Return to Video

Սթյուարտ Բրաունն ասում է. խաղն ավելին է, քան պարզապես զվարճանքը, այն կենսական անհրաժեստություն ունի

  • 0:00 - 0:03
    Եվ այսպես, խաղի պատմական զարգացումը:
  • 0:04 - 0:08
    Եթե Նյու Յորք Թայմզի փետրվարի 17- ի կիրակնօրյա համարի շապիկը նվիրված էր խաղին,
  • 0:08 - 0:14
    ուրեմն նման հարցին պետք է լուրջ վերաբերել:
  • 0:14 - 0:17
    Նյութի ներքևում ասվում է.<<Սա ավելի լուրջ է, քան գենդերային հարցերը:
  • 0:19 - 0:22
    Լուրջ, միևնույն ժամանակ վտանգավոր մի զվարճանք`
  • 0:23 - 0:27
    նման էվոլյուցիայի մասին նոր գաղափարների մի “խաղահրապարակի”>>:
  • 0:28 - 0:32
    Վատ չէ, սակայն եթե նայեք այդ շապիկին, կնկատեք, որ մի բան բացակայում է:
  • 0:32 - 0:34
    Դուք որևէ մեծահասակի տեսնում եք այդտեղ?
  • 0:35 - 0:38
    Լավ, եկեք գնանք ետ` 15-րդ դար:
  • 0:39 - 0:42
    Սա մի բակ է Եվրոպայում,
  • 0:42 - 0:45
    այստեղ տեսնում ենք ամենատարբեր խաղերի 124 տարատեսակներ.
  • 0:46 - 0:52
    խաղեր նախատեսված բոլոր տարիքի անձանց համար, մենախաղի ձևեր, մարմնամարզական խաղեր, զվարճալի խաղեր:
  • 0:52 - 0:57
    Ահա դրանք: Կարծում եմ, այս նկարը ներկայացնում է
  • 0:57 - 1:00
    այն ժամանակվա խաղահրապարակի տիպիկ պատկերը:
  • 1:01 - 1:04
    Ինձ թվում է, որ մեր մշակույթում մենք գուցե և որոշ բաներ կորցրել ենք:
  • 1:05 - 1:08
    Այսպիսով, պատրաստվում եմ ձեզ ներկայացնել
  • 1:08 - 1:11
    այն, ինչը համարում եմ դեպքերի ուշագրավ զարգացում:
  • 1:12 - 1:15
    Չերչիլի հյուսիսային հատվածում` Մանիթոբայում, հոկտեմբեր ու նոյեմբեր ամիսներին
  • 1:15 - 1:17
    Հադսոն Բեյը սառույցով չի պատվում:
  • 1:17 - 1:20
    Եվ այս հյուսիսային արջը, որին տեսնում եք, այս արու արջը, որը կշռում է մոտ 600կգ,
  • 1:20 - 1:24
    վայրի է ու սաստիկ քաղցած:
  • 1:24 - 1:27
    Գերմանացի լուսանկարիչ Նորբերթ Ռոուզինգն
  • 1:27 - 1:33
    այնտեղ լուսանկարում է այս լայկաներին, որոնք պարանով կապված են:
  • 1:34 - 1:38
    Եվ ձախից նկարահանման հրապարակին է մոտենում այս վայրի հյուսիսային արու արջն`
  • 1:38 - 1:41
    իր գիշատիչ հայացքով:
  • 1:41 - 1:46
    Ձեզանից յուրաքանչյուրն, ով եղել է Աֆրիկայում, կամ ում ետևից երբևիցե ընկել է թափառական մի շուն,
  • 1:46 - 1:49
    նկատած կլինի, որ դրանք ունեն սևեռուն, գիշատիչ հայացք.
  • 1:49 - 1:51
    դրանից կարող ես հասկանալ, որ վտանգի մեջ ես:
  • 1:51 - 1:53
    Բայց այդ գիշատիչ հայացքից այն կողմ տեսնում ենք
  • 1:53 - 1:58
    էգ լայկային, որը խաղային վիճակում է և պոչն է շարժում:
  • 1:58 - 2:02
    Ու մի շատ անսովոր բան է կատարվում:
  • 2:02 - 2:05
    Այդ հաստատուն վարքագիծը, որը կայուն և անփոփոխ է
  • 2:05 - 2:08
    և որը սովորաբար ավարտվում է ինչ-որ բան խժռելով, փոխվում է:
  • 2:09 - 2:11
    Այս հյուսիսային արջը
  • 2:11 - 2:14
    կանգնում է լայկայի մոտ:
  • 2:14 - 2:18
    Ո՛չ ճանկերն են երևում, ո՛չ էլ ժանիքները:
  • 2:18 - 2:21
    Ու կարծես նրանք սկսում են բալետի մի անհավանական ներկայացում:
  • 2:25 - 2:26
    Մի խաղ-բալետ,
  • 2:26 - 2:30
    որի համար պարտական ենք բնությանը.
  • 2:30 - 2:33
    այն մի կողմ է թողնում գիշատիչ էությունն ու այն, ինչն այլ դեպքում կարող էր վերածվել մահացու պայքարի:
  • 2:34 - 2:39
    Եթե սկսեք ավելի ուշադիր նայել լայկային, որը կոկորդը դեմ է արել հյուսիսային արջին,
  • 2:40 - 2:43
    կտեսնեք, որ նրանք վերափոխված վիճակում են`
  • 2:44 - 2:47
    խաղային վիճակում:
  • 2:47 - 2:49
    Սա հենց այն կարգավիճակն է,
  • 2:50 - 2:54
    որը թույլ է տալիս այս երկու արարածներին հայտնաբերել նոր հնարավորություններ:
  • 2:54 - 2:57
    Նրանք սկսում են անել այնպիսի բաներ, որ չէին անի
  • 2:57 - 3:00
    խաղային ազդանշանների բացակայության դեպքում:
  • 3:01 - 3:04
    Եվ սա հիանալի օրինակ է,
  • 3:04 - 3:07
    թե ինչպես ուժերի միջև տարբերությունը
  • 3:07 - 3:11
    կարող է անտեսվել բոլորիս մոտ առկա բնական մի գործընթացի շնորհիվ:
  • 3:11 - 3:14
    Այժմ այն մասին, թե ես ինչպես տարվեցի այս ամենով:
  • 3:14 - 3:17
    Ջոնը նշեց, որ ես որոշ ժամանակ գործ եմ ունեցել մարդասպանների հետ, և դա, իրոք, այդպես է:
  • 3:17 - 3:20
    Տեխասցի դիպուկահարը բացեց իմ աչքերը
  • 3:20 - 3:25
    խաղի կարևորության վերաբերյալ: Հետադարձ հայացք գցելով նրա կատարած ողբերգական
  • 3:25 - 3:27
    մասսայական սպանություններին
  • 3:27 - 3:30
    ու դրանք խորությամբ ուսումնասիրելով`
  • 3:30 - 3:32
    մենք հայտնաբերեցինք, որ այդ անձը միանգամայն զրկված է եղել խաղալու հնարավորությունից:
  • 3:32 - 3:34
    Նրա անունը Չարլզ Ուայթմեն էր:
  • 3:34 - 3:37
    Մեր հանձնաժողովը, որը կազմված էր շատ լուրջ գիտնականներից,
  • 3:37 - 3:39
    այդ ուսումնասիրության վերջում եկավ այն եզրակացության,
  • 3:39 - 3:45
    որ խաղի բացակայությունը և դրա նորմալ զարգացման խաթարումները
  • 3:45 - 3:50
    խաթարումները աստիճանաբար ճնշել էին նրան, դարձրել ավելի խոցելի և դրդել նման ոճրագործության:
  • 3:50 - 3:53
    Իսկ ժամանակը հաստատել էր այդ բացահայտման իսկությունը.
  • 3:54 - 3:58
    ցավոք, նույնիսկ վերջերս ականատես եղանք Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի դեպքերին:
  • 3:58 - 4:01
    Բնակչության ռիսկային խավերի շրջանում կատարված այլ ուսումնասիրությունները ևս
  • 4:01 - 4:04
    ինձ ստիպեցին գիտակցել խաղի կարևորությունը,
  • 4:05 - 4:07
    բայց իրականում ես այդքան էլ լավ չէի ըմբռնում դրա էությունը:
  • 4:07 - 4:12
    Երկար տարիների ընթացքում բազմաթիվ մարդկանց «խաղային» պատմություններն ուսումնասիրելուց հետո միայն
  • 4:12 - 4:18
    ես հասկացա, որ այդ մասին լիակատար պատկերացում իրականում չեմ ունեցել:
  • 4:18 - 4:22
    Թեև չեմ կարծում, թե մեզանից որևէ մեկն ունի այդ ամբողջական պատկերացումը:
  • 4:22 - 4:24
    Դրա շուրջ կան տեսակետներ,
  • 4:24 - 4:29
    որոնք կարող են ձեզ հուշել... մե՛զ հուշել դրա մասին մտածելու մի եղանակ`տաքսոնոմիա:
  • 4:29 - 4:34
    Մարդկանց համար այս պատկերը խաղի սկզբնակետն է:
  • 4:34 - 4:37
    Երբ նորածինն ու մայրը հանդիպում են հայացքներով,
  • 4:37 - 4:40
    և նորածինը բավականաչափ մեծ է մարդամոտ կերպով ժպտալու համար,
  • 4:40 - 4:44
    մայրն ինքնաբերաբար պոռթկում է ուրախությունից:
  • 4:44 - 4:48
    Նա սկսում է քնքուշ բառեր շշնջալ, գուրգուրել ու ժպտալ, և նույնն անում է երեխան:
  • 4:48 - 4:52
    Եթե էլեկտրոինսեֆալոգրամ միացնենք նրանց գլխին,
  • 4:52 - 4:57
    ապա կնկատենք, որ նրանցից յուրաքանչյուրի ուղեղի աջ կիսագունդը սկսում է լարվել.
  • 4:57 - 5:02
    այսպես կարող ենք պատկերացում կազմել ամենավաղ խաղի երջանիկ դրսևորման
  • 5:02 - 5:06
    ու դրա ֆիզիոլոգիական կողմի մասին:
  • 5:07 - 5:11
    Եվ ես կուզենայի, որ դուք հասկանաք.մեզ`մարդկանց համար
  • 5:11 - 5:15
    ավելի բարդ խաղի յուրաքանչյուր մասնիկ կառուցվում է հենց այս հիմքի վրա:
  • 5:15 - 5:19
    Եվ այսպես, ես պատրաստվում եմ ձեզ ցույց տալ խաղի դիտարկման ձևերից մեկը,
  • 5:19 - 5:23
    որն, իհարկե, միակը չէ:
  • 5:23 - 5:26
    Մենք հիմա կդիտենք մարմնամարզական մի խաղաձև,
  • 5:26 - 5:32
    որի նպատակը պարզապես ձգողականության ուժից ազատվելու բնական ցանկությունն է:
  • 5:32 - 5:34
    Սա քարայծ է:
  • 5:34 - 5:36
    Եթե ձեր օրը վատ է ընթանում, փորձեք այս եղանակը.
  • 5:36 - 5:39
    վեր ու վար ցատկեք, թռչկոտեք և ձեզ ավելի լավ կզգաք:
  • 5:39 - 5:41
    Դուք կարող եք զգալ ինչպես այս հերոսը,
  • 5:41 - 5:44
    որը նույնպես միայն իր հաճույքի համար է անում սա:
  • 5:44 - 5:47
    Նա որևէ կոնկրետ նպատակ չի հետապնդում, և հենց դա է կորևորվում խաղի ժամանակ:
  • 5:47 - 5:50
    Եթե նպատակը ավելի կարևոր լինի,
  • 5:50 - 5:53
    քան բուն խաղի գործընթացը, ապա, հավանաբար դա կդադարի խաղ լինելուց:
  • 5:53 - 5:57
    Գոյություն ունի նաև բոլորովին այլ տեսակի խաղ. խաղ առարկաների հետ:
  • 5:57 - 6:00
    Այս ճապոնական մակակը ձնագնդի է սարքել,
  • 6:00 - 6:03
    և ահա պատրաստվում է այն բլուրից ցած գլորել:
  • 6:03 - 6:07
    Նրանք չեն նետում դրանք միմյանց վրա, սակայն սա վկայում է նրանց խաղալու ընդունակության մասին:
  • 6:07 - 6:11
    Մարդկային ձեռքն առարկաների հետ բարդ գործողություններ կատարելիս
  • 6:11 - 6:14
    կարծես ուղեղի կարիքն ունի:
  • 6:14 - 6:16
    Ուղեղն էլ իր հերթին կարծես փնտրում է ձեռքին,
  • 6:16 - 6:21
    , և խաղն այն միջին օղակն է, որի օգնությամբ էլ այդ երկուսը կապվում են միմյանց:
  • 6:21 - 6:27
    JPL-ը (ռեակտիվ շարժիչների լաբորատորիա), որի մասին առավոտյան լսեցինք, հիանալի մի վայր է:
  • 6:27 - 6:30
    Այնտեղ աշխատում են երկու խորհրդատուներ`
  • 6:30 - 6:33
    Ֆրանկ Վիլսոնն ու Նեյթ Ջոնսոնը:
  • 6:33 - 6:37
    Ֆրանկ Վիլսոնը նյարդաբան է, Նեյթ Ջոնսոնը` մեխանիկ:
  • 6:37 - 6:40
    Վերջինս մեխանիկա էր դասավանդում Լոնգ Բիչի ավագ դպրոցում
  • 6:40 - 6:45
    և նկատել էր, որ իր ուսանողներն այլևս չէին կարողանում խնդիրներ լուծել:
  • 6:46 - 6:49
    Նա փորձում էր հասկանալ պատճառը: Եվ միանգամայն ինքնուրույն հանգեց այն եզրակացության,
  • 6:49 - 6:53
    որ ուսանողներն, ովքեր այլևս ի վիճակի չէին լուծել այնպիսի խնդիրներ, ինչպես օրինակ մեքենաների նորոգումն է,
  • 6:53 - 6:55
    նախկինում երբեք չէին աշխատեցրել իրենց ձեռքերը:
  • 6:55 - 6:58
    Ֆրանկ Վիլսոնը գրել էր “The hand” (“Ձեռքը”) կոչվող գիրքը:
  • 6:58 - 7:01
    Այսպես, նրանք միավորվեցին, JPL-ն վարձեց նրանց:
  • 7:01 - 7:04
    Այժմ JPL-ը, NASA-ն (Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչություն) և Boeing-ը,
  • 7:04 - 7:07
    նախքան հետազոտական և զարգացման հետ կապված խնդիրներ լուծող մասնագետ վարձելը,
  • 7:07 - 7:11
    համոզվում են, որ եթե նա նույնիսկ գերազանց ավարտել է Հարվարդի կամ Կալիֆորնիայի պետական պոլիտեխնիկական համալսարանը,
  • 7:11 - 7:14
    պետք է անպայման նախկինում նորոգած լինի մեքենաներ, զբաղված լինի որևէ ձեռնախաղով
  • 7:14 - 7:17
    կամ ձեռքի աշխատանքով, այլապես դարձյալ չի կարողանա որևէ խնդիր լուծել:
  • 7:17 - 7:20
    Այսպիսով, ակնհայտ է խաղի գործնական բնույթն ու կարևոր նշանակությունը:
  • 7:21 - 7:27
    Խաղի հետ կապված հարկ է նշել նաև, որ այն ծնվում է հետաքրքրասիրության և ուսումնասիրելու ձգտման արդյունքում: (Ծիծաղ):
  • 7:27 - 7:30
    Բայց դա պետք է լինի անվնաս ուսումնասիրություն:
  • 7:30 - 7:33
    Այս դեպքում ամեն ինչ նորմալ է, այս փոքրիկ տղային հետաքրքրում է մարդու անատոմիան,
  • 7:33 - 7:37
    իսկ կինը նրա մայրն է: Այլ իրավիճակում դա այդքան էլ նորմալ չէր դիտվի:
  • 7:37 - 7:40
    Այնուամենայնիվ հետաքրքրասիրությունը և ուսումնասիրելու ցանկությունը խաղի մի մասն են կազմում:
  • 7:40 - 7:43
    Եթե դուք ուզում եք շփվել, ուրեմն սոցիալական խաղի կարիք ունեք:
  • 7:43 - 7:46
    Իսկ վերջինս այսօրվա մեր քննարկման թեմաններից մեկն է:
  • 7:46 - 7:49
    Այն կարծես խաղի համար կողմնակի արտադրանք լինի:
  • 7:50 - 7:52
    Կոպիտ ու անկարգ մի խաղ.
  • 7:52 - 7:55
    հեռվից նայելով այս էգ առյուծներին կարող ենք կարծել, թե դրանք կռվում են:
  • 7:55 - 7:58
    Բայց եթե ավելի մոտիկից նայենք, կտեսնենք, որ դրանք նման են հյուսիսային արջին ու լայկային.
  • 7:58 - 8:02
    ճանկեր չկան, մորթին հարթ է, աչքերը` խաղաղ,
  • 8:02 - 8:05
    բերանը բաց է, սակայն չեն երևում ժանիքները, փոխարենը նկատելի են բալետային,
  • 8:05 - 8:08
    կորագիծ շարժումները, որոնք բոլորն էլ բնորոշ են խաղին:
  • 8:08 - 8:12
    Կոպիտ ու անկարգ խաղը սովորելու գործընթացին նպաստող կարևոր միջոց է:
  • 8:12 - 8:16
    Օրինակ, նախադպրոցական տարիքի երեխաներին պետք է թույլատրվի սուզվել, հարվածել, սուլել,
  • 8:16 - 8:23
    ճչալ, խառնաշփոթ առաջացնել և այդ կերպ զարգացնել հույզերի կարգավորումն
  • 8:23 - 8:28
    ու շատ այլ կողմնակի հասարակական ընդունակություններ (ճանաչողական, հուզական և ֆիզիկական),
  • 8:28 - 8:30
    որոնք առաջ են գալիս այդ կոպիտ և թավալգլոր տալու խաղերից:
  • 8:31 - 8:35
    Դիտողական խաղ. ավանդական խաղ, որում հաճախ ինքներս ենք ներգրավված լինում:
  • 8:35 - 8:39
    Ձեզանից նրանք, ովքեր Բոստոնից են, գիտեն, որ սա մի բացառիկ պահ է,
  • 8:39 - 8:43
    երբ Ռեդ Սոքսը հաղթեց Աշխարհի Առաջնությունում:
  • 8:43 - 8:46
    Բայց հապա ուշադրություն դարձրեք այս խառը նկարում նրանցից յուրաքանչյուրի
  • 8:46 - 8:49
    դեմքի արտահայտությանն ու մարմնի շարժումներին և կզգաք, որ նրանք բոլորն էլ խաղի մեջ են:
  • 8:50 - 8:51
    Երևակայական խաղ:
  • 8:51 - 8:56
    Սիրում եմ այս նկարը, որովհետև նկարում իմ դուստրն է, որն այժմ գրեթե քառասուն տարեկան է.
  • 8:56 - 9:00
    այս նկարն ինձ հիշեցնում է նախադպրոցական տարիքում նրա երևակայության,
  • 9:00 - 9:05
    պատմություններ ու հեքիաթներ պատմելու նրա ունակության մասին:
  • 9:05 - 9:08
    Խաղային ընդունակությունը զարգացնելու համար
  • 9:08 - 9:11
    իսկապես կարևոր է առանձին երևակայական խաղը:
  • 9:11 - 9:15
    Սիրում եմ նաև այս նկարը, որովհետև սա հենց այն է, ինչ մենք սովորաբար անում ենք:
  • 9:15 - 9:19
    Բոլորիս ներսում էլ կա մի պատմություն.այսինքն, դա մեր սեփական ներքին պատմությունն է:
  • 9:19 - 9:24
    Պատմության ճիշտ ըմբռնումը մեր ուղեղի ընկալունակության միավորն է:
  • 9:24 - 9:27
    Այսօր ես ձեզ ներկայացնում եմ պատմություն խաղի մասին:
  • 9:27 - 9:32
    Կարծում եմ` այս բուշմենը (հարավաֆրիկյան թափառաշրջիկ ցեղ) խոսում է այն մասին, թե ինչպես ձեռքից բաց թողեց մի մեծ ձուկ.
  • 9:32 - 9:36
    բայց իրականում հենց սա է ընկած խաղի հիմքում:
  • 9:36 - 9:39
    Այսպիսով ի՞նչ է անում խաղն ուղեղի համար:
  • 9:39 - 9:42
    Շատ բան:
  • 9:42 - 9:46
    Մենք շատ բան չգիտենք մարդկային ուղեղի վրա դրա ունեցած ազդեցության մասին,
  • 9:46 - 9:53
    որովհետև խաղի հետազոտության համար անհրաժեշտ ֆինանսավորումն այդքան էլ մեծ չէր:
  • 9:53 - 9:55
    Ես դիմեցի Կարնեգի հիմնադրամին` խնդրելով դրամական օգնություն:
  • 9:55 - 9:58
    : Երբ դեռևս ակադեմիկոս էի, նրանք ինձ մեծ դրամական օժանդակություն էին հատկացրել
  • 9:58 - 10:03
    հարբած վարորդների օրինազանցությունների ուսումնասիրության համար, և կարծում էի, թե դրանով պետք է որ բարի համբավ վաստակած լինեի:
  • 10:03 - 10:08
    Եվ մինչ ես կես ժամ շարունակ խոսում էի խաղի մասին,
  • 10:08 - 10:12
    ակնհայտ դարձավ, որ նրանք չէին… չէին գիտակցում խաղի լրջությունը:
  • 10:12 - 10:16
    Դա մի քանի տարի առաջ էր, իսկ այժմ կարծում եմ, որ մոտեցումները փոխվել են,
  • 10:16 - 10:18
    և խաղի հանդեպ հետաքրքրությունն այժմ աճում է,
  • 10:18 - 10:20
    որովհետև գոյություն ունի դրա վերաբերյալ գիտություն:
  • 10:20 - 10:23
    Ոչինչ այնպես չի լուսավորում մեր ուղեղը, ինչպես խաղը:
  • 10:23 - 10:26
    Եռաչափ խաղը բորբոքում է ուղեղիկը,
  • 10:26 - 10:29
    առաջնային բլթակում ակտիվացնում է ազդակները,
  • 10:29 - 10:33
    օգնում է զարգացնել համատեքստային հիշողությունը
  • 10:33 - 10:35
    և այլն, և այլն:
  • 10:35 - 10:41
    Այդ պատճառով էլ սա ինձ համար ծայահեղ համարձակ փորձ է.
  • 10:41 - 10:46
    դիտարկել նյարդակենսաբանության ու խաղի միջև կապը և հավաքել մարդկանց,
  • 10:46 - 10:51
    որոնցից յուրաքանչյուրը` որպես անհատ, խաղն այդ տեսանկյունից երբեք չի դիտարկել:
  • 10:51 - 10:54
    Եվ սա Խաղի Ազգային Ինստիտուտի գործառույթներից մեկն է:
  • 10:54 - 10:56
    Խաղի գործընթացն ուսումնասիրելու միջոցներից մեկը
  • 10:56 - 11:00
    256 հաղորդիչներով ամրացված էլեկտրոէնսեֆալոգրամ կոչվող սարքն է:
  • 11:00 - 11:05
    Կներեք, սա այդքան էլ խաղին տրամադրող առարկա չէ, բայց այն դյուրաշարժողականության հնարավորություն է տալիս,
  • 11:05 - 11:07
    որի սահմանափակումն էլ զրկում էր մեզ խաղի ընթացքն ուսումնասիրելու հնարավորությունից:
  • 11:07 - 11:11
    Մենք արդեն տեսանք մոր և նորածնի խաղի տեսարանը,
  • 11:11 - 11:14
    որն էլ, հուսամ, այժմ կկարողանանք լրացնել:
  • 11:14 - 11:17
    Սա արվում է, որպեսզի ես այդ ընթացում կարողանամ հավաքել մտքերս
  • 11:17 - 11:21
    ու հստակ ներկայացնեմ խաղի դերն ու նշանակությունը մեր կյանքում:
  • 11:21 - 11:25
    Կենդանական աշխարհն արդեն բացահայտել է այդ դերը:
  • 11:25 - 11:28
    Օրինակ, առնետները խաղի վերաբերյալ կոնկրետ պատկերացում ունեն,
  • 11:28 - 11:34
    երբ դեռ ավելի փոքր են:
  • 11:34 - 11:37
    Մենք կարող ենք նույնիսկ փորձել ճնշել դրա զարգացումը. միևնույն է, նրանք ծվծվում են,
  • 11:37 - 11:40
    կռվում, վնասում միմյանց. այսպես նրանք խաղում են:
  • 11:40 - 11:45
    Եթե դուք թույլ չտաք, որպեսզի սա տեղի ունենա փորձարարական առնետների առաջին խմբում
  • 11:45 - 11:48
    և ճիշտ հակառակն անեք երկրորդ խմբում,
  • 11:48 - 11:50
    իսկ հետո առնետների վզին կապեք
  • 11:50 - 11:53
    կատվի հոտ ունեցող վզկապ,
  • 11:53 - 11:56
    ապա նրանք բնազդաբար կփախչեն և կթաքնվեն:
  • 11:56 - 11:59
    Շատ տրամաբանական է. նրանք չեն ուզում, որ կատուն վնասի իրենց:
  • 11:59 - 12:01
    Իսկ ի՞նչ է կատարվում հետո:
  • 12:01 - 12:03
    Երկու խմբերն էլ թաքնվում են:
  • 12:04 - 12:07
    Առնետները, որոնք երբեք չեն խաղացել, այդպես էլ դուրս չեն գալիս,
  • 12:07 - 12:08
    սատկում են:
  • 12:08 - 12:12
    Իսկ որոնք խաղացել են,
  • 12:12 - 12:15
    սկսում են զննել ու ստուգել տարածքը:
  • 12:15 - 12:18
    Սա ապացուցում է, (համենայն դեպս առնետների դեպքում,
  • 12:18 - 12:21
    որոնք իմ կարծիքով ունեն ճիշտ նույն նեյրոմիջնորդանյութն
  • 12:21 - 12:23
    ու գլխուղեղի կառուցվածքն, ինչպիսին մերն է),
  • 12:23 - 12:26
    որ խաղը կարող է մեր գոյատևման համար շատ կարևոր լինել:
  • 12:26 - 12:30
    Եվ այսպես շարունակ, ես կարող եմ կենդանիների հետ կապված բազում օրինակներ բերել:
  • 12:31 - 12:35
    Այժմ տեսեք. խաղի պակասի հետևանքները: (Ծիծաղ):
  • 12:35 - 12:37
    Սա բավական ժամանակ պահանջեց.
  • 12:37 - 12:42
    ես ստիպված եղա Հոմերին անցկացնել FMRI-ի և SPECT-ի միջով,
  • 12:42 - 12:46
    հետո ավելացնել EEG-ները, սակայն ինչպես յուրաքանչյուր անբան մարդու ուղեղ, նրա ուղեղը ևս արգելակվեց:
  • 12:46 - 12:49
    Ու մենք գիտենք, որ իրոք, բոլոր կենդանիների,
  • 12:49 - 12:51
    այդ թվում և առնետների մոտ խաղի բացակայության դեպքում
  • 12:51 - 12:55
    ուղեղը նորմալ չի զարգանում:
  • 12:56 - 13:01
    Այժմ մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ խաղին հակադրվում է ոչ թե աշխատանքը,
  • 13:01 - 13:03
    այլ դեպրեսիան:
  • 13:03 - 13:07
    Կարծում եմ` պատկերցնել կյանքն առանց խաղի,
  • 13:07 - 13:10
    ասել է թե պատկերացնել կյանքն առանց հումորի, առանց սիրախաղի,
  • 13:10 - 13:15
    առանց ֆիլիմի, առանց երևակայության և այլն, և այլն:
  • 13:15 - 13:19
    Ապա փորձեք պատկերացնել որևէ մշակույթ կամ կյանք, կապ չունի մեծերի թե փոքրերի,
  • 13:20 - 13:22
    առանց խաղի:
  • 13:22 - 13:25
    Մարդկության յուրահատկությունն, իսկապես, այն է,
  • 13:25 - 13:29
    որ մենք կարծես ստեղծվել ենք ողջ կյանքի ընթացքում խաղալու համար:
  • 13:30 - 13:33
    Եվ մենք բոլորս էլ ունեք խաղային ազդանշանների հանդեպ արձագանքելու ընդունակություններ:
  • 13:33 - 13:38
    Բոլորդ էլ տեսնում եք այս շանը, որին ես նկարել եմ Կարմել ծովափին մի քանի շաբաթ առաջ:
  • 13:38 - 13:41
    Այն, ինչ այժմ տեղի կունենա,
  • 13:41 - 13:42
    հենց խաղ է:
  • 13:42 - 13:43
    Կարող եք դրանում վստահ լինել:
  • 13:43 - 13:47
    Մարդկային վստահության հիմքում ընկած են խաղային ազդանշանները:
  • 13:47 - 13:52
    Ու մենք տարիքի հետ սկսում ենք կորցնել այդ ազդանշանները`բոլոր տեսանկյուններից:
  • 13:52 - 13:54
    Եվ դա վատ է:
  • 13:54 - 13:57
    Կարծում եմ, որ մենք սովորելու շատ բան ունենք:
  • 13:57 - 14:01
    Ահա Ջեյն Գուդոլը` դեմքի խաղային արտահայտությամբ,իր սիրելի շիմպազեներից մեկի հետ:
  • 14:01 - 14:04
    Այսպիսով, խաղի ազդանշանային համակարգը մասամբ
  • 14:04 - 14:08
    կապված է ձայնի, դեմքի, շարժումների, մարմնի հետ:
  • 14:08 - 14:13
    Երևի նկատած կլինեք (ես ինքս էլ համաձայն եմ այդ մտքին), որ երբ մենք խմբակային խաղեր ենք խաղում,
  • 14:13 - 14:17
    խմբի համար կարևոր է ապահովության զգացում հաստատել`
  • 14:17 - 14:20
    սեփական խաղային ազդանշանների փոխանցման միջոցով:
  • 14:21 - 14:23
    Գուցե այս բառը ձեզ ծանոթ չէ:
  • 14:23 - 14:28
    Բայց լավ կլիներ, եթե այն ձեր կենսաբանական անվան կամ ազգանվան պես կարևոր դառնար ձեզ համար:
  • 14:28 - 14:32
    Որովհետև <> նշանակում է պատանեկան որակների պահպանում հասուն տարիքում:
  • 14:32 - 14:35
    Ու ինչպես կարծում են ֆիզիկական մարդաբանության մասնագետները,
  • 14:35 - 14:38
    ինչպես վկայում են բազում ուսումնասիրություններ,
  • 14:38 - 14:43
    մենք բոլոր արարածներից ամենաճկունն ենք, ամենաառույգն ու ամենապլաստիկը:
  • 14:43 - 14:46
    Եվ հետևաբար մենք խաղալու ամենամեծ հնարավորությունն ունենք:
  • 14:46 - 14:49
    Սա մեծացնում է հարմարվելու հնարավորությունը:
  • 14:50 - 14:53
    Խաղի ուսումնասիրության մեկ այլ միջոց էլ կա,
  • 14:53 - 14:56
    որի վրա ես կցանկանայի հատկապես կանգ առնել.
  • 14:56 - 14:59
    խաղի պատմությունը:
  • 14:59 - 15:02
    Մեր անձնական խաղի պատմությունը յուրօրինակ է,
  • 15:02 - 15:06
    հաճախ մենք դրա մասին չենք էլ մտածում:
  • 15:06 - 15:09
    Այս գրքի հեղինակն է խաղի մեծ վարպետ
  • 15:09 - 15:11
    Քեյվին Քերոլը:
  • 15:11 - 15:16
    Քեյվին Քերոլը մեծացել է շատ սուղ պայմաններում.
  • 15:16 - 15:20
    նա սևամորթ էր, ապրում էր Ֆիլադելֆիայի թաղամասերից մեկում,
  • 15:20 - 15:23
    հայր չուներ, մայրն էլ հարբեցող էր, ու ինքը ստիպված էր հոգ տանել փոքր եղբոր մասին:
  • 15:23 - 15:26
    Բայց նա գիտակցեց այն հաճելի զգացումը,
  • 15:26 - 15:29
    որն իրեն համակում էր պատուհանից խաղահրապարակին նայելիս.
  • 15:29 - 15:31
    մինչդեռ ինքը կարծես բանտարկված լիներ:
  • 15:31 - 15:34
    Ու նա հետևեց այդ զգացմանը:
  • 15:34 - 15:37
    Կարողացավ փոխել իր կյանքը,
  • 15:37 - 15:42
    հնարավոր զրկանքների, բանտի և մահվան փոխարեն, նա այլ ճանապարհ ընտրեց.
  • 15:42 - 15:47
    դարձավ լեզվաբան, դասախոս 76-ականներին և այժմ արդեն պահանջված խոսնակ է:
  • 15:48 - 15:53
    Նա խաղը համարում է
  • 15:53 - 15:56
    իր ամբողջ կյանքը ձևափոխող ուժ:
  • 15:56 - 16:01
    Այժմ դիտարկենք խաղի մեկ այլ պատմություն, որը ինչպես ես եմ ենթադրում, դեռ ուսումնասիրության ընթացքում է:
  • 16:03 - 16:06
    Նրանք, ովքեր հիշում են Ալ Գորին
  • 16:06 - 16:11
    նախագահական ընտրությունների առաջին փուլում և արդեն հետո`
  • 16:11 - 16:14
    հաջողությամբ առաջադրված, սակայն չընտրված,
  • 16:14 - 16:19
    կհիշեն, թե որքան ընկճված էր նա, կարծես ինքն իրեն նման չլիներ:
  • 16:19 - 16:21
    Համենայն դեպս հանրության առաջ:
  • 16:21 - 16:25
    Եվ աչք գցելով նրա պատմության վրա, որը հասանելի է մամուլի միջոցով,
  • 16:25 - 16:31
    ես կարծում եմ, որ, գոնե հոգեբանի տեսանկյունից,
  • 16:31 - 16:35
    նրա կյանքի մեծ մասը ծրագրված է եղել:
  • 16:36 - 16:41
    Ծանրաբեռնված ամառներ, լարված աշխատանք տոթակեզ Թենեսիում:
  • 16:42 - 16:48
    Նրան ճնշում էին սենատոր հոր և Վաշինգտոնի սպասելիքները:
  • 16:48 - 16:51
    Ու չնայած կարծում եմ, որ նա հաստատ ուներ խաղային ընդունակություններ,
  • 16:51 - 16:53
    քանի որ ինքս ինչ-որ բան հասկանում եմ այդ ոլորտում,
  • 16:53 - 16:57
    նա չուներ այն ոգեշնչող ներքին ուժը, որն ունի այժմ`
  • 16:57 - 17:01
    հաշվի առնելով, թե այժմ նա ինչով է տարված
  • 17:01 - 17:04
    ու ինչ ներքին մղումներ ունի:
  • 17:04 - 17:09
    Իսկ այդ ներքին մղումներն իրենց ուրույն տեղն ու դերն ունեն բոլորիս խաղերի պատմության մեջ:
  • 17:09 - 17:12
    Ուստի խորհուրդ կտամ, որ յուրաքանչյուրդ ետ պտտեք ձեր կյանքի անիվն
  • 17:12 - 17:16
    ու գնաք այնքան հեռու,
  • 17:16 - 17:21
    մինչև հասնեք ձեր կյանքի ամենապարզ, ուրախ ու խաղով լեցուն պատկերին:
  • 17:21 - 17:24
    Կապ չունի` այն կապված է խաղալիքի, ծննդյան, թե արձակուրդի հետ:
  • 17:24 - 17:27
    Փորձե’ք վերականգնել այդ պատկերը`սկսած այդ պահի հույզերից մինչև ներկա
  • 17:27 - 17:30
    և փորձեք հասկանալ, թե այժմ ինչ կապ ունի այդ պատկերը ձեր կյանքի հետ:
  • 17:30 - 17:33
    Հնարավոր է` դրանից հետո փոխեք ձեր աշխատանքը
  • 17:33 - 17:36
    ինչը և կատարվեց մի շարք մարդկանց հետ, ովքեր հետևեցին խորհրդիս),
  • 17:36 - 17:39
    որպեսզի ներշնչվեք ձեր «խաղով»:
  • 17:39 - 17:43
    Կամ էլ դուք կկարողանաք հարստացնել ձեր կյանքը`
  • 17:43 - 17:45
    ընդգծելով առաջնահերթություններն ու ուշադրություն դարձնելով դրանց:
  • 17:45 - 17:48
    Մեզանից շատերն աշխատում են խմբերի հետ, ու ես սա այստեղ եմ տեղադրել, քանի որ
  • 17:48 - 17:51
    Ստենֆորդի դիզայներական <<Դ>> դպրոցը`
  • 17:51 - 17:54
    շնորհիվ Դեյվիդ Քելլիի և շատ ուրիշների,
  • 17:54 - 17:57
    ովքեր երազել են դրա ստեղծման մասին,
  • 17:57 - 17:59
    հնարավորություն ընձեռեց հավաքվել մեր խումբն
  • 17:59 - 18:03
    ու ստեղծել մի դասընթաց, որը պիտի կոչվեր <<Խաղից դեպի նորարարություն>>:
  • 18:03 - 18:06
    Դուք կհամոզվեք, որ այս դասընթացը մշակված է
  • 18:06 - 18:10
    ուսումնասիրելու մարդու խաղային վիճակը, որը հիշեցնում է հյուսիսային արջի ու լայկայի պատկերը,
  • 18:10 - 18:12
    ինչպես նաև այդ խաղային վիճակի կարևորությունը ստեղծագործ մտքի համար:
  • 18:12 - 18:15
    Խաղային վարքագիծն ուսումնասիրելու համար ուսումնասիրենք նաև դրա զարգացումն ու կենսաբանական հիմքերը:
  • 18:15 - 18:18
    Այնուհետև դիզայնի օգնությամբ կյանքի կոչենք այս սկզբունքները`
  • 18:18 - 18:20
    խթանելով նորամուծությունների ներմուծմանը կորպորատիվ աշխարհում:
  • 18:20 - 18:23
    Իսկ ուսանողները կաշխատեն իրական գործընկերների հետ`
  • 18:23 - 18:26
    ներկայացնելով իրենց դիզայներական նախագծերը, որոնք հետագայում լայն կիրառում կունենան:
  • 18:26 - 18:28
    Սա մեր անդրանիկ փորձն է:
  • 18:28 - 18:32
    Գրեթե երեք ամիս է, ինչ աշխատում ենք այս նախագծի շուրջ, և դա իսկապես հիանալի է:
  • 18:32 - 18:35
    Սա մեր փայլուն աշակերտն է,
  • 18:35 - 18:39
    ով շատերիս սովորեցրեց, թե ինչ է խաղային վիճակը,
  • 18:39 - 18:43
    իսկ այս ամենի պատասխանատուն այս տարիքով, զառամյալ պրոֆեսորն է:
  • 18:43 - 18:48
    Ահա Բրենդոն Բոյլը, Ռիչի Կրենդալը, իսկ բոլորից աջ այն մարդն է, ով ըստ իս,
  • 18:48 - 18:53
    պետք է Ջորջ Սմութի հետ միասին ստանա Նոբելյան Մրցանակ` նյարդակենսաբանության ոլորտում.
  • 18:53 - 18:54
    ահա և Սթյուարտ Թոմսոնը:
  • 18:54 - 18:56
    Այստեղ է Բրենդոնը, ով IDEO-ից է,
  • 18:56 - 19:00
    իսկ մնացածը մի կողմ են քաշվել ու հետևում են,
  • 19:00 - 19:04
    թե ինչպես են ուսանողները դասասենյակային պայմաններում գործնականում կիրառում խաղի վերոհիշյալ սկզբունքները:
  • 19:06 - 19:10
    Նախագծերից մեկի նպատակն էր
  • 19:10 - 19:13
    հասկանալ գործնական հանդիպումների այդքան ձանձրալի լինելու պատճառն
  • 19:13 - 19:16
    ու դրանք հետաքրքիր դարձնել:
  • 19:16 - 19:20
    Այն, ինչ հիմա կդիտեք, ուսանողների նկարահանած ֆիլմն է`
  • 19:20 - 19:23
    նվիրված հենց այդ թեմային:
  • 19:23 - 19:27
    Հեղինակի ձայնը. Մարդկային ուշադրությունը մի ցնորային հոգեվիճակ է,
  • 19:27 - 19:30
    երբ մարդն ամբողջովին խորասուզված է իր գործի մեջ:
  • 19:30 - 19:33
    Այն երաշխավորում է լիարժեք ներգրավածություն,
  • 19:33 - 19:36
    առավելագույն կենտորնացում ու աշխատանքի հաջող ավարտ:
  • 19:40 - 19:43
    Գործնական հանդիպումենրի հետ կապված ամենակարևոր ու հիմնական բացահայտումն այն է,
  • 19:43 - 19:46
    որ մարդիկ դրանք նշանակում են մեկը մյուսի հետևից`
  • 19:46 - 19:48
    խախտելով օրվա ընթացքը:
  • 19:48 - 19:51
    Հանդիպման մասնակիցները չգիտեն, թե երբ կկարողանան վերադառնալ այն աշխատանքին,
  • 19:51 - 19:53
    որից շեղվել են:
  • 19:53 - 19:56
    Բայց բնավ էլ պարտադիր չէ, որ գործնական հանդիպումները հենց այդ ձևաչափով անցկացվեն:
  • 19:56 - 20:49
    (Երաժշտություն)
  • 20:49 - 20:52
    <<Դ դպրոց>> կոչվող այս վայրում
  • 20:52 - 20:54
    մի քանի գիտուններ հնարել են գործնական հանդիպումների մի ձևաչափ,
  • 20:54 - 20:58
    ըստ որի` կարող ես դուրս գալ հանդիպումից դրա ավարտից անմիջապես հետո:
  • 20:59 - 21:03
    Այսպես ասած, “հանիր” հանդիպումն ու հանգիստ եղիր, քանի որ միշտ էլ կարող ես դրան վերադառնալ:
  • 21:04 - 21:06
    Եթե դրա անհրաժեշտությունը լինի,
  • 21:06 - 21:10
    այն պարզապես զգեստի պես կախված կլինի պահարանումդ:
  • 21:12 - 21:14
    <<Հանդիպում, որը կարող ես հագնել>>:
  • 21:14 - 21:18
    Քանի որ, այն հագնելուն պես, անմիջապես ստանում ես հաճելի,
  • 21:18 - 21:21
    հետաքրքիր ու ոչ ձանձրալի հանդիպման համար անհրաժեշտ ամեն ինչ:
  • 21:21 - 21:24
    Իսկ երբ հանում ես այն…
  • 21:24 - 21:26
    ահա թե երբ է կատարվում իրական գործողությունը:
  • 21:26 - 21:32
    (Երաժշտություն)
  • 21:32 - 21:35
    (Ծիծաղ) (Ծափահարություններ)
  • 21:35 - 21:38
    Սթյուարտ Բրաուն. Այսպիսով, կոչ եմ անում ձեզ` բոլորիդ,
  • 21:41 - 21:43
    համախմբվել
  • 21:43 - 21:46
    չտարանջատել խաղն աշխատանքից.
  • 21:46 - 21:49
    ոչ թե խաղին առանձին ժամանակ հատկացրեք,
  • 21:49 - 21:52
    այլ ձեր կյանքի ամեն րոպեն,
  • 21:52 - 21:56
    ամեն ժամը լցրեք խաղերով
  • 21:56 - 21:58
    մարմնամարզական խաղերով,
  • 21:58 - 22:00
    առարկաների հետ կապված խաղերով,
  • 22:00 - 22:05
    հասարակական, փոխակերպական ու երևակայական խաղերով:
  • 22:05 - 22:09
    Կարծում եմ` այդ դեպքում ձեր կյանքը կդառնա առավել հետաքրքիր:
  • 22:09 - 22:11
    Շնորհակալություն:
  • 22:11 - 22:18
    (Ծափահարություններ)
  • 22:18 - 22:21
    Ջոն Հոքենբերի. Ինձ թվում է` դուք շեշտում եք,
  • 22:21 - 22:25
    որ խաղը կարող է շատ գրավիչ լինել մարդկանց համար,
  • 22:25 - 22:27
    ովքեր կլսեն ու կհետևեն այդ խորհուրդներին:
  • 22:27 - 22:32
    Խաղի մասին խորը պատկերացում չունեմ, բայց կարծեմ լսել եմ,
  • 22:32 - 22:34
    որ ինչոր առումով
  • 22:34 - 22:37
    մարդիկ ու կենդանիները խաղին վերաբերում են այնպես,
  • 22:37 - 22:40
    կարծես այն իրենց հետագա զբաղմունքի նախնական փորձը լինի:
  • 22:40 - 22:43
    Ձեր աշխատանքը, որքան հասկացա, ճիշտ հակառակն է վկայում:
  • 22:43 - 22:46
    Ս. Բ. Դե, կարծում եմ, իրոք, հակառակն է,
  • 22:46 - 22:49
    քանի որ կենդանիներն են մեզ այդպես սովորեցրել:
  • 22:49 - 22:53
    Եթե դուք կատվին զրկեք խաղից,
  • 22:53 - 22:57
    իսկ դա լրիվ հնարավոր է, ու մենք բոլորս տեսել ենք, թե ինչպես են կատուները զվարճանում,
  • 22:57 - 23:02
    ապա նրանք կմնան այն նույն գիշատիչները, որպիսին կլինեին, եթե երբեք խաղացած չլինեին:
  • 23:02 - 23:04
    Պատկերացրեք երեխային,
  • 23:04 - 23:07
    որը երևակայում է, թե ինքը քինգ-քոնգ է,
  • 23:07 - 23:10
    կամ ավտոմրցարշավորդ, կամ հրշեջ.
  • 23:10 - 23:13
    իրականում նրանք ոչ բոլորն են դառնում մրցարշավորդներ, կամ հրշեջներ:
  • 23:14 - 23:19
    Տեսնում եք`կապը խաղի ու ապագային պատրաստվելու միջև այլևս ընդհատված է,
  • 23:19 - 23:22
    գիտեմ, որ մարդկանց մեծ մասը հենց դա է վերագրում խաղին
  • 23:22 - 23:26
    ու դրան վերաբերում որպես առանձին կենսաբանական երևույթի:
  • 23:26 - 23:31
    Եվ չորս-հինգ տարի կենդանիներին “հետապնդելուց” հետո
  • 23:31 - 23:36
    միայն հասկացա,
  • 23:36 - 23:40
    որ խաղը կենսաբանական գործընթաց է,
  • 23:40 - 23:43
    ինչպես քունն ու երազները:
  • 23:43 - 23:48
    Եթե դիտարկեք քունն ու երազները կենսաբանական տեսանկյունից,
  • 23:48 - 23:50
    կտեսնեք, որ կենդանիներն էլ են քնում ու երազներ տեսնում.
  • 23:50 - 23:53
    նրանք որոշակի գործողություններ են կատարում, որոնք էլ նպաստում են հիշողությանն
  • 23:53 - 23:56
    ու շատ կարևոր են քնելու և երազներ տեսնելու համար:
  • 23:56 - 23:59
    Կաթնասունների և լավ զարգացած նյարդային համակարգով արարածների համար
  • 23:59 - 24:03
    էվոլյուցիայի հաջորդ քայլը կլինի այն,
  • 24:03 - 24:06
    որ նրանք կկարողանան խաղալ:
  • 24:06 - 24:09
    Եվ այն փաստը, որ սպիտակ արջն ու լայկան, կամ ագռավն ու աղվեսը,
  • 24:09 - 24:15
    կամ դուք ու ես մեր շների հետ կարող ենք խաղալ,
  • 24:15 - 24:18
    թույլ կտա, որ խաղը դիտարկենք որպես առանձին մի երևույթ:
  • 24:18 - 24:22
    Այն շատ կարևոր է սովորելու և ուղեղը մարզելու համար:
  • 24:22 - 24:25
    Ուստի խաղը պարզապես ազատ ժամանակը լցնելու միջոց չէ:
  • 24:25 - 24:28
    : Ջ. Հ. Գիտեմ, որ հետազոտող գիտնականների միության անդամ եք
  • 24:28 - 24:33
    և բոլորի նման պետք է առաջարկներ անեք ու դրամաշնորհներ ստանաք.
  • 24:33 - 24:35
    Ինչպե՞ս է ձեզ հաջողվում ձեր հավաքած տվյալներն ու այսպիսի լուրջ գիտության տեղեկատվությունը,
  • 24:35 - 24:41
    որի մասին դուք խոսում եք, “փրկել” մարդկանց կողմից սխալ կիրառվելուց:
  • 24:41 - 24:45
    Ինչպե՞ս է ձեզ հաջողվում այնպես անել, որ Մոցարտի պատմության նման,
  • 24:45 - 24:51
    ձեր աշխատանքի վերաբերյալ մամուլի և գիտական հանրության մեկնաբանությունները
  • 24:51 - 24:54
    ևս խաղալիք չդառնան մարդկանց ձեռքին.
  • 24:54 - 24:57
    <<Օ~, ՄՌՀ-ն ապացուցել է,
  • 24:57 - 25:00
    որ խաղը բարելավում է ինտելեկտը:
  • 25:00 - 25:02
    Եկեք երեխաներին հավաքենք,գրիչներ տանք նրանց ձեռքն
  • 25:02 - 25:06
    ու ստիպենք, որ ամիսներ շարունակ խաղան:Նրանք բոլորը կդառնան հանճարներ և կընդունվեն Հարվարդի համալսարան>>:
  • 25:06 - 25:09
    Ինչպե՞ս եք կանխում
  • 25:09 - 25:11
    ձեր հավաքած տեղեկատվական բազայի կիրառումը:
  • 25:11 - 25:14
    Ս. Բ. Կարծում եմ, որ ինձ հայտնի միակ միջոցը սա է.
  • 25:14 - 25:17
    հավաքել ինձ հետ աշխատող բոլոր գործնական մարդկանց,
  • 25:17 - 25:19
    ովքեր կարող են իմպրովիզացիայի, պատճենման
  • 25:19 - 25:23
    ու էլի ինչ-որ ձևերով ստանալ
  • 25:23 - 25:25
    խաղային վիճակներ:
  • 25:25 - 25:27
    Այսպես մարդիկ կիմանան` որն է իսկական խաղը:
  • 25:27 - 25:31
    Այնուհետև դիմում եք ՖՄՌՀ-ի մասնագետ Ֆրենկ Վիլսոնի օգնությանը,
  • 25:31 - 25:36
    համագործակցում եք ուրիշ լուրջ մասնագետների, այդ թվում` նյարդաէնդոկրինոլոգների հետ
  • 25:36 - 25:42
    ու նրանց միավորում եք մեկ խմբի մեջ, որը կկենտրոնանա խաղի վրա.
  • 25:42 - 25:46
    այդ դեպքում արդեն դժվար թե դա լուրջ չընդունվի:
  • 25:46 - 25:49
    Ցավոք, ո’չ Գիտությունների Ազգային Հիմնադրամը,
  • 25:49 - 25:52
    ո’չ Մտավոր Առողջության Ազգային Ինստիտուտը, ոչ էլ որևէ այլ հաստատություն
  • 25:52 - 25:55
    հարկ եղած լրջությունը չեն ցուցաբերել այս հարցին:
  • 25:55 - 26:01
    Նկատի ունեմ, որ դուք այժմ չեք լսի այն մասին, որ քաղցկեղը կամ սրտանոթային հիվանդությունները
  • 26:01 - 26:03
    կապ ունեն խաղի հետ:
  • 26:03 - 26:08
    Այդուհանդերձ, ես խաղը դիտում եմ որպես գոյության պայքարում հաղթելու ամենահիմնական սկզբունքներից մեկը,
  • 26:08 - 26:12
    այնպես ինչպես պարտավոր ենք պատկերացում կազմել հանրային առողջապահության մասին:
  • 26:12 - 26:14
    Ջ.Հ. Սթյուարտ Բրաուն, շնորհակալություն:
  • 26:14 - 26:16
    (Ծափահարություններ)
Title:
Սթյուարտ Բրաունն ասում է. խաղն ավելին է, քան պարզապես զվարճանքը, այն կենսական անհրաժեստություն ունի
Speaker:
Stuart Brown
Description:

Խաղի ուսումնասիրության բնագավառի առաջնորդ պրոֆեսոր Սթյուարտ Բրաունն ասում է, որ հումորը, խաղերը, սիրախաղն ու երևակայությունը ավելին են, քան պարզապես խաղը: Փոքր ժամանակ շատ խաղալը նպաստում է հասուն տարիքում երջանիկ ու խելացի լինելուն, իսկ խաղով մշտապես զբաղվելը զարգացնում է հնարամտությունը յուրաքանչյուր տարիքում:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
26:26
YSLU MA translators 2010-2012 added a translation

Armenian subtitles

Revisions