Մեր այսօրվա խնդիրն է`
համեմատել 11.5 և 11.7 թվերը` օգտագործելով թվային առանցքը:
Սկսենք. գծենք թվային առանցքը:
Երկու թվերն էլ տասնմեկի և տասներկուսի միջև են:
Սկզբում տասնմեկն է, հետո տասնմեկ ամբողջ մաս ունեցող
տասնորդական թվերը և վերջում տասներկուսը:
Հիմա եկեք նշենք տասնորդական թվերը:
Ահա. այստեղ 11 է,
իսկ դրանից աջ 11.5-ը:
Առաջին մասը կատարված է:
Իհարկե, մենք չենք կարող ճշգրիտ նշել 11.5-ը
թվային առանցքի վրա:
Սակայն այս խնդիրը լուծելու համար մեզ հարկավոր էլ չէ
մեծ ճշգրտությամբ նշել բոլոր կետերը, որոնք մեզ հետաքրքրում են:
Սակայն եկեք այժմ նշենք մնացած տասնորդական թվերը:
Սա մեզ կօգնի լուծել խնդիրը:
Դուք գիտեք, որ այստեղ 11.5 է:
Դրանից օգտվելով կարող եք նշել 11.6, 11.7 և այլն:
Ձախից աջ շարժվում ենք` 11.1, 11.2,
11.3, 11.4, 11.5, 11.6, 11.7, 11.8, 11.9:
Սա 11.7 է:
Մեր նշած թվերով թվային առանցքի վրա
ձախից աջ շարժվելիս թվերն աճում են:
Քանի որ 11.5-ը գտնվում է ավելի ձախ, քան 11.7-ը, ապա
11.7 > 11.5:
Երկու թվերի ամբողջ մասն էլ տասնմեկ է:
Սակայն 11.7-ի տասնորդական մասը` 0.7-ը, ավելի մեծ է,
քան 11.5-ի տասնորդական մասը` 0.5-ը: