Մեր այսօրվա խնդիրն է` համեմատել 11.5 և 11.7 թվերը` օգտագործելով թվային առանցքը: Սկսենք. գծենք թվային առանցքը: Երկու թվերն էլ տասնմեկի և տասներկուսի միջև են: Սկզբում տասնմեկն է, հետո տասնմեկ ամբողջ մաս ունեցող տասնորդական թվերը և վերջում տասներկուսը: Հիմա եկեք նշենք տասնորդական թվերը: Ահա. այստեղ 11 է, իսկ դրանից աջ 11.5-ը: Առաջին մասը կատարված է: Իհարկե, մենք չենք կարող ճշգրիտ նշել 11.5-ը թվային առանցքի վրա: Սակայն այս խնդիրը լուծելու համար մեզ հարկավոր էլ չէ մեծ ճշգրտությամբ նշել բոլոր կետերը, որոնք մեզ հետաքրքրում են: Սակայն եկեք այժմ նշենք մնացած տասնորդական թվերը: Սա մեզ կօգնի լուծել խնդիրը: Դուք գիտեք, որ այստեղ 11.5 է: Դրանից օգտվելով կարող եք նշել 11.6, 11.7 և այլն: Ձախից աջ շարժվում ենք` 11.1, 11.2, 11.3, 11.4, 11.5, 11.6, 11.7, 11.8, 11.9: Սա 11.7 է: Մեր նշած թվերով թվային առանցքի վրա ձախից աջ շարժվելիս թվերն աճում են: Քանի որ 11.5-ը գտնվում է ավելի ձախ, քան 11.7-ը, ապա 11.7 > 11.5: Երկու թվերի ամբողջ մասն էլ տասնմեկ է: Սակայն 11.7-ի տասնորդական մասը` 0.7-ը, ավելի մեծ է, քան 11.5-ի տասնորդական մասը` 0.5-ը: