել իրավիճակը։
  • 2:27 - 2:29
    Ուզում եմ ասել, որ
  • 2:29 - 2:31
    ես խոսում եմ այս ամենի մասին,
  • 2:31 - 2:33
    կանանց աշխատաշուկայում պահելու մասին,
  • 2:33 - 2:35
    որովհետև ես կարծում եմ, որ դա է լուծումը։
  • 2:35 - 2:37
    Աշխատուժի բարձր վարձատրվող հատվածում
  • 2:37 - 2:40
    կամ ղեկավար պաշտոնների հասած մարդկանց շրջանում
  • 2:40 - 2:42
    Fortune ամսագրի 500 ընկերությունների տնօրենների
  • 2:42 - 2:45
    կամ մյուս արդյունաբերություններում դրա համարժեքի դեպքում,
  • 2:45 - 2:47
    խնդիրը, ես համոզված եմ,
  • 2:47 - 2:49
    նրանում է, որ կանայք լքում են աշխատավայրերը։
  • 2:49 - 2:51
    Այժմ մարդիկ շատ են խոսում դրա մասին,
  • 2:51 - 2:53
    և նրանք խոսում են ճկուն գրաֆիկի, ուսուցման համակարգի և
  • 2:53 - 2:56
    և հատուկ ծրագրերի մասին, որոնց կազմակերպությունները պետք է սովորեցնեն կանանց։
  • 2:56 - 2:58
    Ես չեմ ուզում դրա մասին խոսել այսօր,
  • 2:58 - 3:00
    չնայած դա շատ կարևոր է։
  • 3:00 - 3:03
    Այսօր ես ուզում եմ կենտրոնանալ նրա վրա, թե ի՞նչ ենք մենք կարող անել, որպես անհատներ։
  • 3:03 - 3:06
    Ի՞նչ խորհուրդ մենք պետք է տանք ինքներս մեզ։
  • 3:06 - 3:09
    Ի՞նչ խորհուրդ մենք պետք է տանք կանանց, որոնք աշխատում են մեզ հետ։
  • 3:09 - 3:11
    Ի՞նչ խորհուրդ մենք պետք է տանք մեր աղջիկներին։
  • 3:11 - 3:13
    Նախապես ասեմ, ես ցանկանում եմ, որ ձեզ պարզ լինի,
  • 3:13 - 3:16
    որ այս ելույթը զերծ է մեղադրանքներից։
  • 3:16 - 3:18
    Ես չունեմ պատասխան,
  • 3:18 - 3:20
    ես չունեմ պատասխան նույնիսկ ինձ համար։
  • 3:20 - 3:23
    Ես մեկնեցի Սան Ֆրանցիսկոյից, որտեղ ապրում եմ, երկուշաբթի օրը,
  • 3:23 - 3:25
    պատրաստվում էի ինքնաթիռ նստել այս կոնֆերանսին մասնակցելու համար։
  • 3:25 - 3:28
    Եվ իմ երեք տարեկան աղջիկը, երբ ես պատրաստվում էի թողնել նրան մանկապարտեզում,
  • 3:28 - 3:30
    գրկեց ոտքս,
  • 3:30 - 3:32
    և սկսեց լացել, ասելով․ «Մամա, խնդրում եմ մի նստիր ինքնաթիռ»։
  • 3:32 - 3:35
    Սա դժվար է։ Երբեմն ես ինձ մեղավոր եմ զգում։
  • 3:35 - 3:37
    Ես չեմ ճանաչում որևէ կնոջ,
  • 3:37 - 3:39
    անկախ նրանից ինքն աշխատում է թե ոչ,
  • 3:39 - 3:41
    ով նույնը չի զգում ժամանակ առ ժամանակ։
  • 3:41 - 3:44
    Այսպիսով, ես չեմ ասում, որ աշխատաշուկայում մնալը
  • 3:44 - 3:46
    ճիշտ է բոլորի համար։
  • 3:46 - 3:49
    Իմ ելույթն այսօր խորհուրդների մասին է,
  • 3:49 - 3:51
    եթե դուք ցանկանում եք մնալ աշխատաշուկայում։
  • 3:51 - 3:53
    Կարծում եմ դրանք երեքն են։
  • 3:53 - 3:56
    Առաջինը՝ նստեք սեղանի շուրջ։
  • 3:56 - 3:59
    Երկրորդը՝ ձեր գործընկերոջը դարձրեք իրական գործընկեր։
  • 3:59 - 4:03
    Եվ երրորդը՝ մի լքեք մինչ լքելու ժամանակը։
  • 4:03 - 4:05
    Առաջինը՝ նստեք սեղանի շուրջ։
  • 4:05 - 4:07
    Մի քանի շաբաթ առաջ Ֆեյսբուքի գրասենյակում
  • 4:07 - 4:10
    մենք հյուրընկալեցինք մի շատ կարևոր պետական պաշտոնյայի,
  • 4:10 - 4:12
    նա եկել էր հանդիպման Սիլիկոնային Հովտի
  • 4:12 - 4:15
    ընկերությունների ղեկավարների հետ:
  • 4:15 - 4:17
    Բոլորը նստել էին սեղանի շուրջ։
  • 4:17 - 4:20
    Նրա հետ երկու կին կար, որոնց հետ միասին նա ճամփորդում էր
  • 4:20 - 4:22
    և որոնք բավականին մեծ պաշտոններ էին զբաղեցնում։
  • 4:22 - 4:25
    Եվ ես նրանց ասացի․ «Նստեք սեղանի շուրջ։ Եկեք նստեք սեղանի շուրջ»։
  • 4:25 - 4:28
    Նրանք նստեցին սենյակի մյուս անկյունում։
  • 4:28 - 4:30
    Երբ ես համալսարանում էի, ավարտական տարում,
  • 4:30 - 4:33
    ես մի դասընթաց ունեի, որի անունն էր Եվրոպական մտավոր պատմություն։
  • 4:33 - 4:35
    Սիրում եք, չէ՞, համալսարանի նման դասընթացները։
  • 4:35 - 4:37
    Հիմա կերազեի նման բան սովորել։
  • 4:37 - 4:39
    Իմ ընկերուհի Կերին, ում հետ կիսում էի սենյակս,
  • 4:39 - 4:41
    որն այդ ժամանակ փայլուն ուսանող էր,
  • 4:41 - 4:43
    իսկ այժմ փայլուն գիտնական է,
  • 4:43 - 4:45
    և իմ եղբայրը նույնպես մասնակցում էին դասընթացին,
  • 4:45 - 4:47
    եղբայրս խելացի տղա էր, ով խաղում էր ջրային պոլո և պատրաստվում բժշկություն սովորել,
  • 4:47 - 4:49
    երկրորդ կուրսի ուսանող էր։
  • 4:49 - 4:51
    Երեքս միասին էինք դասընթացին մասնակցում։
  • 4:51 - 4:53
    Կերին կարդում է բոլոր գրքերը
  • 4:53 - 4:55
    բնագիր հունարենով ու լատիներենով,
  • 4:55 - 4:57
    ներկա էր բոլոր դասերին,
  • 4:57 - 4:59
    ես կարդում եմ բոլոր գրքերը անգլերենով,
  • 4:59 - 5:01
    և մասնակցում դասերի մեծ մասին։
  • 5:01 - 5:03
    Եղբայրս զվաղված է,
  • 5:03 - 5:05
    կարդում է 12 գրքից մեկը,
  • 5:05 - 5:07
    և գնում մի երկու դասի,
  • 5:07 - 5:09
    գալիս է մեր սենյակ քննությանը պատրաստվելու
  • 5:09 - 5:12
    քննությունից մի քանի օր առաջ։
  • 5:12 - 5:15
    Մենք երեքս միասին ենք մասնակցում քննությանը։
  • 5:15 - 5:17
    Երեք ժամ նստում ենք քննությանը,
  • 5:17 - 5:20
    մեր կապույտ նոթատետրերով, այո ես այդքան ծեր եմ։
  • 5:20 - 5:23
    Երբ դուրս ենք գալիս քննությունից, նայում իրար, և հարցնում․ «Ինչպե՞ս էր»։
  • 5:23 - 5:26
    Եվ Կերին ասում է․ «Ինձ թվում է ես այդպես էլ հեգելյան դիալեկտիկայի հիմնական սկզբունքը
  • 5:26 - 5:28
    չկարողացա ամբողջությամբ ներկայացնել»։
  • 5:28 - 5:31
    Ես ասում եմ․ «Աստված իմ, երանի ես կապեի
  • 5:31 - 5:34
    Ջոն Լոկի սեփականության տեսությունը իրեն հետևող փիլիսոփաների տեսությունների հետ»։
  • 5:34 - 5:36
    Եղբայրս ասում է․
  • 5:36 - 5:39
    «Ես ամենաբարձն եմ ստացել»։
  • 5:40 - 5:42
    «Դու ամենաբա՞րձն ես ստացել։
  • 5:42 - 5:45
    Դու ոչ մի բան չգիտես։»
  • 5:45 - 5:47
    Այս պատմությունները
  • 5:47 - 5:50
    ցույց են տալիս այն, ինչ ցույց են տալիս տվյալները․
  • 5:50 - 5:53
    կանայք թերագնահատում են իրենց կարողությունները։
  • 5:53 - 5:55
    Եթե քննեք տղամարդկանց և կանանց,
  • 5:55 - 5:58
    և օբյեկտիվ հարցեր իրենց ուղղեք,
  • 5:58 - 6:00
    տղամարդիկ մի քիչ ավելի շատ են սխալ պատասխանում,
  • 6:00 - 6:03
    կանայք մի քիչ ավելի պակաս։
  • 6:03 - 6:06
    Կանայք աշխատաշուկայում իրենց շահերը չեն պաշտպանում։
  • 6:06 - 6:08
    Վերջին երկու տարիների ուսումնասիրությունը
  • 6:08 - 6:10
    համալսարան ավարտած աշխատաշուկա մտնողների շրջանում
  • 6:10 - 6:13
    ցույց տվեց, որ տղաների...
  • 6:13 - 6:15
    տղամարդկանց 57%-ը,
  • 6:15 - 6:17
    սակարկում են իրենց առաջին աշխատավարձը,
  • 6:17 - 6:20
    մինչդեռ կանանց միայն 7%-ն է անում դա։
  • 6:20 - 6:22
    Եվ ամենակարևորը,
  • 6:22 - 6:25
    տղամարդիկ իրենց հաջողությանը վերագրում են իրենց,
  • 6:25 - 6:28
    իսկ կանայք վերագրում են այն արտաքին գործոններին։
  • 6:28 - 6:30
    Եթե հարցնեք տղամարդկանց ինչու են նրանք ինչ-որ բան լավ արել,
  • 6:30 - 6:33
    նրանք կպատասխանեն․ «Ես դեմք եմ։
  • 6:33 - 6:36
    Դա ակնհայտ է։ Ի՞նչ կարիք կա հարցնելու»։
  • 6:36 - 6:38
    Եթե հարցնեք կանանց ինչու են նրանք ինչ-որ բան լավ արել,
  • 6:38 - 6:40
    նրանք կասեն, որ ինչ-որ մեկն օգնել է իրենց,
  • 6:40 - 6:42
    նրանք հաջողակ էին, նրանք շատ էին աշխատել։
  • 6:42 - 6:44
    Ի՞նչ է սա նշանակում։
  • 6:44 - 6:46
    Սա շատ կարևոր է,
  • 6:46 - 6:49
    որովհետև ոչ մեկ հաջողության չի հասնում
  • 6:49 - 6:51
    անկյունում, և ոչ թե սեղանի շուրջը, նստելով։
  • 6:51 - 6:53
    Եվ ոչ ոք պաշտոնի բարձրացման չի հասնում,
  • 6:53 - 6:56
    եթե համոզված չէ, որ արժանի է հաջողության,
  • 6:56 - 6:59
    կամ նույնիսկ չի հասկանում երբ հաջողության է հասնում։
  • 6:59 - 7:01
    Ես շատ կուզեի, որ լուծումը հեշտ լիներ։
  • 7:01 - 7:03
    Շատ կուզեի պարզապես ասել բոլոր այն երիտասարդ կանանց, ում հետ աշխատում եմ,
  • 7:03 - 7:05
    այն հիանալի կանանց․
  • 7:05 - 7:07
    «Հավատացեք ձեր ուժերին և պաշտպանեք ձեր շահերը։
  • 7:07 - 7:09
    Ձեր հաջողության գրավականը դուք եք»։
  • 7:09 - 7:12
    Շատ կուզեի ասել դա իմ աղջկան։
  • 7:12 - 7:14
    Բայց ամեն ինչ այդքան պարզ չէ։
  • 7:14 - 7:17
    Որովհետև տվյալները, բացի ամեն ինչից, շատ հստակ ցույց են տալիս մի բան,
  • 7:17 - 7:19
    այն է հաջողությունը և համակրանքը
  • 7:19 - 7:22
    ուղղակիորեն կապված են տղամարդկանց դեպքում,
  • 7:22 - 7:24
    և բացասական կապ ունեն կանանց դեպքում։
  • 7:24 - 7:26
    Բոլորը գլխով են անում,
  • 7:26 - 7:28
    որովհետև մենք բոլորս գիտենք, որ դա է ճշմարտությունը։
  • 7:28 - 7:31
    Մի ուսումնասիրություն կա, որ դա շատ լավ ցույց է տալիս։
  • 7:31 - 7:33
    Մի հանրահայտ ուսումնասիրություն կա, որն արվել է Հարվարդի համալսարանի կողմից
  • 7:33 - 7:35
    Հեյդի Ռոյզեն անունով կնոջ մասին։
  • 7:35 - 7:37
    Նա աշխատում է որպես օպերատոր
  • 7:37 - 7:39
    Սիլիկոն Հովտում գտնվող մի ընկերությունում,
  • 7:39 - 7:41
    և նա օգտագործում է իր կապերը
  • 7:41 - 7:44
    և դառնում շատ հաջողակ ձեռնարկատեր։
  • 7:44 - 7:46
    2002թ․-ին, ոչ այդքան հեռավոր անցյալում,
  • 7:46 - 7:48
    մի դասախոս, որն այդ ժամանակ Կոլումբիա համալսարանում էր,
  • 7:48 - 7:51
    փոխեց կնոջ անունը Հովարդ Ռոյզեն։
  • 7:51 - 7:53
    Եվ նա ներկայացրեց երկուսին էլ
  • 7:53 - 7:55
    իր ուսանողների երկու խմբերին։
  • 7:55 - 7:57
    Նա փոխեց միայն մեկ բառ,
  • 7:57 - 7:59
    դարձնելով Հեյդին Հովարդ։
  • 7:59 - 8:02
    Բայց այդ մեկ բառը ամեն ինչ փոխեց։
  • 8:02 - 8:04
    Նա այնուհետև հարցում անցկացրեց ուսանողների շրջանում։
  • 8:04 - 8:07
    Լավ նորությունն այն է, որ ըստ ուսանողների, և՜ արական և՜ իգական սեռի,
  • 8:07 - 8:09
    Հեյդին և Հովարդը հավասարապես կոմպետենտ են,
  • 8:09 - 8:11
    և դա լավ է։
  • 8:11 - 8:13
    Վատ նորությունն այն է, որ բոլորին դուր եկավ Հովարդը։
  • 8:13 - 8:15
    Նա հրաշալի մարդ է, և դուք ուզում եք աշխատել իր համար,
  • 8:15 - 8:17
    ուզում եք ձկնորսության գնալ իր հետ։
  • 8:17 - 8:19
    Իսկ Հեյդի՞ն։ Ուսանողներն այդքան էլ համոզված չեն։
  • 8:19 - 8:22
    Նա ինքն իր մտքին է։ Նա մի քիչ քաղաքական է։
  • 8:22 - 8:25
    Դուք համոզված չեք, որ ուզում եք աշխատել իր հետ։
  • 8:25 - 8:27
    Խնդիրը դրանում է։
  • 8:27 - 8:29
    Մենք պետք է ասենք մեր աղջիկներին և մեր գործընկերներին,
  • 8:29 - 8:31
    մենք պետք է ասենք ինքներս մեզ հավատալ մեր ուժերին,
  • 8:31 - 8:33
    ձգտել հասնել ավելիին,
  • 8:33 - 8:35
    նստել սեղանի շուրջ։
  • 8:35 - 8:37
    Եվ մենք պետք է անենք դա մի աշխարհում,
  • 8:37 - 8:40
    որտեղ իրենք պիտի զոհաբերություններ անեն այդ ամենի համար,
  • 8:40 - 8:43
    չնայած նրան, որ իրենց եղբայրներն այդ խնդիրը չունեն։
  • 8:44 - 8:47
    Ամենատխուրն այս պատմության մեջ այն է, որ այս ամենը հիշելը շատ բարդ է։
  • 8:47 - 8:50
    Ես կպատմեմ մի պատմություն, որն իրականում ամաչում եմ պատմել,
  • 8:50 - 8:52
    բայց կարծում եմ այն կարևոր է։
  • 8:52 - 8:55
    Ես այս թեմայով ելույթ էի ունենում Ֆեյսբուքում վերջերս
  • 8:55 - 8:57
    մոտ հարյուր աշխատակիցների համար։
  • 8:57 - 9:00
    Մի քանի ժամ անց, մի երիտասարդ կին, որն աշխատում է այնտեղ,
  • 9:00 - 9:02
    իմ գրասեղանից մի փոքր հեռավորության վրա,
  • 9:02 - 9:04
    ցանկություն հայտնեց խոսել ինձ հետ։
  • 9:04 - 9:06
    Ես համաձայնվեցի, նա նստեց իմ սեղանի մոտ և մենք զրույց ունեցանք։
  • 9:06 - 9:08
    Եվ նա ասաց․ «Ես մի բան սովորեցի այսօր։
  • 9:08 - 9:10
    Ես սովորեցի, որ պետք է ձեռքս բարձրացրած պահել»։
  • 9:10 - 9:12
    Ես ասացի․ «Ի՞նչ նկատի ունեք»։
  • 9:12 - 9:14
    Նա ասաց․ «Դե, դուք ելույթ էիք ունենում,
  • 9:14 - 9:16
    և դուք ասացիք, որ ևս երկու հարցի կպատասխանեք։
  • 9:16 - 9:19
    Եվ ես ձեռքս բարձրացրել էի, շատ ուրիշ մարդկանց պես, և դուք ևս երկու հարցի պատասխանեցիք։
  • 9:19 - 9:22
    Եվ ես ձեռքս իջեցրեցի, և նկատեցի, որ բոլոր կանայք իրենց ձեռքերն իջեցրեցին,
  • 9:22 - 9:24
    իսկ դուք մի քանի այլ հարցի պատասխանեցիք,
  • 9:24 - 9:26
    միայն տղամարդկանց հարցերի»։
  • 9:26 - 9:28
    Եվ ես մտածեցի,
  • 9:28 - 9:31
    եթե նույնիսկ ես, ում համար սա կարևոր է, ակնհայտ է, չէ որ
  • 9:31 - 9:33
    ես ելույթ եմ ունենում,
  • 9:33 - 9:36
    այդ ելույթի ընթացքում, ես չեմ կարող նույնիսկ նկատել,
  • 9:36 - 9:39
    որ տղամարդկանց ձեռքերը դեռ բարձրացրած են,
  • 9:39 - 9:41
    և կանանց ձեռքերը դեռ բարձրացրած են,
  • 9:41 - 9:43
    ինչպե՞ս մենք,
  • 9:43 - 9:45
    որպես ղեկավարներ մեր կազմակերպություններում
  • 9:45 - 9:47
    կարող ենք նկատել, որ տղամարդիկ ավելի են ձգտում
  • 9:47 - 9:49
    օգտագործել հնարավորությունները քան կանայք։
  • 9:49 - 9:52
    Մենք պետք է նստեցնենք կանանց սեղանի շուրջ։
  • 9:52 - 9:55
    (Ծափահարություններ)
  • 9:55 - 9:57
    Խորհուրդ համար երկու՝
  • 9:57 - 9:59
    ձեր գործընկերոջը դարձրեք իրական գործընկեր։
  • 9:59 - 10:02
    Ես համոզվել եմ, որ մենք ավելի մեծ առաջխաղացում ունենք աշխատաշուկայում,
  • 10:02 - 10:04
    քան ընտանիքում։
  • 10:04 - 10:07
    Տվյալները դա շատ պարզ ցույց են տալիս։
  • 10:07 - 10:09
    Եթե կինը և տղամարդը երկուսն էլ աշխատում են,
  • 10:09 - 10:11
    և նրանք երեխա ունեն,
  • 10:11 - 10:14
    կինը երկու անգամ ավելի շատ տնային աշխատանք է կատարում քան տղամարդը,
  • 10:14 - 10:16
    և կինը երեք անգամ ավելի շատ ժամանակ է
  • 10:16 - 10:19
    հատկացնում երեխային քան տղամարդը։
  • 10:19 - 10:21
    Այսպիսով, կինը ունի երեք աշխատանք, կամ երկու աշխատանք,
  • 10:21 - 10:23
    իսկ տղամարդը՝ մեկ։
  • 10:23 - 10:26
    Ի՞նչ եք կարծում, ով է լքում աշխատավայրը, երբ անհրաժեշտ է տանը ավելի շատ լինել։
  • 10:26 - 10:28
    Սրա պատճառները իրականում բարդ են,
  • 10:28 - 10:30
    և ես դրանց մասին խոսելու ժամանակ չունեմ։
  • 10:30 - 10:32
    Եվ ես չեմ կարծում, որ կիրակնօրյա ֆուտբոլ դիտելը
  • 10:32 - 10:34
    կամ ծուլությունը դրա պատճառ են հանդիսանում։
  • 10:34 - 10:36
    Կարծում եմ, պատճառն ավելի բարդ է։
  • 10:36 - 10:38
    Կարծում եմ, որ հասարակությունը
  • 10:38 - 10:40
    պահանջում է տղաներից հաջողության հասնել,
  • 10:40 - 10:42
    ավելի շատ քան աղջիկներից։
  • 10:42 - 10:44
    Ես ճանաչում եմ տղամարդկանց,
  • 10:44 - 10:46
    ովքեր տանն են մնում և աջակցում իրենց կանանց, ովքեր կարիերայով են զբաղված։
  • 10:46 - 10:48
    Եվ դա դժվար է։
  • 10:48 - 10:50
    Երբ ես գնում եմ «Մաման և ես» և նման կենտրոններ
  • 10:50 - 10:52
    և տեսնում ինչ-որ մեկին իր հոր հետ,
  • 10:52 - 10:54
    նկատում եմ, որ մայրերը
  • 10:54 - 10:56
    չեն շփվում նրա հետ։
  • 10:56 - 10:58
    Եվ դա խնդիր է,
  • 10:58 - 11:01
    որովհետև մենք պետք է ընդունենք, որ այդ աշխատանքն այնքան կարևոր է․․․
  • 11:01 - 11:04
    որովհետև տնային աշխատանքը ամենաբարդ աշխատանքն է
  • 11:04 - 11:06
    թե կանանց և թե տղամարդկանց համար,
  • 11:06 - 11:09
    եթե մենք ցանկանում ենք հավասարեցնել իրավիճակը և թույլ տալ կանանց մնալ աշխատաշուկայում։
  • 11:09 - 11:11
    (Ծափահարություններ)
  • 11:11 - 11:13
    Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հավասար եկամուտ և պատասխանատվություն ունեցող
  • 11:13 - 11:15
    տնային տնտեսությունները
  • 11:15 - 11:17
    երկու անգամ քիչ են ամուսնալուծվում։
  • 11:17 - 11:20
    Եվ եթե դա բավարար դրդապատճառ չի հանդիսանում բոլորի համար,
  • 11:20 - 11:22
    նրանք նաև ավելի շատ․․․
  • 11:22 - 11:24
    ինչպե՞ս կարող եմ ասել․․․․
  • 11:24 - 11:27
    նրանք միմյանց ավելի լավ են ճանաչում բիբլիական իմաստով։
  • 11:27 - 11:29
    (Բացականչություններ)
  • 11:29 - 11:31
    Խորհուրդ համար երեք․
  • 11:31 - 11:33
    մի լքեք մինչ լքելը։
  • 11:33 - 11:35
    Կարծում եմ, որ այստեղ խորը հեգնանք կա․
  • 11:35 - 11:37
    այն գործողությունները, որը կանայք ձեռնարկում են,
  • 11:37 - 11:39
    և ես միշտ դրա ականատեսն եմ լինում,
  • 11:39 - 11:42
    գործողություններ ուղղված աշխատաշուկայում մնալուն,
  • 11:42 - 11:44
    իրականում աշխատավայրից իրենց հեռանալու պատճառ են հանդիսանում։
  • 11:44 - 11:46
    Ահա թե ինչ է տեղի ունենում։
  • 11:46 - 11:48
    Մենք բոլորս զբաղված ենք, ցանկացած կին զբաղված է։
  • 11:48 - 11:51
    Եվ նա սկսում է մտածել երեխա ունենալու մասին։
  • 11:51 - 11:54
    Եվ այն պահից, որ նա սկսում է մտածել երեխա ունենալու մասին,
  • 11:54 - 11:56
    նա սկսում է մտածել այդ երեխայի մասին։
  • 11:56 - 11:59
    «Ինչպե՞ս ես կարող եմ շարունակել անել այն ամենն ինչ անում եմ այժմ»։
  • 12:00 - 12:02
    Եվ ուղիղ այդ պահից սկսած,
  • 12:02 - 12:05
    նա այլևս չի բարձրացնում իր ձեռքը,
  • 12:05 - 12:08
    նա չի փորձում հասնել ավելիին, նոր ծրագրի վրա աշխատել,
  • 12:08 - 12:10
    նա չի ասում․ «Ես։ Ես ուզում եմ անել դա»։
  • 12:10 - 12:12
    Նա սկսում է դիրքերը զիճել։
  • 12:12 - 12:14
    Խնդիրը նրանում է․․․
  • 12:14 - 12:17
    ենթադրենք, որ նա հղիացել է այդ օրը,
  • 12:17 - 12:20
    հղիության իննը ամսիս, երեք ամիս արձակուրդ,
  • 12:20 - 12:22
    վեց ամիս ուշքի գալու համար,
  • 12:22 - 12:24
    այս ամենը մոտ երկու տարի կպահանջի,
  • 12:24 - 12:26
    ավելի հաճախ, և ես դրա ականահատեսն եմ եղել,
  • 12:26 - 12:28
    կանայք սկսում են մտածել դրա մասին ավելի շուտ,
  • 12:28 - 12:30
    երբ նրանք նշանվում են կամ ամսունանում,
  • 12:30 - 12:33
    երբ նրանք սկսում են մտածել երեխա ունենալու մասին, ինչը կարող է երկար ժամանակ պահանջել։
  • 12:33 - 12:35
    Մի կին էր եկել ինձ հետ խոսելու դրա մասին,
  • 12:35 - 12:37
    ես նայեցի նրան, և նա երիտասարդ տեսք ուներ։
  • 12:37 - 12:40
    Ես ասացի․ «Դուք և ձեր ամուսինը մտածում եք երեխա ունենալու մասի՞ն»։
  • 12:40 - 12:43
    Նա ասաց․ «Օ՜, ոչ, ես ամուսնացած չեմ»։
  • 12:43 - 12:45
    Նա նույնիսկ ընկեր չուներ։
  • 12:45 - 12:47
    Ես ասացի․ «Դուք մտածում եք սրա մասին
  • 12:47 - 12:49
    ժամանակից շուտ»։
  • 12:49 - 12:52
    Ի՞նչ է տեղի ունենում,
  • 12:52 - 12:55
    երբ դուք սկսում եք կամաց-կամաց դիրքերը զիջել։
  • 12:55 - 12:57
    Յուրաքանչյուրս, ով անցել է սրա միջով,
  • 12:57 - 13:00
    և ես ուզում եմ ասել ձեզ, որ երբ երեխա ունեք,
  • 13:00 - 13:02
    ձեր գործը պիտի շատ լավը լինի, որ հետ գնաք,
  • 13:02 - 13:04
    որովհետև շատ դժվար է թողնել երեխային տանը,
  • 13:04 - 13:06
    ձեր գործը պիտի բավականաչափ բարդ լինի,
  • 13:06 - 13:08
    այն պիտի հաճույք պատճառի ձեզ։
  • 13:08 - 13:11
    Այն պիտի կարևոր լինի ձեզ համար։
  • 13:11 - 13:14
    Եվ եթե երկու տարի առաջ դուք առաջ չեք գնացել,
  • 13:14 - 13:16
    իսկ ձեր կողքը նստած ինչ-որ մի երիտասարդ դա արել է,
  • 13:16 - 13:18
    եթե երեք տարի առաջ
  • 13:18 - 13:20
    դուք դադարել եք փնտրել նոր հնարավորություններ,
  • 13:20 - 13:22
    դուք ձանձրանալու եք,
  • 13:22 - 13:25
    որովհետև չեք պահել ձեր ոտքը գազի ոտնակին սեղմած։
  • 13:25 - 13:27
    Մի լքեք մինչ լքելու ժամանակը։
  • 13:27 - 13:29
    Մնացեք աշխատավայրում։
  • 13:29 - 13:31
    Պահեք ձեր ոտքը գազի ոտնակին սեղմած,
  • 13:31 - 13:33
    մինչ այն օրը, երբ ստիպված կլինեք
  • 13:33 - 13:35
    ձեր երեխայի պատճառով լքել աշխատավայրը,
  • 13:35 - 13:37
    և ապա միայն որոշում կայացրեք։
  • 13:37 - 13:40
    Մի կայացրեք որոշումներ հեռավոր ապագայի համար,
  • 13:40 - 13:43
    հատկապես որոշումներ, որոնց կայացնելը դուք չեք էլ գիտակացում։
  • 13:44 - 13:46
    Իմ սերունդը, իրականում, որքան էլ դա տխուր չէ,
  • 13:46 - 13:48
    չի փոխելու վերևի օղակներում աշխատող կանանց թիվը։
  • 13:48 - 13:50
    Այդ թիվն այժմ չի փոխվում։
  • 13:50 - 13:53
    Բնակչության 50 տոկոսը չի լինելու․․․
  • 13:53 - 13:56
    իմ սերնդի մարդկանց 50 տոկոսը
  • 13:56 - 13:58
    չի գտնվելու որևէ ոլորտի վերևի օղակում։
  • 13:58 - 14:01
    Բայց ես հույս ունեմ, որ դա կհաջողվի անել ապագա սերունդներին։
  • 14:02 - 14:04
    Կարծում եմ, որ աշխարհը, որտեղ
  • 14:04 - 14:06
    երկների կեսը և կազմակերպությունները կեսը
  • 14:06 - 14:09
    ղեկավարվում են կանանց կողմից, կլինի ավելի լավ աշխարհ։
  • 14:09 - 14:12
    Եվ ոչ միայն այն պատճառով, որ մարդիկ կիմանան, թե որտեղ է կանանց զուգարանը,
  • 14:12 - 14:15
    չնայած դա շատ օգտակար կլինի։
  • 14:15 - 14:17
    Կարծում եմ, որ դա աշխարհն ավելի լավը կդարձնի։
  • 14:17 - 14:19
    Ես ունեմ երկու երեխա։
  • 14:19 - 14:22
    Ես ունեմ հինգ տարեկան տղա և երկու տարեկան աղջիկ։
  • 14:22 - 14:24
    Ես ուզում եմ, որ իմ տղան ունենա ընտրություն
  • 14:24 - 14:27
    լիովին ներդում ունենալ աշխատավայրում կամ տանը,
  • 14:27 - 14:29
    և ես ուզում եմ, որ իմ աղջիկը ունենա ընտրություն
  • 14:29 - 14:31
    ոչ միայն հաջողության հասնել,
  • 14:31 - 14:33
    այլ նաև համակրելի լինել իր ձեռքբերումների համար։
  • 14:33 - 14:35
    Շնորհակալություն։
  • 14:35 - 14:37
    (Ծափահարություններ)
Title:
Շերիլ Սենդբերգ․ Ինչու այդքան քիչ կին ղեկավար կա
Speaker:
Sheryl Sandberg
Description:

Ֆեյսբուքի գործառնությունների գլխավոր տնօրեն Շերիլ Սենդբերգը դիտարկում է այն փաստը, թե ինչու է կանանց ավելի փոքր տոկոսը հասնում բարձր ղեկավար պաշտոնների իրենց մասնագիտության մեջ և առաջարկում է 3 ազդեցիկ խորհուրդ այն կանանց, ում նպատակն է ղեկավար պաշտոն ստանձնել։

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
14:37
Gohar Khachatryan added a translation

Armenian subtitles

Revisions